HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Երբ գեներալներն են զբաղվում փայտի բիզնեսով

Պաշտպանության նախարարի հրամանով չորս հրամանատարներ` գեներալներ Հայկազ Բաղմանյանը, Լեւոն Երանոսյանը, Սեյրան Սարոյանը եւ Արշալույս Փայտյանը տեղափոխվել են իրենց ղեկավարած զորամիավորումներից: Նախկինում նման տեղափոխությունների ժամանակ հրամանատարներն իրենց հետ տանում էին իրենց վստահելիներին, այժմ ՊՆ նախարարի հրամանով արգելվում է նման բան անել: Վերոնշյալ տեղափոխությունների պատճառով լուրջ խնդիրներ են առաջացել փայտի բիզնեսով զբաղվող Սեյրան Սարոյանի եւ նրա փոխարեն նշանակված հրամանատար Հայկազ Բաղմանյանի միջեւ: Դադիվանքի «մերձակայքում» տեղակայված սղոցարաններում, որ պատկանում են հենց Սեյրան Սարոյանին, տարիներ շարունակ զինվորների մասնակցությամբ ծառահատումներ են իրականացվում: Ըստ մեր ունեցած տվյալների` այժմ Հ. Բաղմանյանն արգելել է իր զորամիավորման զինվորներին մասնակցել ծառահատումներին: 

Թե ինչով է ավարտվելու երկու գեներալների վիճաբանությունը, առայժմ հայտնի չէ: Ամենայն հավանականությամբ այս հատվածի լրիվ ստվերում գտնվող «փայտի բիզնեսը» կկիսվի երկու գեներալների միջեւ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter