HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Դաստակերտի բաց պոչամբարը լցվում է Տոլորսի ջրամբար

1952 թ. Սյունքի մարզի Դաստակերտ բանավանում սկսեց շահագործվել պղնձի հանքավայրը, որոշ ժամանակ անց կառուցվեց նաեւ պղնձամոլիբդենային կոմբինատը:  

Դաստակերտի պղնձամոլիբդենային կոմբինատը լուծարվել է 1975 թ.: Կոմբինատի պոչամբարը տեղակայված է քաղաքի ներքեւի հատվածում, որտեղով հոսում է Այրի գետի վտակներից մեկը:

Բնապահպանության նախարարությանը հարցում ենք ուղարկել` պարզելու, թե երբ է բնապահպանական տեսչությունը վերջին անգամ ստուգումներ կատարել այդ տարածքում: Խնդրել ենք նաեւ տրամադրել այդ պոչամբարի մասին նախարարությունում առկա տեղեկատվությունը:

Ահա ստացված պատասխանը. «Դաստակերտի պղնձամոլիբդենային կոմբինատը չի աշխատում 1975 թ.-ից: Ձեռնարկության պոչամբարում, որը զբաղեցնում է 9 հա մակերես, կուտակված է շուրջ 1 մլն տոննա խտանյութի մնացորդ: Վերջին անգամ կոմբինատում բնապահպանական ուսումնասիրություններ կատարվել են 1990 թ.»: Այսչափ տեղեկատվության է տիրապետում նախարարությունը: 

Իսկ 1 մլն տոննա խտանյութը, որի մեջ թունավոր նյութեր են, այսօր հանգիստ խառնվում է ջրերին եւ հոսում դեպի Տոլորսի ջրամբար:

Գուցե նախարարության աշխատակիցները 21 տարի անց մի անգա՞մ էլ գնան Դաստակերտի պոչամբարի տարածք եւ կանխեն աղետը:   

Մեկնաբանություններ (2)

Սոս
Տոլորսի հարգելի գյուղապետը ի?նչ է մտածում կամ Սյունիքի մարզպետը: Հետաքրքիր է, չէ?, եթե իհարկե մտածում են: Իսկ համայնքը?, ասենք դպրոցի մանկավարժական կոլեկտիվը, այսինքն` գյուղի մտավորականությունը, գոնե նրանք պարտավոր են իրենց խոսքն ասել, նույնիսկ եթե բոլորին հանրապետական են դարձրել մեկ հարվածով:
Վարազ Սյունի (Ամստերդամ )
Սյունիք= հանքային թափոնների աղբավայր: Մաֆիա,կլանային փողեր,քողարկում, դատարկ խոստումներ, անտարբերություն: Գումարած սպառնացող Թ-ՈՒՐԱՆ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter