HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Միայնակ մայրը 4 երեխաների հետ ապրում է Վանաձորի տնակային թաղամասում

Արմենուհի Հովհաննիսյանը միայնակ մայր է. չորս անչափահաս երեխաների հետ ապրում է Վանաձորի տնակային թաղամասում:

«Ես էս պահին չեմ կարող աշխատել, երեխաները փոքր են, նայող չկա ուրիշ, թե չէ կուզենամ, ցանկությունը շատ մեծ է,- պատմում է Արմենուհին,- 18-19 տարեկանում սովորել եմ քույրական, բայց չեմ շարունակել, մասնագիտություն չունեմ»:

Երեխաներից միայն մեկն է դպրոցահասակ՝ 8-ամյա Վահանը: Մյուսները փոքր են, Էլեոնորան 7 տարեկան է, Միլենան՝ 5, ամենափոքրը Վաչեն է՝ 4 տարեկան:

Ֆինանսական սուղ վիճակի պատճառով Էլեոնորան այս տարի դպրոց չի գնացել: Ընտանիքի եկամտի հիմնական աղբյուրը 41 հազար դրամ նպաստն է, երբեմն Արմենուհու հայրն է օգնում: Տնակը հիմնովին վերանորոգման կարիք ունի, տանիքից կաթում է, խոհանոցի հատակը միշտ խոնավ է, հատկապես` տեղումների ժամանակ, որոնք Վանաձորում հաճախ են լինում. գետի ջուրը լցվում է տնակային թաղամասի ոչ բարվոք վիճակում գտնվող տնակները:

«Ինչ-որ փոփոխություն եմ ուզում, բայց չի լինում, չի ստացվում, ամեն ինչում գումար է պետք գալիս»,- ասում է Արմենուհին: Երեխաների հետ արդեն 6 տարի է ապրում են այս տնակում, մինչ այդ վարձով այլ տեղ են ապրել:

Մեկնաբանություններ (3)

Հետք
Հարգելի Սիրարփի, գրեք մեր էլեկտրոնային հասցեին՝ [email protected] կամ ֆեյսբուքյան էջին
Ալիսա Մովսեսյան
Բարև Նարեկ, մենք ստեղծել ենք բարեգործական միություն բազմազավակ ընտանիքներին օգնելու համար: Ես կցանկանայի այս ընտանիքին ընդգրկել ցուցակում: Սակայն կապ է պետք, տվյալներ: Կուզեի խոսել ձեզ հետ : Ինչպես կարո՞ղ եմ կապնվել. սկայպո՞վ:
Սիրարփի Առուստամյան
Հարգելի Հետք, ինչպե՞ս կարող եմ հեռաձայնել այդ կնոջը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter