HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Գերմանացի փորձագետները Kinder-ում քաղցկեղածին տարրերի վտանգավոր քանակ են հայտնաբերել

Այս երկուշաբթի Գերմանիայի սննդամթերքի վերահսկիչ մարմիններից մեկը՝ Foodwatch-ը  կոչ է արել հետ կանչել խանութում վաճառվող է «Ferrero» ընկերության  «Kinder» շոկոլադե սալիկները: Պատճառն այն է, որ իրենց կատարած փորձաքննությունները ցույց են տվել, որ շոկոլադի մեջ հնարավոր քաղցկեղածին տարրեր կան:

«Հետք»-ը վերջերս գրել էր, որ «Kinder»-ը նաև պարունակում է էժանագին համարվող բուսական յուղեր:

Այս անգամ «Kinder» շոկոլադում հայտնաբերվել է հանքային յուղերի անուշաբույր ածխաջրեր (MOAHs), որոնք Սննդային արտադրանքի անվտանգության եվրոպական մարմինը (European Food Safety Authority)   համարում է «հնարավոր քաղցկեղածին և մուտագեն»:

Kinder շոկոլադի մեջ հայտնաբերված այդ  ածխաջրերը  (MOAHs) յուղի վերամշակումից ստացվող կողմնակի արտադրանք  են:

Սննդամթերքի մեջ դրանք հիմնականում հայտնվում են այնպիսի վերամշակված թղթերի միջոցով, որոնց վրա նախկինում ներկով տպագրություն է եղել: Հենց այդ տպագրական նյութերն էլ են պարունակում վերը նշված յուղերը:
Այդպիսի վերամշակված թղթերը սննդամթերքի փաթեթավորման համար օգտագործելը պաշտոնապես արգելված չէ:

«Սպառվող սննդամթերքի համար չկա հանքային յուղերի որևէ ընդունելի քանակ»,-ասել է տեսչության աշխատակից  Յոհաննես Հիգը  (Johannes Heeg)՝ հղում անելով Սննդային արտադրանքի անվտանգության եվրոպական մարմնին (EFSA) և Ռիսկերի գնահատման ազգային ինստիտուտին (National Institute of Risk Assessment (BfR):

Նա  նաև նշել է, որ արտադրողները, փոխանակ իրենց ապրանքը  անհապաղ հեռացնեն խանութներից,  ասում են, որ ամեն ինչ արված է օրենքի սահմաններում։ 

«Դուք չեք կարող տեսնել այն (վնասակար նյութերը, հեղ.), դուք չեք կարող դրա համն առնել,  բայց այն կա,-ասել է Յ․ Հիգը գերմանական The Local-ի հետ զրույցում։- Մենք խորհուրդ ենք տալիս չգնել այս ապրանքները, քանի որ այդ տարրերի քանակն անընդունելի է սպառման համար»։

 Իր հերթին Գերմանիայի հրուշակեղենի գործակալության ասոցիացիան (Association of the German Confectionary Agency (BDSI))   հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, թե վերահսկող մարմնի կողմից արձանագրված MOAH մակարդակը  վտանգավոր չէ, և «այն կարելի է սպառել, առանց որևէ մտահոգության»։

«Քիմիկատները հայտնաբերվել են փաթեթավորման մեջ,- ասել է ասոցիացիայի ղեկավար  Դոկտոր Թորբեն Էրբրաթը (Dr. Torben Erbrath) :-Դա վերամշակված թղթի օգտագործման հետևանք է»:

Բացի Kinder-ից  փորձաքննվել է նաև  20-ից ավել տարբեր տեսակի սննդամթերք՝ կարտոֆիլի չիպսեր, քաղցրավեինք, որոնցից 3-ում ևս հայտնաբերվել է այդպիսի յուղերի վտանագավոր համարվող քանակ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter