HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

15֊ամյա բիզնեսմենը (տեսանյութ)

15-ամյա Արմեն Հակոբյանը ամիսներ առաջ հիմնել է իր առաջին բիզնեսը։ Զբաղվում է իրերի օնլայն վաճառքով և բիզնեսը սկսել է հոր նվիրաբերած 50 հազար դրամով։ Ինչպես ասում է՝ այսօր արդեն որևէ մեկից ֆինանսական կախվածություն չունի, քանի որ ունեցած եկամուտները ներդրել է բիզնեսում և այլ նպատակով չի օգտագործել։

«Այն, որ երկրում բիզնես հնարավոր չէ անել, էդ հաստատ սխալ կարծիք է ձևավորվել։ Կան շատ օրինակներ հաջողված մեծ բիզնեսների, փոքր բիզնեսների, միջին բիզնեսների։ Տարբեր մակարդակների կան շատ օրինակներ, դրա համար պետք է ուղղակի էդ մարդկանց փորձը նայել, թե ոնց են արել, որ հաջողվել է … Ուղղակի նենց բիզնես սկսել, որ շուկան ուսումնասիրել, եթե դրա կարիքը կա, նոր սկսել։ Ոչ թե օրինակ՝ անընդհատ կաֆեներ են բացվում։

Ոնց որ ինչ որ բիզնես չի տարբերվում մյուսից, դրա համար ձախողվում, փակվում է։ Եթե ինչ որ բանով տարբերվես, հաճախորդին դուր գաս, հաստատ հաջողության կհասնես»,-ասում է նա։ Ի դեպ, Արմենը հաճախում է բիզնեսի կառավարման դասընթացների, ծանոթանում բիզնեսը առցանց աշխատացնելու մեխանիզմներին, սովորում այն կառավարելու արդյունավետ մեթոդները:

Մեկնաբանություններ (2)

Անժելիկա
Վստահ եմ բոլորին հետաքրքրում է, թե ինչպիսի բիզնեսի մասին է գնում խոսքը, մասնավորապես որ կայքի միջոցով եւ ինչ է վերջիվերջո վաճառում Արմենը: Նամանավանդ որ իմանալով՝ կկարողնային մեր լուման ներդնել այդ քաջ նախաձեռնության մեջ
Տաթևիկ
Ապրես երիտասարդ։ Կարծես մի փորձառու գործարար խոսեր։ Համոզված եմ; որ հաջողությունը միշտ հետապնդելու է քեզ շնորհիվ քո ոգու; նպատակասլացության և հավատի ։ !! (Y)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter