HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Ինչի՞ց են մահանում հայերը․հիմնական պատճառներն ու ցուցանիշները (ինֆոգրաֆիկա)

Թեև Հայաստանում 2014թ.,  նախորդող տարվա համեմատ, մահվան դեպքերը 2,5 %-ով ավելացել են, սակայն բնական հավելաճի գործակիցը`ծնվածների թվաքանակը մահացածների նկատմամբ  և ՛ Երևանում և՛ մարզերում 1,5 անգամ աճել է (15 311  մարդ)։

Մահացության հիմնական պատճառները

Վերջին 4 տարիների ընթացքում (2011-2014թթ․ներառյալ) Հայաստանում գրանցված մահացության դեպքերի մոտ կեսի պատճառը եղել են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, որոնց 20%՝սրտամկանի սուր կաթվածն  է, իսկ 5-6 %` հիպերտոնիկ հիվանդությունները։

Մահվան ամենատարածված պատճառներից են նորագոյացությունները՝ մոտ  20%, որոնց մեջ գերակշռում են չարորակները։

Մոտ 6-ական %  են կազմում շնչառական և մարսողական հիվանդություններից առաջացած մահացության դեպքերը:

Դժբախտ պատահարներից և թունավորումներից մահանում է նույնքան մարդ, որքան  էնդոկրին համակարգի հիվանդություններից՝ 4-5%։ Վերջինիս ցանկում գերակշիռ մասը կազմում է շաքարախտը:

Հաջորդը բնածին արատներն են՝ 1,6 %։ Մահացության դեպքերի մինչև 1% կազմում են վարակային և մակաբուծային հիվանդությունները:

2013թ․-ի համեմատ 2014թ․ին աճել են ՄԻԱՎ-ի մահվան դեպքերը․արձանագրվել է մահացության 25 դեպք, 2013թ.-ի` 15 դեպքի համեմատ:

 

    Նվազել են ինքնասպանությունները 

Ըստ ՀՀ ոստիկանության տվյալների՝ 2014 թ.-ին ինքնասպանության և ինքնասպանության փորձերի թիվը 2013թ-ի համեմատ 6.4%-ով նվազել է։ Գրանցվել է  699 դեպք,  որից  մահվան ելքով՝  ընդամենը 24 %, եղել է 168 դեպք։

Ինքնասպանության դեպքերը նվազել են թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց շրջանում: Ինքնասպանության փորձերը 2013թ.-ի համեմատ նվազել են 1.8%-ով։ 

      Ամենաշատը մահանում են մինչև 1 տարեկան երեխաներն ու 70 անց մարդիկ 

Երեխաների շրջանում( 0-15 տարեկան) առավել հաճախ մահանում են մինչև 1 տարեկան երեխաները. մահվան գործակիցը 11 է՝ այլ տարիքային խմբերի (1-4, 5-9, 10-14, 15-19 ) մահվան ցուցանիշի նկատմամբ 3-10 անգամ ավելի։
 Հաջորդը 60-64 տարիքային խումբն է ՝ 15 գործակցով, 65-69 ՝ 22 գործակցով։ Գերակշռում են 70 և բարձր տարիքի մարդիկ, ում մահվան գործակիցը հասնում է  72-ի։

Կանայք առավել երկարակյաց են

Կանանց և տղամարդկանց մահացության դեպքերը գրեթե հավասար են։ Թեև 2011-2014թթ․ տղամարդկանց մահացության թիվն ավելին էր, սակայն  ընդհանուր տարբերությունը չնչին է (0,4-1%)։
Կանայք տղամարդկանցից երկարակյաց են մոտ 6 տարով․ն րանց կյանքի սպասվող տևողությունը, ըստ ԱՎԾ-ի, 78 է, տղամարդկանցը՝ 72։
1990-ական թվականների համեմատ՝ հիմա հայերը 3-5 տարով ավելի են ապրում։

Տվյալները՝ Ազգային վիճակագրական ծառայության

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Ավելի հոյակապ տվյալներ արձանագրելու նպատակով Ազգային վիճակագրական ծառայությունը կարող էր վերցնել ոչ թե 1990-ը այլ 1915 թվականը և կունենայինք կյանքի 50-60 տարով ավելի մեծ աճ: Նման ,,գիտական,, հետազոտության արդյունք է նաև` ,,Հայերի գենաֆոնդը չի փոփոխվել,, լրատվամիջոցներով հայտարարությունները: Եթե չի փոփոխվել, ապա ասացեք խնդրեմ, որտեղից են հայի ազգանուն, սակայն Չիբուրաշկայի տեսք ունեցող անուղեղ ղեկավարները, կամ 5000 դրամով հայրենիք վաճառողները: Թե՞ համաճարակ է ինչ է սկսվել: Նման հայտարարությունները այն կարծիքը ձևավորելու նպատակով է, թե իբր ցեղասպանությունը չի շարունակվում ու այսօր մեզ քիչ են ոչնչացնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter