HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրին 13-րդ անգամ նշեց իր տոնը

«Գյումրու օր» ամենամյա տոնակատարությունների մեկնարկն այս տարի տրվեց ամբողջովին հիմնանորոգված Ջիվանու փողոցից: Ասֆալտապատման համար գումարներ հատկացվել էր համայնքային բյուջեից: 30 տարի փողոցի բարեկարգմանը սպասող բնակիչներն ի նշան շնորհակալության տների դիմաց սեղան էին բացել եւ հյուրասիրում էին փողոցով անցնող տոնակատարության մասնակիցներին:

Այս տարի եւս, ինչպես եւ նախորդ տարի, միջոցառումները կենտրոնացված չէին քաղաքի կենտրոնում: «Սթիլ» եւ «Ասլամազյան քույրեր» պատկերասրահներում կազմակերպվել էին ցուցահանդեսներ: Վարպետաց փողոցում, Ավետիք Իսահակյանի եւ Շիրազի տուն-թանգարանների բակերում կազմակերպվել էր «Արհեստների փառատոն»:

Այս միջոցառումերին զուգահեռ Բագրատունյաց պուրակում եւ Անի թաղամասում բացվեցին նոր խաղահրապարակներ մանուկների համար: Կայարանամերձ հրապարակում եւ «Մուշ» թաղամասում եւս համերգային միջոցառումներ էին կազմակերպվել բնակիչների համար:

«Հացի փառատոնն» այս անգամ անցկացվեց նախկին մանվածքային ֆաբրիկայի տարածքում: Իսկ արդեն երեկոյան ժամը 20:00-ին Վարդանանց հրապարակում նախատեսված էր տոնական մեծ համերգ, որի ավարտը նշանավորվելու էր հրավառությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter