HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչո՞ւ է ոսկու շուկայի տեր Վաղարշ Աբրահամյանը հնազանդաբար ծառայում իշխանությանը

Ո՞վ է ազատություն տվել Վաղարշ Աբրահամյանի ձեռքերին 

Այսօր Երեւանի «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնի տնօրեն Վաղարշ Աբրահամյանը ջարդուփշուր էր արել աշխատողների սեղանները («Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնը պատկանում է «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ին): Նրա ցասման պատճառն այն էր, որ շուկայի աշխատակցները իրենց իրավունքներն են պաշտպանել կառավարության շենքի դիմաց՝ բողոքելով հարկային բեռի ավելացումից: Սեղաններ շուռ տալով՝ ինչպես Վաղարշ Աբրահամյանն ասաց, պատժել է աշխատողներին: Նա առանց մտածելու սեղաններ է շրջել, քանի որ գիտի՝ իր ձեռքերը բռնող չի լինի, քրեական գործ չի հարուցվի, քանի որ հլու հնազանդ ծառայում է գործող իշխանությանը իր որդու ազատության դիմաց:

Ո՞վ է ազատություն տվել Վաղարշ Աբրահամյանի որդուն

Վաղարշ Աբրահամյանի որդին՝ Արտյոմը 2009 թ-ի փետրվարի 14-ին Երևանի կենտրոնում՝ Կողբացի փողոցում մասնակցել է խմբակային «ռազբորկայի»: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ մեկը՝ Սերգեյ Մխիթարյան անունով, հարբած վիճակում, գիշերը թքել է Արտյոմի BMW մակնիշի մեքենայի վրա: Իմանալով դրա մասին՝ եղբայրներ Արտյոմ ու Արթուր Աբրահամյանները իրենց  ընկերներներով գնացել են հաշիվներ պարզելու:

Ըստ քրեական գործի նյութերի, Վաղարշի որդի Արտյոմ Աբրահամյանը շուրջ 5 րոպե բռունցքով հարվածել է Սերգեյ Մխիթարյանի դեմքին, վիճաբանող անձանց հասցեին տվել է բարձրաձայն հայհոյանքներ, որից հետո իր մոտ ապօրինի կերպով պահվող «Մակարով» տեսակի ատրճանակից կրակել է սկզբում դեպի վեր, այնուհետև Մխիթարյանի ընկերներ Ա. Բաղյանի և Պ. Խաչատրյանի վրա։ Դրա հետևանքով Արտյոմ Բաղյանին պատճառվել է կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածք` ազդրոսկրի հրազենային գնդակային բազմաբեկորային բաց տեղաշարժված կոտրվածքի ձևով, որն Բաղյանի առողջությանը պատճառել է ծանր վնաս, իսկ տուժող Խաչատրյանին պատճառել է` աջ ու ձախ հետույքային շրջանների հրազենային գնդակային վնասվածք և վերջինիս առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս։ Դեպքից հետո  Արտյոմ Աբրահամյանը դիմել է փախուստի։ Նա հայտնաբերվել է ավելի քան 1 տարի անց՝ 2010թ. մարտի 16-ին, Ուկրաինայի մայրաքաղաքում՝ Կիևում, ձերբակալվել ու տեղափոխվել է Հայաստան:

Գործը մտել է Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան միանգամից երեք հոդվածներով՝ զենքի գործադրմամբ, անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով զուգորդված խուլիգանություն կատարելը, դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական ծանր վնասվածք պատճառելը, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը և կրելը (258-րդ հոդվածի 4-րդ մասով, 112-րդ հոդվածի 1-ին մաս, 235-րդ հոդվածի 1-ին): Դատավոր Մնացական Մարտիրոսյանը, թեպետ բոլոր երեք հոդվածներով նրան մեղավոր է ճանաչել, այդուհանդերձ բավարարվել պատժի նվազագույն շեմեր սահմանելով: Վերջնական պատիժ է սահմանվել 6 տարին: Վերաքննիչ քրեական դատարանն էլ մեկ տարի հանել է պատժից:

Սակայն, ըստ մամուլի հրապարակումների, 2011 թ-ի օգոստոսին, այսինքն՝ դատապարտվելուց մեկ տարի անց, Արտյոմ Աբրահամյանը ազատություն է վերադարձել՝ հանրապետության նախագահի ներմամբ: Որդու ազատության փաստը չի հերքել նաև ինքը՝ Վաղարշը՝ ասելով, որ դրա առթիվ «Լամբորջինի» է գնել նրա համար:

Լուսանկարը՝ replik.am-ի

Մեկնաբանություններ (3)

hasmik
հետախույզին ցմահ են տալիս, վաղարշի տղուն էլ լամբորջինի են առնում արածների համար, սերժիկ դեռ ուզում ես վերարտադրվել
ՀԱՅՈՒՀԻ
էս նախագահը ջոկովի ներում է շնորհո՞ւմ։ այ քեզ արդարադատություն։
Meri
Axr umovek mard darel umov, et joxovurdna qes mard sarqel ay knchrot ceruk,demqnerin nayumes mardu shnorqel chka senyakneric ahreli gumares vercnum amsva vars 20000 ktrones cuyc talis,esor ardarutyunica xosum sran tes,,,,,,,mihatel asuma lavem arel gluxt patines tvel,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter