HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Velopark․ առաջին հայկական հավելվածը հեծանվորդների համար

2015թ.ի վերջին գործարկվեց հայկական Velopark բջջային հավելվածը՝  iOS և Android համակարգերի համար: Այն նախատեսված է հեծանվորդների համար և ցույց է տալիս քաղաքում գտնվող հեծանիվների կայանատեղիները,  խանութները, սպասարկման  և վարձակալման կետերը:

Հավելվածը ստեղծել է Արսեն Փյուսկյուլյանի և Արշակ Ալեքսանյանի հիմնադրած հայկական Ապարգ ծրագրավորող ընկերությունը:

Velopark-ը Հայաստանում ստեղծված առաջին հեծանվային հավելվածն է: Դրա ստեղծման վրա աշխատել է ծրագրավողների  5 հոգանոց թիմ: Նախագծման աշխատանքները սկսվել են դեռևս 2015թ. սկզբին, և հավելվածը վերջնականապես պատրաստ է եղել 2015-ի սեպտեմբերին: Հավելվածի  թողարկման օրվանից կատարվել է մոտ 400 ներբեռնում:

Արսենն ու Արշակը պատմում են, որ Velopark-ի ստեղծման գաղափարն առաջացել է իրենց հեծանվորդ ընկերների շնորհիվ. «Մենք ինքներս հեծանվասերներ չենք, բայց հեծանիվ սիրող  շատ ընկերներ ունենք, ու իրենք ասացին, որ ոչ մի հարմար հավելված չկա հեծանվորդների համար, որ կարող է տարրական խնդիրներ լուծել»,-ասում  է Արսենը:  

   Նկարում՝ ձախից առաջինը Ա․Փյուսկուլյան, 4-րդը՝ Ա․ Ալեքսանյան

Իրենք էլ որոշել են ստեղծել մի ծրագիր, որով կհամախմբեն հեծանիվների կայանատեղիների,  խանութների, սպասարկման  և  վարձակալման կետերի վերաբերյալ  ողջ ինֆորմացիան:

«Հավելվածն անվճար է և միշտ էլ անվճար է լինելու»

Տղաններն ասում են, որ ծրագրի ստեղծման մեջ  կորևորել են սոցիալական բաղադրիչը, և շահույթ  ստանալու նպատակ չեն հետապնդում. հավելվածն անվճար  է և միշտ էլ անվճար է լինելու:

«Մենք հասկանում ենք, որ այս ոլորտն այն ոլորտը չէ, որ շահութաբեր լինի, և հետևաբար ոչ մի ներդրողի այդքան էլ չի հետաքրքրի, բայց դե ինչ-որ մեկը պե՞տք է այդ գործն անի,-ասում է Արսենը.- մենք անում ենք այդ գործը»:

Հավելվածը լոկալիզցված չէ և  այն շատ հեշտությամբ կարելի է կիրառել աշխարհի ցանկացած կետում:

Երևանի քաղաքապետարանը հավելվածի ստեղծմանը  չի աջակցել

Արսենն ու Արշակը պատմում են, որ ծրագրի ստեղծման ժամանակ իրենք դիմել են Երևանի քաղաքապետարան, որպեսզի իրենց տրամադրեն քաղաքում եղած հեծանվային կայանատեղիների ցուցակը, սակայն քաղաքապետարանից տեղեկություն չի տրամադրվել։

Այնինչ Երևանի տարբեր հատվածներում  կարելի է հանդիպել  հեծանվային կայանատեղիներ, որոնց վրա փակցված է «Երևանի քաղաքապետարան»-ի լոգոն:

Սկզբնական որոշակի ինֆորմացիոն բազան իրենց թիմն է  հավաքել. «Քաղաքով ուղղակի շրջել, նկարել ենք,-հիշում է Արսենը,- բայց հիմա տեղերն  ակտիվ ավելացնում են թե՛ խանութների սեփականատերերը, թե՛ օգտատերերը»:

Թեև ծրագրի հանդեպ հետաքրքրություն կա, բայց այն այդքան էլ շատ  չէ: Պատճառներից մեկը, ըստ տղաների, Հայաստանում հեծանվային ուղիների բացակայությունն է  և դրա հետևանքով՝ հեծանվորդների  թվի պակասը:

Ցանկություն կա հավելվածը տարածել նաև Եվրոպայում  «Մենք համոզված ենք, որ Եվրապայում բեռնումների քանակն ուրիշ է լինելու, այնտեղ մարդիկ ավելի շատ հեծանիվ են  օգտագտործում, քան մեքենա»,-ասում է Արսենը:

Տղաները նաև հույս ունեն, որ հավելվածը կկարողանան   դարձնել համաշխարհային գործիք: Արդեն մի քանի կետ ավելացել է նաև Գերմանիայում:

Թարմացումներ  հավելվածում 

Մինչ օրս կատարվել է ծրագրի մի քանի թարմացում: Օրինակ՝ երկրորդ թարմացման մեջ հավելվածը  դարձել է ավելի ինտերակտիվ.  հեծանվորդները կարող են ինքնուրույն նոր կետեր ավելացնել:

«Տեղերը  միանգամից չեն  հայտնվում  հավելվածում,-ասում է Արսենը.- այնտեղ կա քվեարկության համակարգ, որտեղ ծրագիրն ունեցող բոլոր օգտատերերին  ծանուցում է գալիս, և նրանք էլ հաստատում կամ մերժում են այն»:

Դրանից բացի,  հնարավոր է նաև հեռացնել այն տեղերը, որոնք  ապամոնտաժվում են կամ չեն գործում:

Առաջիկայում Velopark-ը դարձյալ կթարմացվի: Օգտատերերին սպասվում է մի քանի նորություն.  «Ավելացրել  ենք ծրագիրների Lock / Unlock կոճակը, որը թույլ է տալիս հիշել հեծանիվի տեղակայման վայրը և ցանկության դեպքում, գտնել այն՝ «Գնալ դեպի իմ հեծանիվ» կոճակի միջոցով»,-պատմում է Արսենը:

Հավելվածի սոցիալական մասն ուժեղացնելու համար, հետագայում  նախատեսվում է նաև ավելացնել  մրցույթային բաղադրիչ, օգնության  SOS  կոճակ, Event-ների կազմակերպման հնարավորություն:

Տղաները ակտիվորեն հետևում են սոցիալական ցանցերում հավելվածի վերաբերյալ  ծավալված քննարկումներին, որպեսզի էլ ավելի կատարելագործեն և մարդկանց հարմարեցնեն ծրագիրը:

«Երբ տեսնում ենք, որ մարդկանց դուրը գալիս է, մենք էլ ավելի ենք ոգեշնչում»,-ասում է Արսենը:- Աստված տա, գործներս այնքան լավ լինեն, որ միշտ կարողնանանք այս ծրագրի մեջ ներդրումներ անել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter