HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում ինքնասպանություն գործածների 74 %-ը տղամարդիկ են (ինֆոգրաֆիկա)

Տաթև Խաչատրյան

ՀՀ ոստիկանության տրամադրած տեղեկություններով՝  2009-2014թթ. ընթացքում գրանցվել է 1202 ինքնասպանություն, 2742 ինքնասպանության փորձ: Թեև նախորդ տարիների համեմատ ինքնասպանության փորձերի թիվն աճել է 43 %-ով (230 մարդ), սակայն ինքնասպանությունները մոտ 15 %-ով նվազել են (ինչը կազմում է 29 հոգի):

2009-2014թթ. ընթացքում ինքնասպանության փորձերից մահվան ելքով են ավարտվել կեսից քիչ՝ մոտ 46 %-ը:

Ինքնասպանություն և ինքանասպանության փորձ առավել հաճախ կատարում են տղամարդիկ. համեմատության համար 2009-2014թթ. ընթացքում ինքնասպանություն կատարածների 74 %-ը տղամարդիկ են: Ինքնասպանություն, ինչպես և ինքանասպանության փորձ կատարողների մեծամասնությունը` 51,5 %-ը, 30-65 տարեկան են:

Ամենաքիչն ինքնասպանություն են գործում անչափահասները՝ մինչև 17 տարեկան. նրանք կազմում են ինքնասպանություն գործածների մինչև 1%:

Ստացվում է ՝ Հայաստանում առավել հաճախ ինքնասպանություն են գործում 30-65 տարեկան գործազուրկ տղամարդիկ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter