Չորեքշաբթի, մայիսի 23, 2012

«Մարդ ենք, չէ՞, ի՞նչ կապ ունի, որ փողոցն ենք»

Արարատ Դավթյան


16:13, 15 հունվարի, 2007

Արարատ Դավթյան
Վահե Սարուխանյան 

«Ամեն օր մտածում եմ, որ գիշերը չսառցակալեմ: Օղին պահում ա. խմում ես ու ոչ մի բան չես զգում. «գլուշիտ» ես լինում: Գիշերը զարթնում ես, տենում` դողը տվել ա վրեդ: Նորից մի երկու բաժակ խմում ես ու քնում»,- ասում է արցախյան պատերազմի մասնակից զինվորը` Ռաֆոն:

Ռաֆիկ Մարտիրոսյանն Էջմիածնից է, ծնվել է 1961թ., ունի երեք երեխաներ, որոնք ապրում են զոքանչի տանը:

«Դառը կյանք ա, էլի... Կնոջիցս բաժանվել եմ, կալանք եմ տեսել: Դուրս եկա` հերս տունը տվել էր իրա երկրորդ կնոջը: Արդեն 2 տարի ա` փողոցում եմ»,- պատմում է Ռաֆոն:

Բաղրամյան 7 հասցեի «տան» բնակիչ նա դարձել է հինգ օր առաջ:

«Ուզում եմ բոմժի պես չապրեմ: Արհեստավոր եմ. սվաղ եմ անում, մալյարություն: Եվրոխանութից էժան, հագած շորեր եմ առնում, գնում եմ բաղնիք` լողանում, սափրվում: Բա ձմեռը ո՞նց անեմ. ո՛չ գործ կա, ո՛չ էլ... շիշ-միշ եմ հավաքում: Լինում ա, որ ուտելիքն էլ զիբիլից եմ հավաքում: Ի՞նչ անեմ»,- հուզված հարցնում է Ռաֆոն:

«Ինը ամիս Քելբաջարում կռվել եմ, վիրավորվել... հիմա բոմժ եմ: Սաղ քաղաքը ոտով եմ ֆռում. տրանսպորտում կին, աղջիկ նստած, ես ասեմ` 100 դրամ չունե՞մ: Մարշրուդնու շոֆերին էլ ասում ես` հասցրու մի տեղ, ասում ա` քո նմանները գիտե՞ս ինչքան են,- պատմում է նախկին ազատամարտիկն ու շարունակում,- մարդատեղ դնող, հետներս խոսացող չկա: Դաժե փողոցում մեկին ուզում ես ժամ հարցնես, ասում ես` շատ ներողություն, կարո՞ղ ա... էլ չի թողում, որ խոսաս: Մարդ ենք, չէ՞, ի՞նչ կապ ունի, որ փողոցն ենք, վիրավորվում ենք»:

Բաղրամյան 7 հասցեում գտնվող կիսակառույցում է ապրում նաեւ Ալիկը` 57-ամյա Ալեքսանդր Բուչախչյանը:

«Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ երկու սենյականոց տուն ունեի: Ընենց եղավ, որ տունս ծախեցի, փողը «դավերյայով» տվեցի ուրիշին, էդ էլ առավ ու թռավ: Էս 3 տարի ա` դուրսն եմ մնացել»,- պատմում է նա:

Ալիկի աջ ոտքն ուռած է: Իր ասելով` ոտնաթաթն ամբողջությամբ թարախակալված է, եղունգները` թափված:

Հիվանդանոց տանելու մեր առաջարկից նա հրաժարվեց. «Չէ, պետք չի, եթե Իգորին տանեն, ձեզնից շատ գոհ կլինենք: Էսի կմեռնի, կգան մեզ ստեղից կլարեն: «Կրիշ» ա էլի, գոնե ձյունը գլխներիս չի գալիս»:

Ալիկը պատմում է, որ կնոջից բաժանված է, 20-ամյա որդի ունի, որը սովորում է Ռուս-հայկական (սլավոնական) պետական համալսարանում. «Ինձ չեն օգնում. Չերեմուշկայում տուն ունեն, իրանք իրանցով ապրում են»,- նշում է նա:

«Ամառներն էլի հեշտ ա: Զանգվի ձորում եմ ապրել, Կոնսերվատորիայի հայաթում: Ձմեռները շատ դժվար ա. կրակի կողը սառում ենք»,- ասում է Ալիկը:

Չորրորդ գյուղում գործող Անօթեւանների կացարանի մասին Ալիկը տեղյակ է, բայց այնտեղ գնալու մտադրություն չունի. «Էթամ ի՞նչ անեմ: Հենա, տղերքին ընդեղից հանել են»:


Գլխավոր էջ



Տպել    |  In English
Այս թեմայով

  • 33 անօթեւան նորաբաց կացարանում
    «Էս հիմնարկի բացումը ես եմ արել»,-ասում է 50-ամյա Հրանտ Հովսեփյանը: Իսկ հիմնարկը թիվ 1 տուն-ինտերնատի մի մասնաշենքում տեղակայված անօթեւանների կացարանն է:
  • Նախարարությունը պատրաստ չէ անօթեւանների հետ աշխատանքին
    Երեկ' հունվարի 22-ին, «Հետք»-ի, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրագրողները, «Գանձասար» աստվածաբանական կենտրոնի եւ «Վեմ» ռադիոկայանի նախագահ Մեսրոպ քահանա Արամյանը 6 անօթեւանների տեղափոխեցին կառավարության որոշմամբ Չորրորդ գյուղում անօթեւանների համար հատկացված կացարանը:
  • «Ամենալավ անտունը»
    «Երեւի էլի նկուղում բոմժ է մահացել, եկել են տանեն»,-կարծեցին Արցախի 8 հասցեի բնակիչները, երբ տեսան լրագրողների խնդրանքով շենքին մոտեցող շտապօգնության մեքենան:
  • «Բարի մարդիկ դեռ կան...»
    «Ձմեռ պապը եկավ»,-բացականչեց Սուսանը, երբ նվերները ձեռքներին կաթսայատան տարածք մտան մի խումբ երիտասարդներ:
  • Յոթ անօթեւան արդեն մահացել է
    Ուղիղ մեկ տարի առաջ «Հետք»-ը հատուկ թողարկում պատրաստեց Երեւանի անօթեւանների մասին: Մեր ուսումնասիրություններից պարզվեց, որ վերջին չորս տարիներին յուրաքանչյուր ձմեռվա ընթացքում մայրաքաղաքում ցրտից մահանում է մոտ հիսուն անօթեւան:
... կարդացեք ավելին «Անօթևաններ» թեմայով
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Արխիվ

Հարցում
Ու՞մ կցանկանայիք տեսնել գալիք ԱԺ-ի նախագահի պաշտոնում:
Տիգրան Սարգսյան
Վարդան Օսկանյան
Լեւոն Տեր-Պետրոսյան
Վահան Հովհաննիսյան
Րաֆֆի Հովհաննիսյան
Արթուր Բաղդասարյան
Նշվածներից ոչ մեկին
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2012 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»