HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

«Catalina», թե՞ «Raffaello»․ հայ արտադրողը մոլորեցնում է սպառողին

Վերջերս հայկական շուկայում հայտնվել է իտալական «Ferrero» ընկերության «Raffaello» քաղցրավենիքը հիշեցնող «Catalina» անունով հայկական կոնֆետները։
Դրանք ոչ միայն նման են փաթեթավորմամբ, այլև՝ կոնֆետի ձևով և տեսքով։ Տարբերություններից մեկն ապրանքի նկարագրությունն է․հայկական «ռաֆաելլոն» կոկոսե քաղցրավենիք է ամբողջական  գետնանուշով ,իսկ իտալականը՝ կոկոսի փաթիլներով  պատված կոնֆետ ամբողջական նուշով։

Մյուս տարբերությունը գինն է․հայկական «Catalina» կոնֆետը 2 անգամ էժան է 150 գրամն արժե 780 դրամ (1 կգ վաճառվում է 2620 դրամով)։ Նույն քաշի «Raffaello»-ն արժե 1600-1800 դրամ (1 կգ վաճառվում է  մոտ 10 -13 000 դրամ)։
«Catalina»  կոնֆետն արտադրում է հայկական «Նիկոլո» ՍՊԸ, որը հիմնադրվել է 2014թ․ին։ Ընկերության սեփականատերն է Նիկոլայ Կոսակյանը։ «Նիկոլո»-ն զբաղվում է «կակաոյի, շոկոլադի և շաքարե հրուշակեղենի արտադրությամբ»։

Առաջին հայացքից այս երկու ապրանքատեսակները դժվար է տարբերել․հայկական արտադրանքը՝ թե՛ արտաքին տեսքով, թե՛ կոնֆետի ձևով այնքան նման է «Raffaello» -ին, որ  առաջանում է շփոթության բարձր աստիճան, ինչը տնտեսական մրցակցության տեսանկյունից անթույլատրելի է ու անբարեխիղճ։

Նշանը համարվում է այլ նշանին շփոթելու աստիճան նման, եթե այն ընդհանուր առմամբ զուգորդվում է դրա հետ (այսինքն` մարդու մոտ առաջացնում է նույն պատկերի, բառի, գույների, դրանց համակցության, իմաստի ընկալման զգացողություն), չնայած առանձին տարբերությունների առկայությանը:
Դեռևս 1997թ․ի հուլիս 12-ին ընդունվել է «Ապրանքային
 եւ սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» օրենքը։  

2005թ․ ապրիլի 12-ին  այն ժամանակ դեռևս Առևտրի և տնետեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանի  N 85-Ն հրամանով սահմանվել է  «Ապրանքային և  սպասարկման նշանների հայտերի ձեվակերպման, ներկայացման եւ քննարկման կարգը», որի մի քանի կետերը  «հայկական ռաֆաելլոն» խախտում է։
Մասնավորապես՝  ակնհայտ է փաթեթի արտաքին տեսքի  նմանությունը,  նմանեցված են բառային նշանները (2005թ․N 85-Ն հրամանի  99-րդ , 103-րդ կետեր)՝ օգտագործված շրիֆտի տեսակը, գրաֆիկական գրելաձևը, ոճավորումը, գունային համակցությունը, պատկերի տեսքը և այլն։
«Catalina» հայկական կոնֆետը  «ընդհանուր տեսողական տպավորությամբ» մոլորության մեջ է գցում սպառողին։

Սպառողը, որպես կանոն, հնարավորություն չունի համեմատելու երկու նշանները, այլ առաջնորդվում է նախկինում տեսած նշանի մասին ունեցած ընդհանուր տպավորությամբ և ընկում մոլորության մեջ։

Դատական գործեր՝  անբարեխիղճ մրցակցության համար«Գրանդ Քենդիի»  օրինակը

Տարբեր տարիներին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեն  տուգանել է մի շարք ընկերությունների, ում արտադրանքի արտաքին տեսքը կամ փաթեթավորումը սպառողի մոտ շփոթություն է առաջացրել մեկ այլ՝ առավել ճանաչված արտադրանքի հետ։  

Դեռևս 2007թ․ ապրանքանշանի նույնական կամ շփոթելու աստիճան նման լինելու պատճառով վարչական վարույթ էր  հարուցվել «Գրանդ Քենդի » դեմ, և ՀՀ Տնտեսական դատարանը պարտավորեցրել էր դադարեցնել  «Жемчужина, Лесная сказка, Вдохновение, Romantic, Անուշիկ, Սկյուռիկ, Արջուկ, Քարավան» նշանների ապօրինի օգտագործումը․ապրանքային անունները նույնությամբ կրկնում էին ռուսականը։
Սակայն «Գրանդ Քենդին»  բողոքարկել էր վճիռը, իսկ Վճռաբեկ դատարանն այն բավարարել էր՝ գործը կրկին քննության ուղարկելով։

Մինչ օրս էլ  հայկական շուկայում կարելի է գտնել նշված մի քանի անուն կոնֆետներից, ասենք օրինակ՝ «Սկյուռիկ»-ը և «Ոգեշնչվածություն»-ը


1-ին և 2-րդ նկարներում «Գրանդ Քենդի» ընկերության «Սկյուռիկ» և «Ոգեշնչվածություն» կոնֆետներն են:

3-րդ և 4-րդում՝  ռուսական «Бабаевский» ընկերության «Белочка» և «Вдохновение» կոնֆետները:

 

 

Մեկնաբանություններ (1)

Աշոտ
Անկեղծ, մարդ չգիտի, թե էլ ինչ գրի: ԵՄ-ում լիներ` տարիներով կնստեր էտ հիմարություններ անողը:..

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter