HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

241 միլիոնանոց վերանորոգում՝ կառավարությունում. ոսկեզօծ պատեր, քանդակներ, կահույք

Հովիկ Աբրահամյանը սիրում է ճոխություններ: Վարչապետ նշանակվելուց մի քանի ամիս անց կառավարության շենքի մի մասը դարձրեց «թանգարան»: Հովիկ Աբրահամյանին դուր չէին եկել կառավարության աշխատասենյակների պատերը, կահավորանքը և որոշել է «ոսկեզօծել» պատերը, փոխել կահույքը և այլն: Կառավարությունը 2014թ. դեկտեմբերի 4-ին որոշել է կառավարության երեք դահլիճների վերանորոգման, կահույքի ձեռքբերման բոլոր պայմանագրերը կնքել բանակցային ընթացակարգով՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու:

Մրցույթ չհայտարարելը կառավարությունը պատճառաբանել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածին հղում տալով, ըստ որի՝ «ծագել է գնման անհետաձգելի պահանջ և, արտակարգ իրավիճակից ելնելով, գնման այլ ընթացակարգի կիրառումը ժամկետի առումով անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր կանխատեսել»: Թե ինչու է շքեղ վերանորոգումը համարվել անհետաձգելի ու անկանխատեսելի՝ անհայտ է:

Ինչևէ, 2014թ. դեկտեմբերի 11-ին կառավարության աշխատակազմը «ՎԵԿՍ» ՍՊԸ-ի հետ կնքել է պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման պայմանագիր՝ 214 մլն դրամ ընդհանուր արժեքով: Այդ գնից 73.762.000 դրամը փոխանցվել է շինարարական ընկերության հաշվին որպես կանխավճար: «ՎԵԿՍ» ՍՊԸ-ն է վերանորոգել նաև ԱԺ նիստերի դահլիճը:

Փոխվել է կառավարության դահլիճների կահույքի մի մասը, դռները, վերանորոգվել ու ոսկեզօծվել են պատերը: Բուխարու դահլիճի միայն երկու երկփեղկանի հաճարի փայտով ու քանդակներով դռներն արժեցել են մոտ 2.5 մլն դրամ՝ 1քմ 326.000 դրամ, իսկ ոսկեզօծ շքամուտքով և քանդակներով 2 դռների շրջանակներն արժեցել են 1.620.000 դրամ՝ հատը 810.000 դրամ:

Նույն դահլիճի 58քմ տարածքում՝ 1քմ 273.000 դրամով, կատարվել է պատերի երեսպատում՝ դեկորատիվ կամարով ու բարձակով: Միայն այս աշխատանքը պետբյուջեի վրա արժեցել է 15.834.000 դրամ:

Բուխարու դահլիճում ամեն ինչ «ճոխ են բռնացրել»: Այստեղ մեկ ջահը ձեռք են բերել 4 մլն 627 հազար դրամով: Նույն արժեքով ջահ գնել են նաև ընդունելությունների դահլիճի համար:

Նշենք, որ բուխարու դահլիճի միայն դռների, կահույքի և պատերի երեսպատման աշխատանքներն արժեցել են մոտ 32 մլն 692 հազար դրամ, իսկ ընդհանուրը՝ 47 մլն 420 հազար դրամ:

Ինչ վերաբերում է նիստերի դահլիճին, ապա միայն 26.69քմ սեղանն արժեցել է 7 մլն դրամից ավելի, 4 հատ երկփեղկանի դեկորով և շրջանակաձողով դռները՝ 5  մլն դրամից ավելի և այլն:

Ապրանքների և ծառայությունների գների հաշվարկն արված է առանց ավելացված արժեքի հարկի, ինչը նշանակում է, որ գնի վրա ավելացել է ևս 20%:

Այս տարվա մարտի 2-ին կառավարության աշխատակազմի և «ՎԵԿՍ» ՍՊԸ-ի միջև կնքվել է նոր պայմանագիր՝ 11.12.2014թ. պայմանագրում չներառված, սակայն չնախատեսված հանգամանքներից ելնելով անհրաժեշտ դարձած կառավարության շենքի նիստերի և ընդունելությունների դահլիճների լրացուցիչ վերանորոգման աշխատանքներ կատարելու համար:

Նոր պայմանագրի գինը կազմել է 27 մլն 454 հազար դրամ: Հիմնական պայմանագրով «չնախատեսված» է համարվել 12 մլն 221 հազար դրամով բուխարու սենյակի կլոր սեղանի, 415 հազար դրամով լրագրասեղանի ձեռքբերումը, 2 մլն 235 հազար դրամով երեսպատումների ու քանդակների վրա ոսկեպատման աշխատանքները: «Խիստ կարևոր» է համարվել նաև բուխարու դիմաց դարբնային շրջանակի տեղադրումը, որի գինը կազմել է 165.000 դրամ և այլն:

Ստացվում է, որ վարչապետի քմահաճույքները բավարարելու, նրան ճոխությամբ շրջապատելու համար պետբյուջեից ծախսվել է 241 մլն դրամից ավելի գումար: Իսկ նա տեսախցիկների առաջ պաշտոնյաներին խորհուրդ է տալիս կրճատել ծախսերը, խնայողաբար օգտագործել պետական միջոցները: Իսկ երկրում աղքատության ցուցանիշն աճում է:

Մեկնաբանություններ (15)

Sanasar Hakobyan
Այս իշխանությունն իսկականից պույբույ մուկիկ են:Թուրքը եկել կառավարության շենքի դուռն է թակում իրենք էլ 220 միլիոնի հետևն անցած ճոխություն են անում :Մեջը շահ կա :Այ Դխմարություն:Այ միամիտներ ............Կոռումբովկանեեեեեեեեեեեեեեեեեեեեր Արթնագեքքքքքքքքքքքքք
Լուսինե Ալավերդյան
Հարգելի քննադատ, կարդալով ձեր կողմից գրված նյութը , վարչապետ Հովիկ Աբրահամյանի հասցեին, շատ զարմացա։ Մի թե հնարավոր է, որ մարդուն դուր չգա գեղեցկությունը,շքեղությունը եւ ճոխությունը։ Հովիկ Աբրահամյանը կառավարության առանձնասենյակները վերանորոգելու եւ կահավորելու համար կատարել է գումարային ծախսեր, որը ես միանգամայն համարում եմ նորմալ եւ տեղին։ Մեր երկիրը ոչնչով չի զիջում այլ երկրների՝ ուստի պետք է ունենա լավ վերանորոգված եւ կահավորված կառավարության շենք։
Manushak
Անճաշակ, անմակարդակ, գավառական. ոնց որ Դուբայի ,,ճ,, կլասի հյուրանոց:
Samvel Mkhitaryan
Չգիտեմ, համապատասխան պատասխանատու անձիք այս վերլուծություններն ու մեկնաբանությունները կարդում և ինչ որ հետևություններ անում են՞ Կարծիքս այն է, որ ոչ ․․․ Եվ ընդհանրապես, կարծում եմ, որ թքած ունեն ու կունանան նման վերլուծությունների, մեկնաբանությունների ու մեզ վրա ընդհանրապես, քանի դեռ չենք կազմակերպվել և մեր ազգն ու երկիրը կործանման տանող այլ ամենաթողության և այլանդակության դեմ առարկայական պայքար սկսել։
Աննա
Վա'յ Աստված իմ Ատում եմ Ձեզ՝այ կառավարոււթյուն կոչվածներ.ԱՄԲՈՂՋ ՀՈԳՈՎ։Էս խեղճ ու անօգնական ժողովրդիս համար սիրտս ցավումա։
Կարեն
հարգելի Լուսինե Ալավերդյան:Այս օրերի անցուդարձը և Ձեր մեկնաբանությունը բնավ տեղին չեն,ավելին Ձեր կողմից արված մեկնաբանությունը թշնամական դրսեվորում է մեր երկրի ու ազգի հանդեպ: Մենք շատ և շատ բաներով ենք զիջում այլ երկրներին, ու ավելի լավ կլիներ այլ երկրների կառավարությունների հետ համամատվենք ոչ թէ ճոխության դրսեվորումներով, այլ երկրի ու ժողովրդի բարեկցությամբ, օրինավորությամբ և այլն: Այդքան գումարով կարելի էր ձեռք բերել զենք, որի առկայության պակասը մեր այդքան կորուստների պատճառ չէր դառնա: Չնայած Ձեր մեկանաբնությունից հետո հիշում եմ ժող. ասածվածքը՝ Կուշտը որտեղից հասկանա սովածի վիճակը
Rob
Հարգելի լուսինե կա առաջնահերթություն հասկացողությունը նուն ինքը -ը գուցե ավելի լավ կլիներ որ մեր երկիրը չզիչեր մյուս երկրներին ուրիշ ասպասրեզներում ,որոնք ավելի առաջնահերթ են օրինակ պաշտպանության բանակի զինվածության , բնակիչների սոցիալական վիճակի , թոշակների , կոռուպցիայի ցածր մակարդկի , շուկայի ոչ մոնոպոլ ու օլիգոպոլ վիճակի ցուցանիշների , արտագաղթի ցածր մակարդակի . . . ասպարեզներում:
Մարիամ Դայյաքյան
Աղքատության մեջ գտնվող պետության մեջ ինչքա՞ն են տեղին նման ծախսերը, Լուսինե Ալավերդյան, այս շքեղությունն ու ճոխությունը պիտի ցուցադրի այն երկիրը, որի բնակչությունը չի ճռնչում վարկերի ու սև ցուցակների ճիրաններում, որի բնակչությունը օր օրի չի պակասում արտագաղթի ճամփան բռնած, որի բանակը հզոր է ոչ միայն զինվորի հզոր ոգով, որի երեխաները չեն քնում օրվա հացի կարոտ..... գեղեցկությունն ու ճոխությունը լավ բաներ են, երբ շուրջդ ծպտադեմ ու ամուր ընտանիքներ են.... այդ ցուցամոլությունը հեչ տեղին չէ, երբ մեր երկիրը շատ բաներով է զիջում ձեր նշած՝ այլ երկրներին:, Կառավարության շենքի դեմքը բարձրացնում և իջեցնում են այնտեղ աշխատող կառավարության կարկառուն անդամները:
Gayane
Չտես գեղացի, էս չե՞ս...իսկ սահմանում զինվորները թող բահերով կռվեն, որովհետև փամփուշտ չունեն, դա ա ձեր իսկական դեմքը, հրեշնե'ր!
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Իսկ սահմանի պրիմիտիվ փշալարերից պահածոների ծակ տուփեր են դեռ կախված: Իսկ ազատագրված տարածքներում տուն չկա,որ մարդիկ վերաբնակվեն: Թողես Երևանի կենտրոններում պսպղուն եկեղեցիներ կառուցեն ու ոսկի հավաքեն: 1915-ից ԴԱՍԵՐ ՉՔԱՂԵՑԻՆ: ՀԳ. Դա սկի էլ աշխատանքայի՛ն սեղան չէ. իսկ ով է աշխատում,որ աշխատանքային սեղանի մասին մտածեն:
Սեբուհ
Մարդոց մեծի մասը բնավ չի տարբերակէ ադամանդն ապակիէն, անոնց համար փայլք գոյութիուն ունի միայն: Աս պարօներ անկեղծօրեն կհաուտան թէ շքեղ հադերձանքով մը կրնան լրաուցնիլ զիրենց ներքին պարապութիուննէրը
Emma
Հարգելի Հովիկ Աբրահամյան ես ձեզ հրավիրում եմ իմ աղջկա մանկապարտեզի խոհանոցում հաց ուտելու, կամ ընդհանուր էքսկուրսիայի.... հետաքրքիր ա դրանից հետո դուք նորից էդ ճոխ վերանորոգումը կանեք, թե էդ փողը կտրամադրեք իրոք վերանորոգման կարիք ունեցող հաստատություններին: Ամեն դեպքում ես, որպես ՀՀ քաղաքցի և հարկատու դեմ եմ էս վերանորոգմանը....
Nairi
Править государством должны люди,у которых было детство, о котором вспоминают с ностальгией,а не стараются забыть
Miguel Angel Nalpatian
--- DALE ... Gasta Hipocrita Hovik Abrahamyan - Ustedes los politicos de los 21 partidos - No tienen verguenza - Son corruptos y perdieron la identidad - Inviertan en colegios - hospitales - medios de transporte y subsidien a los indigentes - LA DIASPORA sabe que al pueblo lo estan cagando de hambre - Miguel Angel Nalpatian.- Mar del Plata.- Buenos Aires.- Rca Argentina.-
Հարություն
Пир во время чумы. Это преступление перед своим народом.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter