HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Երվանդ Զախարյանը «փակեց» բաց փաստաթղթերը

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ծանոթանալ Երեւանի քաղաքապետի որոշումներին: Դրանք բաց փաստաթղթեր են եւ պետք է մատչելի լինեն յուրաքանչյուրին, այդ թվում մեզ` լրագրողներիս: 2003թ. հոկտեմբերի 2-ին նամակով դիմեցինք Երեանի քաղաքապետ Երվանդ Զախարյանին` խնդրելով թույլ տալ տեղում ծանոթանալ Ազգային օպերայի եւ բալետի պետական թատրոնի մերձակա տարածքում սրճարաններ կառուցելու համար հողահատկացումների վերաբերյալ նախկին քաղաքապետեր Վանո Սիրադեղյանի, Սուրեն Աբրահամյանի, Ալբերտ Բազեյանի եւ Ռոբերտ Նազարյանի 1997-2003 թթ. կայացրած որոշումներին: 

Ուղիղ 40 օր մտածելուց հետո քաղաքապետ Երվանդ Զախարյանի ներկայացուցիչը` քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սամվել Կոշեցյանը, այսպիսի պատասխան է թողել քաղաքապետարանի ընդունարանում` մեզ փոխանցելու համար: Ահա այդ բացառիկ տողերը. ՙԵրեանի քաղաքապետարան հասցեագրված Ձեր գրության կապակցությամբ հայտնում եմ, որ Ձեզ անհրաժեշտ է ճշտել ինչ կոնկրետ տեղեկություններ եք ակնկալում ստանալ Երեանի քաղաքապետարանից՚: Այս նախադասությունը գրելու համար քաղաքապետարանին անհրաժեշտ էր 40 օր: Իրականությունն այն է, որ մեր պահանջած բոլոր որոշումները արխիվից հանվել, պատճենահանվել եւ ուղարկվել են քաղաքապետին: Թե ինչու է Երվանդ Զախարյանը խուսափում տրամադրել նախկին քաղաքապետերի որոշումները, մենք դեռ կփորձենք պարզել: Իսկ «Մենք գիտենք` ովքեր են տերերը» շարքը հաջորդ շաբաթվանից կներկայացնի ոչ միայն Օպերայի այգու, այլեւ Օղակաձեւ զբոսայգու եւ Բաբայան փողոցի հարեւանությամբ գտնվող այգու տարածքում կատարված հողահատկացումները եւ դրանց իրական տերերին: 

Իսկ Երեանի քաղաքապետից մեզ անհրաժեշտ տեղեկությունները ստիպված ենք ստանալ դատարանի օգնությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter