HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Պետգնումներ՝ Դերենիկ Դումանյանի որդու ընկերությունից

Պետական գնումների մրցութում հաճախ հաղթող են ճանաչվում այս կամ այն պաշտոնյայի կամ բիզնեսմենի հետ կապ ունեցող ընկերությունները:

Մեկ անձից կատարվող գնումների ժամանակ մրցույթ չի հայտարարվում. ըստ «Գնումների մասին»  օրենքի՝ գնումը իրականացվում է մեկ անձից հրատապ դեպքերում, և այն ժամանակ, երբ գնման ենթակա ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը  հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից: Դա կարող է պայմանավորված լինել նաև մրցակցության բացակայությամբ, ինչպես նաև՝ այդ ոլորտում համապատասխան լիցենզիայյի առկայությամբ:

 

2016թ․ հունիսին Քննչական կոմիտեն  ձերբակալել էր առողջապահության ոլորտի մի քանի պաշտոնյայի՝ 2012-2014թթ․ ին  առողջարանային կեղծ ուղեգրեր  պատրաստելու և դրանք իրացնելու համար։ Նրանց դեմ մեղադրանք էր  առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)։  Չարաշահումների վերաբերյալ լրագրողները փորձել էին պարզաբանում ստանալ 2012 հունիսից մինչև 2014թ․ ապրիլը պաշտոնավարած առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանից։ Վերջինս պատասխանել էր, որ տեղյակ չէ  այս դեպքից՝ ավելացնելով, որ ձերբակալվածներից մեկը «բավականին բարեխիղճ, պարտաճանաչ պաշտոնյա էր:»

2015թ. «Հետք»-ը ներկայացրել էր, թե ինչպես է նույն Դերենիկ Դումանյանի՝ նախարար լինելու տարիներին Առողջապահության նախարարությունը պայմանագրեր կնքել  իր որդիներից մեկին պատկանող «Բիանկոդենտ» ՍՊԸ-ի հետ: Մասնավորապես՝  2012-2014թթ․ ընկերության հետ կնքվել է մոտ 60 մլն ՀՀ դրամի պայմանագիր՝․ արտահիվանդնաոցային ծառայությունների մատուցման համար ․2012թ․՝ 17 մլն դրամի, 2013թ․ 20 մլն 176 հազար դրամի, 2014թ․ին՝ 21,7 մլն դրամի ։

Արտահիվանդանոցային ծառայություններ
Create pie charts

Պայմանագրեր կնքվել են նաև Դ․Դումանյանի պաշտոնավարությունից հետո՝ 2015 և 2016թթ․ին։
2015թ. փետրվարի 2-ին, մեկ անձից կատարվող գնումների շրջանակում «Բիանկոդենտ» ՍՊԸ-ի հետ կնքվել է  մոտ 21 մլն դրամի պայմանագիր։

Նախորդ տարի՝ 2016թ. փետրվարին «Բիանկոդենտ» ընկերության հետ ևս կնքվել են պայմանագրեր՝ արտահիվանդանոցային  ծառայություններ մատուցելու համար: Մասնավորապես՝  2016թ. կնքվել է մի քանի պայմանագիր՝ ընդհանուր 21 մլն 122 հազար դրամ արժողությամբ:

«Բիանկոդենտ» ընկերությանն է պատկանում նույնանուն ստոմատոլոգիական կլինիկան, որը և մատուցում է բժշկական արտահիվանդանոցային ծառայությունները: Ընկերությունը հիմնադրվել է 2011թ. մայիսին, միակ՝ 100% բաժնետերը Դերենիկ Դումանյանի կրտսեր որդին է՝ Հրանտ Դումանյանը: Այժմ նա նաև կլինիկայի  տնօրենն է:

Կլինիկայի կայքի ադմինիստրատիվ տվյալների մեջ նշված է նաև  Դ.Դումանյանի մյուս որդու՝ Գյուղնախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Դումանյանի էլեկտրոնային հասցեն:

Ընդհանուր առմամբ՝ 2012-2016թթ  ընթացքում էլեկտրոնային կառավարման կայքում հասանելի և ԱՆ տրամադրած տեղեկության համաձայն՝  այս ընկերության և Առողջապահության նախարարության միջև մեկ անձից գնման ընթացակարգով կնքվել է մոտ 100 մլն ՀՀ դրամի պայմանագիր։

Գլխավոր լուսանկարում՝ Դերենիկ Դումանյանը
Ստոմատոլոգիայի լուսանկարը՝ biancodent.am կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter