HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդան Այվազյանը Թբիլիսիում ձկան կենտրոն է կառուցում

Հայաստանի Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը Թբիլիսիում ձկան առեւտրի հսկայական կենտրոն է կառուցում:

Այն գտնվում է Թբիլիսիի կենտրոնից ոչ շատ հեռու՝ Լուբլիանա փողոցի 2/6 հասցեում: Տարածքը հայտնի է ռեստորանային համալիրներով: 

2011 թվականի սեպտեմբերին պատգամավորը հիմնադրել է «Յունիկում» ընկերությունը, որի 100 տոկոս բաժնետերն ինքն է եղել: Համաձայն Վրաստանի ընկերությունների գրանցման ռեգիստրի, 2012-ին՝ Վրաստանում խորհրդարանական ընտրություններից հետո, նա իր  բաժնեմասը գրանցել է որդու՝ Սուրեն Այվազյանի անունով: Ըստ ամենայնի, Վարդան Այվազյանը մտահոգվել է, որ իշխանափոխությունից հետո իր ունեցվածքը կարող է վտանգվել, և իր գործընկեր ներքին գործերի նախկին նախարար Իվանե Մերաբիշվիլու խնդիրները կարող են առնչվել նաև իր բիզնեսին: Իվանե Մերաբիշվիլին, հիշեցնենք, այժմ բանտարկված է:

Հիշեցնենք՝ Վարդան Այվազյանը Սամցխե-Ջավախքի իր ծննդավայր Տաբածղուր գյուղում վարձակալում է նույնանուն լճի տարածքը և այնտեղ ձկնաբուծության բիզնես է իրականացնում: Տեղացիների խոսքով` Վարդան Այվայզյանը այն հիմնել է Վանո Մերաբիշվիլու հետ համատեղ: Եվ ձկան իրացման տեղերից մեկը պետք է լինի նաև այս կենտորնը, որը նա մտադրել է դարձնել ձկան առևտրի կենտրոն և ռեստորանային համալիր:

Շինաշխատանքներն արդեն 3 տարի է՝ ընթանում են: Համաձայն տարածքում փակցված ցուցանակի՝ այս տարվա սեպտեմբերին կենտրոնը պետք է բացվի: Սակայն այս օրերին շինարարությունը դադարեցված է: Երբ այցելեցինք տարածք, հսկող պահակ Ալեքսանդր Տաբիձեն պատմեց, որ մարտից կառուցապատումը նորից կվերսկսվի:

Ձկան կենտրոնի կիսակառույցը

Ալեքսանդր Տաբիձեի խոսքով` ճոխ ռեստորան է լինելու: Ամբողջ տարածքը 8000 քմ է, կենտրոնը զբաղեցնելու է 1200 քմ-ը: Տարածքի արժեքը, ըստ նրա,  4 մլն լարի արժե:

Ձկան առևտրի կենտրոնը վերջնական այս տեսքն է ունենալու

Տաբիձեն գիտի, որ համալիրը հայերն են կառուցում, ՀՀ ազգային ժողովի «մի հարգարժան պատգամավոր»: Վարդան Այվազյանը բազմիցս այցելել է տարածք և ինքն անձամբ ճանաչում է պատգամավորին:

Հրապարակմանն աջակցել է Նինո Բաքրաձեն

Մեկնաբանություններ (2)

Sofi
Не завидуйте ,Бог повелел его значит это строить)))
Նունիկ Բալեան
Իսկ Այվազյանը ի՞նչու ազատ կը պտտէ և բանտարկւած չէ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter