HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Նոր կառավարության մեծամասնությունն անկուսակցական է (ինֆոգրաֆիկա)

Նոր նախարարների նշանակումների եւ գործողների վերանշանակումների արդյունքում՝ կառավարության կազմը քաղաքական կառուցվածքի փոփոխության է ենթարկվել: Նոր կառավարությունում, ի տարբերություն նախորդի, անկուսակցականներն ավելի մեծ թիվ են կազմում: Դա տեղի է ունեցել հանրապետական նախարարների թվի կրճատման հաշվին:

19 նախարարներից իննը նորանշանակ են համարվում, բայց դա էլ պայմանական է: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը մինչ այս մեկ անգամ արդեն եղել է նախարար եւ, փաստորեն, կառավարությունում նոր մարդ չէ: 19 նախարարներից իննը, ներառյալ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, որը փաստացի ոչ թե որեւէ նախարարություն է ղեկավարում, այլ՝ կառավարության աշխատակազմը, մնացել են իրենց պաշտոններին: Իսկ մասնագիտությամբ տնտեսագետ Արծվիկ Մինասյանը, որը նախորդ կառավարության կազմում ղեկավարում էր Էկոնոմիկայի նախարարությունը, թերեւս կոալիցիոն գործընկերության տրամաբանության եւ պահանջների շրջանակներում, ազատվելով իր արդեն նախկին պաշտոնից, նշանակվել է բնապահպանության նախարար:

Նոր կառավարության կազմը՝ ներառյալ վարչապետ Կարեն Կարապետյանը, ըստ կուսակցական պատկանելության ներկայացված է ստորեւ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter