HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

14 տարեկան Սամվել Սարգսյանի լուսանկարները՝ սահմանից

Այս ֆոտոշարքի հեղինակը 14 տարեկան Սամվել Սարգսյանն է։ Սամվելը Թումո Ստեփանակերտի ուսանող է ու մասնակցել է կենտրոնում մի քանի լուսանկարչական դասընթացների, որոնցից մեկի ընթացքում էլ որոշել է սահմանի մասին ֆոտոպատմություն նկարել:

Սամվելը ծնվել ու մեծացել է Ստեփանակերտում: Հայրը աշխատում է Արցախի հակաօդային պաշտպանությունում՝ Շուշիում, բայց մինչ այս տարի Սամվելը երբեք սահմանին մոտ չէր եղել: «Ինձ միշտ թվում էր, թե սահմանը, Ադրբեջանի պոստը հեռու մի բան է, բայց գնացի հասա էնտեղ ու հավատս հազիվ եկավ, երբ դիտակետից նայեցի ու տեսա, որ իրենց պոստն էնքան մոտ էր, որ զինվորի գլխարկի վրայի դրոշը երևում էր»:

««Տղամարդը պիտի պինդ լինի». էդ արտահայտությունն էնքան լսեցի սահմանները պահողներից` սկսած 18-19 տարեկան նորակոչիկներից, մինչև փորձառու ազատամարտիկները, որ որոշեցի շարքս հեռու պահել իրենց կենցաղի անհարմարություններից, ու պատմել իրենց ուժի մասին»:

Սամվելը մեծ պլաններ ունի լուսանկարչության ոլորտում, իսկ առաջիկայում պատրաստվում է շարունակել «ուժեղ սահմանի» մասին իր պատմությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter