HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ո՞վ պետք է տեր կանգնի հոգեկան խնդիրներ ունեցող կնոջը

51-ամյա Վ. Դ.-ն միայնակ բնակվում է Սեբաստիա փողոցի շենքերից մեկում: Ունի երկու որդի, որոնք հանձնված են մանկատան խնամքին: 

Սեբաստիա և հարակից փողոցների բնակիչները ծանոթ են հոգեկան խնդիրներ ունեցող այս կնոջը: Երբեմն նրան կարելի է տեսնել կիսամերկ, պատառոտված հագուստով շրջելիս: Խանութներից առանց վճարելու և հարցնելու մթերք է վերցնում: Երկու ամիս առաջ վարսավիրանոցներից մեկի դիմաց դրված սրբիչներն էր գողացել և փախել:

Առավոտյան այս տեսքով մոտեցավ մի տղամարդու, թե՝ ինձ կառտոշկա մաքրելու դանակ կառնե՞ս: Տղամարդը մի քանի անգամ խնդրեց հեռանալ, Վ.-ն չէր հեռանում և բարձրաձայն կրկնում էր նույն հարցը: «Լավ, ինչքան կարելի է: Ի սեր Աստծո, էս կինը վարակի բուն ա: Փողոցը ոնց ուզում անցնում ա, իրան մեքենաների առաջ ա գցում: Մի օր մեկի գլխին փորձանք ա լինելու»,- բողոքեց երթուղայինին սպասող Գայանե Հակոբյանը:

Փողոցից տեսանելի է՝ բնակարանը պատուհաններ չունի: Նրա պատշգամբի տակով անցնելը ևս վտանգավոր է: Պատուհանից փողոց է նետում աղբարկղերից հավաքած մթերքներն ու հագուստները։

Շենքի առաջին հարկում գործող գեղեցկության սրահի աշխատակիցներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, նախկինում այդ շքամուտքի բնակիչ է եղել։ Ասում է՝ Վ-ի «դարդից» բնակարանը վաճառել և տեղափոխվել են: Նշում է՝ հարևանների հետ բոլոր պատկան մարմիններին դիմել են. և՛ թաղապետարան, և՛ քաղաքապետարան և թե՛ հոգեբուժարան: Պատասխանել են, թե կինը հոգեկան խնդիրներ չունի: Ամիսներ առաջ էլ Վարդենիսի հոգեբուժարանից տեղեկացրել են՝ այժմ ազատ տեղ չունենք, սպասեք, կտանենք: Ասում է՝ արդեն անհույս են, ուր դիմում են, անպատասխան է մնում:

«Մուտքում կարիքներն է հոգում, շքամուտքում, պատուհանից աղբ թափում, ամառները տնից մերկ դուրս գալիս: Մոտակա բակերի ցածր հարկերի պարաններից հագուստներ է գողանում: Մուտքի երեխաները վախենում են վերև բարձրանալ, ստիպված ծնողներն են իջնում, նրանց վերև բարձրացնում: Մարդկանց վնաս չի տալիս, բայց իրա կողտոտվածությունը արդեն իսկ վնաս է: Մի քանի օր առաջ էլ ձեռքին մեծ դանակ բռնած էր քայլում»,- ասում է գեղեցկության սրահի աշխատակիցը:

Ամիսներ առաջ վարսավիրանոցից մեծահասակ մի կին է դուրս եկել, Վ.-ն պատշգամբից ջերմուկի շշով հարվածել է կնոջ գլխին: Պարզվում է՝ սա հարևանների համար անծանոթ երևույթ չէ, արդեն տեսել են՝ ինչպես է պատշգամբից դուրս նետում աթոռներ, մահճակալ, ապակե տարաներ: Հարեւաննները պատմում են, որ նրա բնակարանում հավաքվում են թաղի հարբեցողները։

Մոտակա խանութից հաճախ է գողություն կատարել: Վաճառողուհի Սոնա Դավթյանը պատմում է, որ վերջին ամիսներին խանութ չի եկել։ «Գլուխս կախ գործ էի անում, մտնում տորթ, թխվածք կամ ինչ կընկներ ձեռքի տակ, վերցնում և արագ փախչում էր: Տարավ, բայց իրա ձեռքից ո՞վ հետ կվերցներ: Վարակ ա լրիվ: Զգուշացնես-չզգուշացնես՝ մի հաշիվ ա, չի հասկանում: Իրա գողացած մթերքների գումարն էլ իմ վրա էր մնում, ես էի վճարում: Խանութ որ մտնում էր, վրայից նենց հոտ էր գալիս, զզվում էիր: Մեկ-մեկ ջղայնանում էի, հետո մտածում՝ մեղք ա, հիվանդ ա, բայց վնաս էլ տալիս ա: Էն էլ ոչ տիրություն անող կա, ոչ էլ»,- նշում է վաճառողուհին:

Ո՞վ է պետք է տեր կանգնի հոգեկան խնդիրներ ունեցող այս կնոջը։ 

Դիանա Ղազարյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter