HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այդոս Սարիմ. «Հայերը եղբայրներ չունեն»

Երեկ՝ մարտի 20-ին, հայաստանյան մեդիայի համար կազմակերպված օնլայն մամուլի ասուլիսի ժամանակ այսպես հայտարարեց ղազախստանյան քաղաքագետ Այդոս Սարիմը:

Հարցերը վերաբերում էին ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի հեռանկարային զարգացումներին (կազմակերպություններ, որի անդամներն են եւ Ղազախստանը, եւ Հայաստանը), Հայաստանի՝ այդ կազմակերպությւոնների հետ ունեցած սպասելիքների, Ղազախստանում մոտ ժամանակներս անցկացվելիք արտահերթ նախագահական ընտրություններին եւ այլ խնդիրներին:

ԵԱՏՄ-ի մասին

Հայաստանի ԵԱՏՄ անդամությանը վերաբերմունք. «Մի նեղացեք, բայց ղազախների ինչի՞ն է պետք Հայաստանը: Ապրանքաշրջանառությունը համարյա վիճակագրական սխալանքի մակարդակի է: Որքան ներդրում ունենք Հայաստանո՞ւմ: Գրեթե զրո ներդրում: Ուրեմն ի՞նչ ուրախանալու բան կա (Հայաստանի անդամագրումից – խմբ.): Բացի այդ մենք ունենք բարոյական, մարդկային, քաղաքական պարտավորություններ Ադրբեջանի նկատմամբ: Ձեր առջեւ դեռ Ղարաբաղի համար մեծ պատերազմը կա, որը այսպես թե այնպես պետք է վերադարձնել: Ես հասկանում եմ Հայաստանին, որը բավական դժվար իրավիճակում է, ոչ բարեկամ երկրների շրջակայքում: Հավանաբար Ռուսաստանը ձեր ղեկավարության պատկերացմամբ Հայաստանի գոյատեւման միակ միջոցն է: Հայաստանը փաստորեն բռնվում է ռուսաստանյան սվիններից»:

«Հետքի» հարցին, թե ինչ նկատի ունի քաղաքագետը, Ադրբեջանի նկատմամբ Ղազախստանի «մարդկային, բարոյական ու այլ պարտավորւթյուններ» ասելով, նա պատասխանեց. «Տարօրինակ հարց է: Մենք Ադրբեջանի հետ եղբայրական, թուրքական ժողովուրդներ ենք: Կասպյան հարեւաններ: Ունենք էներգետիկ ծրագրեր եւ այլն: Սրանք մի՞ թե պարտավորություններ չեն: Կարծում եմ, որ հեռավոր ապագայում թուրքական պետություները կստեղծեն սեփական ինտեգրացիոն ծրագրեր: Լավագույն տարբերակը կոնֆեդերացիան է: Կոնֆեդերացիան չի՞ կարող ունենալ իր սեփական բանակն ու նավատորմը: Կարող եք ինձ իդեալիստ կամ ուտոպիստ համարեք, բայց այդպես կլինի: Ուղղակի դրա համար պետք է շատ աշխատել»:

«Հետքի» մյուս հարցով ավելի պարզ դարձավ, թե ինչ նկատի ունի քաղաքագետն, ասելով, որ ՄՄ-ն, ԵԱՏՄ-ն մեռելածին ծրագրեր են, որ դրանք ուղղված են ռուսաստանյան կայսրությունից խաղաղ բաժանման գործընթացն ապահովելուն: Չէ՞ որ Եվրասիական կազմակերպության ձեւավորումը Ն. Նազարբաեւի գաղափարն է:

Ա. Սարիմ. «Նուրսուլթան Նազարբաեւը մեր նախագահն է: Նա հուսով եմ, ակտիվ, մտածող մարդ է: Եթե կարդաք նրա բոլոր աշխատանքները, ապա ոչ միայն այդ գաղափարը կգտնեք... Ինչ վերաբերում է գաղափարի տարածվածությանն, ապա այս տարի ՄՄ-ին ու ԵԱՏՄ-ին հավատացող մարդկանց քանակը կրճատվել է: Մյուս տարի էլ ավելի քիչ կլինի: Եվ սա ես չեմ հնարում: Այսպիսին է ուտոպիստական բռնապետական ծրագրերի դիալեկտիկան, որոնք կառուցվում են առանց հասարակության կարծիքը հաշվի առնելու»:

ՀԱՊԿ-ի՝ որպես անվտանգության համակարգի մասին

Պատասխանելով Arminfo.am-ի այն հարցին, թե Ղազախստանի ազգային անվտանգության ինչ խնդիրներ է ներկայումս լուծում ՀԱՊԿ-ում նրա անդամությունը, քաղաքագետն ասաց. «...Դե, գուցե զինվորներն ու սպաները վարժվում են, բարձրացնում իրենց որակավորումը: Ռուսաստանի հետ մենք ունենք ՀՕՊ եւ ռազմատեխնիկայի ոլորտների երկկողմանի ծրագրեր: Բայց դա որոշակիորեն այլ բան է: ՀԱՊԿ-ն, իմ կարծիքով, սեփական ՆԱՏՕ ստեղծելու Ռուսաստանի կողմից ձեռնարկվող փորձ է: Ոչ ավելին, ոչ պակաս: ՀԱՊԿ-ին սպասում է այն նույն հեռանկարը, ինչ ոչ ԵԱՏՄ-ին: Հիշենք թեկուզ, որ այն ոչինչ չկարողացավ անել նույնիսկ Ղրղզստանում: Իսկ ձեր գործընկերներից շատերը միամտորեն կարծում են, թե  ՀԱՊԿ-ն պաշտպանելու է Հայաստանն Ադրբեջանից: Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն՝ այո, բայց ՀԱՊԿ-ն ֆիկցիա է»:

«168 ժամ»-ի հարցին, թե արդյոք Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ անդամ, կարող է ակնկալել ՀԱՊԿ անդամ Ղազախստանի օգնությանը Ղարաբաղյան կարգավորման հարցում, քաղաքագետը պատասխանեց. «Մեծ կասկածներ ունեմ: Եթե Աստված մի արասցե լինի պատերազմ Ղարաբաղի համար, ապա նույնիսկ ՀԱՊԿ շրջանակներում մեր բանակը չի օգնելու ձեր բանակին: Շարքային ղազախներն ավելի շուտ որպես կամավորներ կգնան Ադրբեջան»: 

Այդոս Սարիմի պատասխանը Հայաստանի հանրային ռադիոյի հարցին, թե  որքան տարածված է ղազախստանյան քաղաքական վերնախավում պանթյուրքական մտածելակերպը, հետեւյալն էր. «Ես հասկանում եմ, որ ձեր գործընկերներից շատերի համար պանթյուրքիզմն ահավոր բառ է:  Իրականում յուրաքանչյուր նորմալ, առողջ, իր պատմության ու մշակույթի, հիշողության ու սրտի հետ հաշտ ղազախը պանթյուրքիստ է: Դուք մեզ դժվար հասկանաք: Որովհետեւ հայերը եղբայրներ չունեն: Իսկ մենք նույն ընտանիքին պատկանող ժողովուրդներ ենք: Մենք շատ ենք, ունենք տարբեր ճակատագրեր: Երբեմն՝ ծանր ճակատագրեր: Եվ նորմալ մարդը պետք է մտածի իր եղբայրների մասին, մտածի, թե ոնց են նրանք ապրում, ոնց կարելի է նրանց օգնել: Յուրաքանչյուր ղազախ թուրք է եւ մուսուլման: Սա մեր ամբիվալենտ հոգու մի մասն է»:    

Իսլամական պետության մասին էր «Հետքի» մյուս հարցը. «Անկասկած որպես ձեւավորում ԻՊ-ն սպառնալիք է ողջ աշխարհի համար: Եվ այն, որ նույնիսկ Սիրիայում այսօր կռվում են երկրի 300-ից ավելի քաղաքացիներ, հսկա խնդիր է: Օրինակ, այսօր (մարտի 20– խմբ.) ձերբակալվել են գրոհայիններ այնտեղից, որոնք ուզում էին ահաբեկչական գործողություններ կատարել մեզ մոտ: Ավելի կարեւոր խնդիր է այն, որ երկրում կան ռադիկալ կրոնական հայացքներով մարդիկ, իրենց ներքին  ցանցով, գաղափարախոսւթյամբ: Նրանք հավաքագրում են նոր կողմնակիցների: Ապագայում, հնարավոր է նրանք կուզենան դուրս գալ նաեւ քաղաքական հարթություն: Ցավով պետք է նշեմ, որ մեր ղեկավարությունն ու ուժայինները դեռեւս չեն հասկանում խնդրի ողջ լրջությունն ու դրա խորությունը»:

«Հետքի»՝ «ինչո՞ւ են Ղազախստանում նշանակվել արտահերթ ընտրություններ, կունենա՞ն այդ ընտրությունները ազդեցություն Ղազախստանի ԵԱՏՄ անդամության վրա»  հարցն ունեցավ հետեւյալ պատասխանը. «Սա նորմալ, թեկուզեւ ցինիկ քաղաքական հաշվարկ է: Իշխանություններն ուզում են անցկացնել ընտրությունները բարենպաստ, կանխատեսելի պայմաններում: Թե ինչ կլինի հաջորդ տարի նավթի հետ, ոչ ոք չի կարող ասել: Բացի այդ ապագայում մեզ սպասում է տենգեի եւս մեկ դեվալվացիա: 1998-1999 թթ. մենք ունեցանք երկու ընտրական գործընթացներ ճիշտ այսպիսի սցենարներով:

Այս ընտրություններում կհաղթի Ն. Նազարբաեւը: Ոչ մի կասկած այստեղ լինել չի կարող: Իր իշխանւթյունը նա ոչ մեկին չի փոխանցի: Համենայնդեպս, առաջիկա 5 տարիների ընթացքում: Հետո ցույց կտա ծրագրերի պատերազմը: Ընտրություններն անհրաժեշտն են անորոշությունը երկարաձգելու համար: Նազարբաեւն ուզում է լուծել տակտիկական հարցեր, այդ թվում նաեւ՝ ապագա հետնորդի հետ կապված: Եվ, ինչպես արդեն ասացի, ընտրություններից հետո պետք է ընդունվեն ոչ պոպուլյար որոշումներ, որոնց համար կա վստահության նոր քվեի անհրաժեշտություն»:

Մամուլի ասուլիսի նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Մեկնաբանություններ (18)

Վաչե
Այդոսի դասը՝ «Մենք Ադրբեջանի հետ եղբայրական, թուրքական ժողովուրդներ ենք: Կասպյան հարեւաններ: Ունենք էներգետիկ ծրագրեր եւ այլն: Սրանք մի՞ թե պարտավորություններ չեն: Կարծում եմ, որ հեռավոր ապագայում թուրքական պետություները կստեղծեն սեփական ինտեգրացիոն ծրագրեր: Լավագույն տարբերակը կոնֆեդերացիան է: Կոնֆեդերացիան չի՞ կարող ունենալ իր սեփական բանակն ու նավատորմը: Կարող եք ինձ իդեալիստ կամ ուտոպիստ համարեք, բայց այդպես կլինի... Եթե Աստված մի արասցե լինի պատերազմ Ղարաբաղի համար, ապա նույնիսկ ՀԱՊԿ շրջանակներում մեր բանակը չի օգնելու ձեր բանակին: Շարքային ղազախներն ավելի շուտ որպես կամավորներ կգնան Ադրբեջան... Յուրաքանչյուր ղազախ թուրք է եւ մուսուլման: Սա մեր ամբիվալենտ հոգու մի մասն է»:
Manvel
Վերջապես գտնվեց մեկը, որ ասեց ճշմարտությունը: բայց հասկացող չկա..որովհետև մեզ դնում ենք շատ խելոքի տեղ
Արմինե
Այ հայրենակիցներ, ի՞նչ եք նեղվում, որ ղազախը ճշմրատույթուն է ասում, որ մեզ կարող է տհաճ թվալ։ Ի՞նչ եք ճռճռան բաներ խոսում, անցման շջրան, հայը հավերժի ճամփորդն է, մի հատ ռեալ նայեք փաստերին, մեր երկիրը դատարկվել է, հայ կինը մի զավակ էլ չի ունենում, էս գլոբալիզացվող աշխարհում ոտնատակ ենք գնում դավաճան ղեկավարության պատճառով, անդառնալի կորուստներ ենք ունենում, փոխանակ սթափվեք նման խոսքերից, էլի ելել, նաղլ եք կարդում, ոտանավոր եք արտասանում... աչքներդ լայն բացեք, կարող ա՞ սխալ ա ասում, ղազախի տեսակետ ա, թուրքի, բայց ճիշտա ասում, ճիշտը... լուսավոր ապագան ո՞նց ա սպասվում, այ հարգելի Լուսավորյալ, եթե երկիրդ տանուլ ես տվել արդեն, իջիր երազներիցդ, գնա զավակներ ունեցիր, գնա գյուղերդ տես, գնա աշխատատեղեր սարքիր, թե կարող ես, թե չէ հոգնել ենք Գյուլնազ տատի հեքիաթներից։
mila
высказывание этого чувака похоже на сержиком созданного режима,. глухих, немых, тупых, или некчёмных собирает в руководство страны, потому что они свои- братья, сёстры, свотья, друзья, соседи. результат на лицо,-руководство без профессионалов. такой конец будет вась-вась казахско- азарбайджанской любви, турецко- азиковской любви бррррррр
Լուսավորյալ
մի ռուսահպատակ մուսուլման ղազախիկ, որ չգիտի անգամ ով է ինքը փռշտաց....ու վախկոտները միացան խրախճանքի՞ն... ՄԵՆՔ ՀԱՅ ԵՆՔ, մեր ողջ ազգը (չհաշված՝ մի քանի խառնածիններ,ի որ զուր իրենց հայ են կոչում), հզոր է, տաղանդավոր հայրենասեր ու մեզ լուսավոր ապագա է սպասվում: Սա անցման շրջան է... Աշխարհի սկիզբն է դրել հայը, ամեն գաղտնազերծման ակունքներում հզոր հայն է ու հայերենը...ահա թե կործանվել են մեծ պետություններ, բազմաքանակ ազգեր...մենք կանք ու կլինենք: Պարզապես հավատանք, սիրենք, ներենք ու գնանք դեպի առաջ... Իսկ մանրութները դրանք խոչըդոտներ են միայն...Հավերի ճամփորդն է Հայը, Հայաստանը...հավատանք ու մեր միտքն ու խոսքը իրականություն կդառնա:
Gago
ինչնա ճիշտ ասում կազախը? ինքը գիտի որ իր հողերի կեսը Ռուսաստանինա տալու? կամ որ բնակչության 40%-ը ռուս են, ու իրանց տնտեսությունը լրիվ ռուսներն են կառուցել, կամ իրանից ինչա ներկայացնում Կազախստանը? երկրի կեսը դատարկ է, աշխատուժ չունեն, ասիական տիպիկ սուլթանություն է, յանի ասա ձեր եղբայրներն ով են? ազերը? խնդալուա
YURA
Ասում է այն, ինչ վաղուց հայտնի է: Մեր ղեկավարները հրաշալի հայկական ջայլամներ են՝ գլուխները ավազի փոխարեն գրանիտե քարի մեջ են թաղել... ու երկիրն էլ հայաթափվում է.... Գեներալներն էլ պոռոտախոսության ժանրն են զարգացնում...
Հմայակ Մարտիրոսյան
Շատ ճիշտ բաներ ասաց: Ասա թե մեր ղեկավար իշու ձագերն էլ երբեմն մտածեն:
Նուբար Ասլանյան
Մալադեց իշու ձագին:Իրերը կոչեց իրենց անուններով եւ ոչ ոք չի կարող վիճել նրա հետ...
Աշոտ
Ոչ ոք չի սիրում դառը ճշմարտությունը Ասա այ հոգնածներ 2 կամ 3 միլիոն մարդով ինչ կարաք անենք?? Մեծ-մեծ խոսալու համար մի հատ ենք հայերս Ընդամենը 2 մաքսիմում 3 միլիոն ենք, նորից եմ հարցնում - այ հոգնածներ 3 միլիոն մարդով ինչ կարող եք անել օրինակ 9 միլիոնի դիմաց?? Էլ չեմ ասում 60 միլոիոնի դիմաց Միակ եղանակը, որ աշխարհը հային հարգի ու շան տեղ դնի դա շատանալն է. Դառնալ օրինակ 5 միլիոն մոտակա 5 տարվա մեջ. Նոր դրանից հետո հային շան տեղ կդնեն
Karen
հեռավոր 2000t սրանք լրիվ ուրիշ կերպ էին պահում իրանց։ Մենակ հայի անուն լսելուց զգաստ ոտքի էին կանգնում։ Իսկ հիմա ոնց են խոսում.. թուրքին զարկ, զարկ, զարկ առավել։
ալադին
Այլ կերպ ասած` թքած ունենք ձեր վրա...
Gevorg
Մարդը ազնվորեն, հստակ ու շատ հասկանալի ներկայացնում է ղազախի հավաքական տեսակետը: Իսկ մեր ընկալումն ու մեկնաբանությունները ուղղակի ցուցադրում են շարքային ուղեղների (քաղաքական) ահավոր պարզունակությունը: Նրա ասածը մեզ համար քննադատական է եւ շատ անդուր: Դե մենք էլ, իհարկե, մտածելու փոխարեն, պիտի պատասխանենք ինչպես փողոցի օրենքն է՝ արա էդ ով եղար, տո ղզախ ..! Զարմանալի ու ցավալի է տեսնել, թե ինչքան ենք հետ մնացել ու շեղվել համաշխարհային ցիվիլիզացիայից, հարգելի հայրենակիցներ!
Մեկը
Պանթյուրքիզմ, հա, հարիֆներ է գտել, վախացնում է։ ուրեմն Չինաստանը, Ռուսաստանը, Իրանը պիտի ձեռները ծալած նստեն, թողնեն, որ եսիմ ինչ միություն ձևավորեք։ տո սկի թողեցին էլ, ասա դուք ի՞նչ կապ ունեք հենց Թուրքիայի ժողովրդի հետ, քուրդ, ալևի, հայ, հույն, հրեա.. Հայաստանից էլ ավելի վատ աշխարհագրական դիրքում եք, նավթի հույսին եք, որը պիտի Չինաստանին վաճառեք սենց թե նենց։ էս դարում եղբայրական ժողովուրդ չունենալը ավելի լավ է։ տեսնում ենք ինչ լավ հարաբերություններ ունեք ձեր եղբայրական ղրղզների ու ուզբեկների հետ։ տեսնում ենք, թե ռուս-ուկրաինական եղբայրությունից ինչ դուրս եկավ։
Աշոտ
Հայաստանը պետք է օգնություն խնդրի ՀԱՊԿ-ից, ստուգելու թե արդյոք նա կատարում է իր պարտականությունը:
Amalia
Սա, այսպես ասած, ևս մի մեսիջ է, ուղղված մեր ղեկավարությանը: Էս ջահելն ուղղակի բառերով է ձևակերպել այն, ինչ արդեն քանիցս իր գերագույն ղեկավարն այս կամ այն կերպ ի ցույց էր դրել: Երևում է, հանձնարարություն է ստացել` գնա իրենց երկրում թքիր երեսներին... Մերոնք էլի կուլ կտան, սուս ու փուս: Ինչպես միշտ...
Արցախուհի
ղազախ վեզդէ ղազախ,,,,,
Hayk
Բա սերժիկ սարգսյանը, որ Աստանայում ,նազրաբայի հաչոցից հետո, փուշ կերած ոչխարի պես ադպես էլ չասեց թէ , իսկապես ինք ուր թուրքը ուր.թուքը սերզիկի խիզախ գործնկերն է :Արցախյան պատերազմում մասնակցում են կազախները . գերի ըկած, տեսաֆիլմն է կա, ղազախներ էլ են եղել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter