HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Միայնակ թոշակառու կինն ապրում է վնասված տանիքով տնակում

60-ամյա Գրետել Խաչատրյանն արդեն 28 տարի ապրում է Վանաձորի տնակային թաղամասում: «Քաղաքապետարանի դոմիկ է, գրանցված, օրդերով, ամեն ինչով»,- ասում է Գրետելը: Սպիտակի երկրաշարժից հետո է այստեղ տեղափոխվել, աշխատելիս է եղել Վանաձորի քիմիական գործարանում, տուն ստանալու իր հերթը չի հասել, և պետությունն այս թաղամասում է ապրելու տեղ հատկացրել նրան: 

Թոռան վաղաժամ մահվանից հետո տկն Գրետելը հաշմանդամության կարգ է ստացել, շաքարային դիաբետ ունի: Ասում է՝ ոչ բոլոր դեղերն է հիվանդանոցը տալիս, երբեմն ամիսներով դեղ չի ունենում, պարտքով է ձեռք բերում, ամսական մոտ 5000 դրամի դեղ է գնում:

Արդեն վաղուց միայնակ է ապրում տնակում: Որդին տղայի մահվանից հետո մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Գրետելն ապրում է 28 հազար դրամ թոշակով:

Ուզում է նաև հաշմանդամության համար թոշակ ստանալ, ասում է՝ չեն ձևակերպում, քանի որ տնակի վրա գրանցված մարդ կա՝ հարսը, ով, սակայն, փաստացի չի բնակվում այնտեղ: 

Ամիսներ առաջ տնակի տանիքը անձրեւից վնասվել է, առաստաղը կախ է ընկել: 

Գրետելի հաշվարկով՝ մոտ 100-150 հազար դրամ է հարկավոր վնասված հատվածը վերանորոգելու համար: 

Հիվանդանոցի ուղեգիրը ձեռքին՝ չի կարողացել բուժում ստանալ, քանի որ հնարավորություն չի ունեցել գնալ հիվանդանոց:

«Կռիշը որ կախ ընկավ, լավ ա, որ էդ պահին տանը չէի, լվացքն էի փռում, հիմա էլ էդ ստեկլավատի հոտից գլուխս ֆռում ա, 10 րոպե տակը նստում եմ, դուրս եմ գալիս, սկի առողջ մարդը դրան չէր դիմանա»,- ասում է Գրետելը:

Ք. Վանաձոր, Լենինգրադյան փողոց, Տնակ # 5-2-55 տնակ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter