HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Հայաստանում վնասակար նյութերի արտանետումը 7 հազար տոննայով ավելացել է (ինֆոգրաֆիկա)

Ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալների համաձայն (2014թ.)՝ Հայաստանում  մթնոլորտի աղտոտվածությունը շատացել է:
2015թ․ ամբողջական տվյալներ ԱՎԾ-ն դեռևս չունի․դրանք կլինեն միայն այս տարվա կեսերին։
Մինչ այդ՝ Հայաստանում տարեցտարի  նկատվում է վնասակար նյութերի արտանետման  աճ։

Միայն վերջին տարիներին 2010-2014թթ. վնասակար նյութերի արտանետումը ավելացել է 7 հազար  տոննայով:
2000թ.ից ի վեր՝  արտանետված վնասակար նյութերի քանակն աճել է 43 % -ով, ինչը կազմում է  115, 3 հազար տոննա:

Մթնոլորտն աղտոտող վնասակար նյութերի կեսից ավելին՝ 56.4 %-ը բաժին է հասնում ավտոտրանսպորտին: Ընդհանուր արտանետումների մոտ 70 % ածխածնի օքսիդն է (CO, CO2):

Վերջին 5 տարիների միջին ցուցանիշով՝ վնասակար նյութերի 43,6 % մթնոլորտ է արտանետում անշարժ աղբյուրներից:
Անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի ամենամեծ քանակը Լոռու մարզում է (2009-2014թթ. տարեկան միջինը մոտ 39 հազ. տոննա), որին հաջորդում են Կոտայքը (20 հազ. տոննա), Տավուշը (17 հազ.տոննա)  և Երևանը (14 հազ.տոննա): Անշարժ աղբյուրներից ամենաքիչ վնասկար նյութերը արտանետվում են  Արագածոտնի և Շիրակի մարզերում:

2010-2014թթ. տարեկան միջինը մթնոլորտ է արտանետվում 265 հազար տոննա վնասակար նյութ:

Ընդհանուր առմամբ՝ նշված 5 տարիների ընթացքում մթնոլորտ է արտանետվել 1325.3 հազ տոննա վնասակար նյութ:
Վնասակար նյութերին զուգահեռ՝ ավելացել է նաև կազմակերպություններում առաջացած թափոնների քանակը:

5 տարվա ընթացքում ՝ 2010-2014թթ. թափոնների քանակը 29 204.1 հազ. տոննայով ավելացել է՝ կազմելով 46 511.9 հազ.տոննա:

Կառավարությունը 2006թ. փետրվարի 2-ին ընդունել է    Ն-160 որոշումը, որով սահմանվել է վնասակար նյութերի ցանկը՝ սահմանայի թույլատրելի խտությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter