HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դեսպան Անդրանիկ Մանուկյանը 118 հազար եվրոյով ձեռք է բերել «BMW 750 I» մակնիշիավտոմեքենա

Անդրանիկ Մանուկյանը 2010թ. ապրիլի 26-ից զբաղեցնում է Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի  պաշտոնը: Մինչ այդ եղել է տրանսպորտի եւ կապի նախարար, ապա` ՀՀ նախագահի խորհրդական:

Գաղտնիք չէ, որ Անդրանիկ Մանուկյանը այդ երկիր «գործուղվեց» իր բիզնեսը ծաղկեցնելու համար: Նա այնտեղ մի շարք ձեռնարկություններ ունի:

Հայաստանում էլ նա բազմաթիվ բիզնեսներ ունի: Նրան է պատկանում Երեւանի կենտրոնում գտնվող «Մետրոպոլ» հյուրանոցը, ձեռք է բերել հանքավայրերի ուսումնասիրման լիցենզիաներ, մեքենաների ներկրման բիզնես:

2013թ. Անդրանիկ Մանուկյանի կողմից տրված փոխառություններից ստացված տոկոսը եւ այլ հատուցումները կազմում են 120 միլիոն 600 հազար դրամ, իսկ աշխատավարձը՝ մոտ 35 հազար դոլար:

Ըստ գույքի ու եկամուտների 2013թ. հայտարարագրի`  դեսպանը նշված տարում 118 հազար եվրոյով ձեռք է բերել «BMW 750 I» մակնիշի մարդատար ավտոմեքենա: Նշենք, որ Ա. Մանուկյանը 2012-ին էլ 73 հազար եվրոյով գնել էր «AUDI A8» մակնիշի ավտոմեքենա:

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա 2013-ին Անդրանիկ Մանուկյանն ունեցել է 380 մլն դրամ, 6 մլն 650 հազար դոլար եւ 400 հազար եվրո:

Դեսպանի կինը՝ Անահիտ Մանուկյանը, նշված տարում որեւէ եկամուտ չի ունեցել, սակայն նրա հաշվին եղել է 15 մլն դրամ եւ 102 հազար դոլար:

Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի գույքի ու եկամուտների հայտարարագրից

Արժույթ

2011թ.

2012թ.

2013թ. 

Դրամ

450.000.000

410.000.000

380.000.000

Դոլար

6.600.000

6.640.000

6.650.000

Եվրո

500.000

430.000

400.000

Եկամուտները

100.202.437 դրամ

21.536 դոլար

122.600.000 դրամ

35.086 դոլար

120.600.000 դրամ

35.086 դոլար

Շարժական գույք

0

«AUDI A8» մակնիշի ավտոմեքենա, գինը՝ 73.000 եվրո

«BMW 750 I» մակնիշի ավտոմեքենա, գինը՝ 118.000 եվրո

 

Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի կնոջ՝ Անահիտ Մանուկյանի գույքի ու եկամուտների հայտարարագրից 

Արժույթ

2011թ.

2012թ.

2013թ.

Դրամ

24.000.000

20.000.000

15.000

Դոլար

115.000

118.000

102.000

Եվրո

0

0

0

Եկամուտներ

0

0

0

Մեկնաբանություններ (1)

mihay
that's how armenia rules from taxi driver to minister everbody tries to get as much money as fast as possible

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter