HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Կին, որն անցնում է փողոցը (պատմվածք)

Երբ արևն ուղիղ աչքերիս մեջ էր, հասցրի ձեռքս շտապ սահեցնել ճակատիս վրայով, որ տեսնեմ դիմացի շքամուտքի տիկնոջը:

Ամեն առավոտ ես լրագրեր կարդում էի սրճարանում` Պողոտային կից:

Պողոտան հետաքրքիր է, երբ մարդիկ սկսվում են լցվել, հետո բաժակները, ստամոքսները, արգանդները... Ու սկսվում է քաղաքային տարափ, որ կարող ես մի պահ կանգառել սուպերմարկետի սիրունատես աղջնակի մոտ, ու նա կզարմանա, որ առավոտ կանուխ գնեցիր երկու տուփ ծխախոտ ու կրակայրիչ:

Ես խժռում էի ամենն, ինչ այդ պահին սեղանիս էր սրճարանում:

Բան կա ներսումդ, որ կարող է կանգնել, նայել շուրջն ու տեսնելով ձեն-ձուն չկա՝ սկսել փորել ու էլի փորել: Այսօր չեմ թողնելու, որովհետև օրն աշխատանքային չէ, ու տիկինը դիմացի մայթի՝ հայտարարությունների տակ մնացած դռնից շուտով դուրս կգա: Ու առաջինը ես կտեսնեմ նրա կոշիկը: Երեկ այն մուգ կանաչ էր` ժապավենով, թույլ կրունկով:

Ես արդեն երկու ժամ նստած էի: Երրորդ սուրճի բաժակը դատարկելուց հետո սկսեցի հիշել ամենից սիրելի զբաղմունքս. մարդուն քնեցնելու և արթնացնելու մոլուցքս, որ արդեն մի քանի տարի է, վեր եմ դասում հողաթափերս իրենց տեղում ճիշտ ձևով դնելուց և բանալիով դուռը փակելուց:

Քնեցնելիս ես շատ զգույշ էի, համբերատար, արթնացնելն աղմկարար պրոցես էր, պահանջատիրական: Երեկվա քնից հետո նա պարտավոր էր պատմել գլխով անցածն ու սրճել ինձ հետ:

Այս անգամ հաստատ էի որոշել:

Երկրորդ հարկի այդ ծիրանագույն վարագույրների արանքից էլ եզրակացրել էի, որ երկու զավակ ունի. մեկին շատ էի հավանում, եթե հաշվի առնենք` եզրակացրել էի, որ նմանատիպ նրբաոճ կոշիկներ կհագնի անպայման:

-Մաեստրո:
-Այո:
-Ինձ թեյ, մուգ:

Ճանապարհին, որն անցնում էր սեղանների նեղ արանքով, մաեստրոս սայթաքեց: Բաժակը կոտրվեց, ու ես սկսեցի հավաքել բեկորները: Նա ինձ ստիպում էր չօգնել: Ես հարմար առիթը բաց չէի թողնում պատուհանին այլ դիտանկյունից նայելու:

Ու հենց այդ պահին, նրբիկ մի ոտք է դուրս գալիս շքամուտքից: Ես տեղավորվում եմ լուրջ կեցվածքով, կարդում, թե ինչու է Քադաֆին սպանվել, ու հանկարծ զգում եմ մանրիկ ոտքերի մոտենալը:

Ամբոխը, որ ի զորու է սևացնել ցերեկը, խտացել է: Ես նշմարում եմ նրան: Նրան ոչ ոք այլևս չի տեսնում:

Երկու սեղան այն կողմ նստած է տիկինը: Զարմանալի է. նա երբեք այս սրճարան ոտք չի դնում:

Կոշիկի  կրունկը վնասված է: Մարդասիրական բոլոր հակումներս մի կողմ դրած` ես պետք է հենց հիմա նրան օգնություն առաջարկեմ: Նա հաստատ դեմ չի լինի: Տունն էլ՝ այսքան մոտ: Ես կվազեմ, նոր կոշիկ կբերեմ ու կտեսնեմ նրա մնացյալ կոշիկները: Հա, հենց հիմա, հաստատ:

-Կարո՞ղ եմ օգնել ձեզ,- ցածրաձայն ասացի:
Բարձրացրեց գլուխը:
-Ինչո՞վ:
-Կարող եմ սուրճ հյուրասիրել: Հետո կոշիկի հետևից գնալ:
Սուրճ խմեցինք միասին:
-Ես կվերանորգեմ այն:
-Չէ, մեկ է՝ մոտ եք ապրում... Կբերեմ…
-Չեմ ապրում... Մոտ չեմ ապրում:
-Դիմացի շենքից դուրս եկաք:

Տիկինը վերցրեց կոշիկն ու մերկ ոտքը դնելով ասֆալտին` հեռացավ:

Ես մեկ շաբաթ շարունակ շտապում էի Պողոտայի դիմացի կանգառը` նրան նորից տեսնելու:

Չկար: Իսկ պատուհանին նայելով` կարողանում էի հետևել միայն զավակներին: Նրան ոչ մի կերպ չբռնացրի:

Երեկ լրագիր էի կարդում սրճարանում: Նորից մեկը փորում էր: Ես հանգստ էի թողել նրան:

Հանկարծ լուսարձակի կանաչն ազդարարելուց հետո երևում է նրբիրան տիկինը: Ես վազեցի.

-Շնորհակալություն կարելի էր ասել օգնության համար:

-Ինչի՞ համար... Որ պարզեցիք, որ ես ներսի մուտքից մտնում և հետո առջևից դուրս եմ գալիս, որ բոլորն ինձ ընկալեն որպես քաղաքաբնակ, որպես տիկին, որն ապրում է Պողոտայում` Կենտրոնին կից, հագնում է միակ կոշիկը, որն ամեն օր ձևափոխում է: Դրա համա՞ր:

Պողոտան նորից լցվում էր, բաժակներն էլ, ստամոքսներն էլ, արգանդներն էլ: Ու արևն ուղիղ աչքերիս մեջ էր: Ու ես չէի ծածկում ճակատս: Անթույլատրելին երբեք տեսնել չի կարելի:

Մեկնաբանություններ (8)

nona
shat lavner anush jan uxaki indz hetaqrqira sa irakanin mot patmutyuna te bolorovin horinvacq
ՀՈՎՈ
Շատ խորը ,ստեղծագործություն էր,համմաարյա դասական...իրոք եկել է ոգու սով...էժան,դատարկախոսներ...
Թամարա
Բրավո, Անուշ, շատ հավանեցի, խորն էր..Ապրե´ս:
karo
apres Anush shat uruyn voch e.hetaqrqir er ...
Վահագն
Անուշ Քոչարյան-ին - Լավ ա ստացվում մոտդ, շնորհակալությունը չգիտեմ` ինչի համար ասեցիք, երևի Ձեզ պետք է ես ասեի, որը չասեցի, որովհետև չգիտեի, որ դուք եք գրել:
Sench
SHAT HETAQRQIR VOCHI PATMUTYUN ER!!! BRAVO ISKUTYUN@ AKNTARTOREN BAYC EV SPASVAC HETAQRQRAKAN PORTKUNERIN ZUGAHER!!! knereq latinatar meknabanelu hamar!
Անուշ Քոչարյան
Հեղինակությունը`չգիտեմ :ՃՃՃ Բայց հեղինակը ես եմ ,Վահագ ջան: Շնորհակալ եմ:
Վահագն
Չեմ իմանում ում հեղինակությունն է /Արդյոք Անուշ Քոչարյանին/, բայց ուշադիր կարդացի ու դուրս եկավ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter