HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

«President 0,2 %» կաթնաշոռը «սև ցուցակում» է. խմորասնկերի և բորբոսի թիվը 10-200 անգամ գերազանցում է նորման

Սննդամթերքն անմիջապես առնչվում է մեր  կյանքին ու առողջությանը, այդ պատճառով դրա որակի հսկումը մշտապես պետք է լինի ուշադրության կենտրոնում:
Այսուհետ «Հետք»-ն ուսումնասիրելու է սննդի ոլորտը և սպառողին պարբերաբար  ներկայացնելու  է  արձանագրված խախտումներն ու պատշաճ / ոչ պատշաճ  որակի ապրանքները:

Կաթնաշոռ. ո՞ր «President»-ին  ընտրել

  Հայկական շուկայում վաճառվում է ռուսական արտադրության «President» («Պրեզիդենտ»)  կաթնաշոռ:
Այսօր  կներկայացնենք «President 0.2%»  և  «President 9 %» կաթնաշոռերը:
Այս ապրանքները վաճառվում է «SAS» և «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում,  200գ ՝660-720 դրամ և  730-790 դրամ: Համեմատության համար նշենք, որ նույն ծավալի տեղական արտադրության կաթնաշոռերի միջին գինը 420-450 դրամ է:

Այս 2 կաթնաշոռերի նմուշները ռուսական անկախ ոչ կոմերցիոն «Ռոսկոնտրոլ» ընկերության կողմից ենթարկվել են լաբորատոր փորձաքննության, և դրանցից մեկը՝ «President 0.2%» հայտնվել է «սև ցուցակում»:

Փորձաքննությունը ցույց է տվել, որ այդ կաթնաշոռը պարունակում է ոչ բավարար քանակությամբ կաթնաթթվային միկրոօրգանիզմներ, իսկ խմորասնկերի և բորբոսի ցուցանիշը 10-200 անգամ գերազանցում է սահմանված նորման:

«Կաթին, կաթնամթերքին եվ դրանց արտադրությանը ներկայացվող պահանջներին» վերաբերող 2006թ. դեկտեմբերի 21-ի 1925 Ն որոշման մեջ 72 ժամ և ավելի պահպանվող  կաթնաշոռում և կաթնաշոռային մթերքում խմորիչի թույլատրելի սահմանը պետք է լինի 100 ԳԱՄ/գ-ից, իսկ բորբոսինը՝ 50 ԳԱՄ/գ ոչ ավելի է:  Ընդ որում՝ 50 ԳԱՄ/գ վերաբերում է 72 ժամից (3 օր) ավելի պահպանվող կաթնաշոռին և կաթնաշոռային մթերքներին:



Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «President 0.2%»  կաթնաշոռի մեջ խմորիչը եղել է 1000 ԳԱՄ/գ,  բորբոսային սնկերը՝ 10 000 ԳԱՄ/գ:
Բացի այդ, այն փաստացի  պարունակում է ավելի քիչ քանակությամբ յուղ, քան ներկայացված է պիտակում.  0.1գ ՝ 0.2գ-ի փոխարեն:



Այս կաթնաշոռի վտանգավորության աստիճանը «Ռոսկոնտրոլը» գնահատել է մաքսիմալ,  և խորհուրդ չի տալիս օգտագործել հատկապես թույլ իմունիտետ ունեցողներին. այն կարող է ստամոքսի խանգարում առաջացնել կամ թունավորման պատճառ դառնալ:

 

Փոխարենը «Ռոսկոնտրոլը» միանգամայն անվտանգ է  ճանաչել «President 9%» կաթնաշոռը:
Անհամապատասխանությունը միայն այն էր, որ  սպիտակուցների քանակը ներկայացվածից 11.4 % ավելի էր, սակայն շեղումը թույլատրելի սահմաններում էր:

Կաթնաշոռի  թթվայնությունը  մինիմալ է (143,2°Т), և այդ ցուցանիշով այն համապատասխանում է  2006թ. դեկտեմբերի 21-ի  1925-Ն որոշման պահանջներին, որտեղ վաղ տարիքի երեխաների սնման համար կաթնաշոռի թթվայնության թույլատրելի ցուցանիշը  կազմում է 150°Т, և ենթակա է պարտադիր մակնշման:

Մանկական սննդի դեպքում՝ կաթնաշոռում և կաթնաշոռային մթերքում խմորասնկերի և բորբոսի քանակը չպետք է անցնի 10 ԳԱՄ/գ:

                    

              Պահպանման ժամկետ. 72 ժամ,  թե 39 օր

Վերոնշված 2 կաթնաշոռի դեպքում էլ պահպանման ժամկետը կազմում է 39 օր:
Տեղական արտադրողների կաթնաշոռն ունի միջինը պահպանման 5-6 օր (120-144 ժամ ):

Կաթնամթերքը շուտ փչացող սննդամթերք է, և որքան ավելի շատ է պահպանման ժամկետը, այնքան ավելի մեծ է հավանակությունը, որ այդ սննդամթերքի որակի պահպանման համար կատարվել են լրացուցիչ գործողություններ, ասենք օրինակ՝ մեմբրանային զտում (հիմնական սննդային արժեքը պահպանվում է, իսկ օտար միկրոֆլորան՝ ճնշվում ):
Դա նշանակում է, որ կաթնաշոռի մեջ եղած օգտակար նյութերի մի մասը, հիմնականում վիտամինները և միկրոէլեմենտները , կորչում են:

 

Հաջորդ հոդվածում կանդրադառնանք Հայաստանում վաճառվող շոկոլադների որակին:

  

Մեկնաբանություններ (1)

Виктор
Уважаемая Татев. Ссылка указывает на статью которая была написана более 6 мес назад, и на сегодняшний день уже не является актуальной информацией. Так же считаю при написании статьи автор мог поитересоватся какой именно продукт продается в Армении, У компании Лактлис (Президент, Дольче, Гальбани, Фанни, Пармалат...) почти 400 заводов по всему миру.... Как человек умеющий мыслить, Вы должны понимать что статья пахнет заказом.... а не заботой о потребителе. Согласно действующему законодательству РА все продукты проходят таможенный контроль и лабораторные исследования, можете запросить. (конечно в обычных условиях нельзя сделать к примеру сметану более 14-20 дней, но есть стерильность производства, антисептика, пастеризация, стерлизация и ультрапастеризация повторюсь - любой технолог подтвердит возможность достижения таких сроков)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter