HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն ու վարկերը. 2016-ի տեղաշարժերը

ՀՀ կենտրոնական բանկի որոշմամբ վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6%: Այս մասին ԿԲ-ն որոշում է կայացրել այսօր։

Հիշեցնենք՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքն այն տոկոսն է, որով ԿԲ-ն վարկեր է տրամադրում գործող առևտրային բանկերին:  Դրա նվազումը որոշ ժամանակ անց (սովորաբար դա ամիսներ է տևում) հանգեցնում է բանկերի կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքների նվազմանը, ինչը կարող է որոշակիորեն նպաստել տնտեսության աշխուժացմանը։

2013 թվականից մինչև 2014-ի տարեվերջ վերաֆինանսավորման տոկոսադրույքն հիմնականում նվազման միտում է գրանցել։ Սակայն 2014 թվականի տարեվերջին դրամ-դոլար փոխարժեքի զգալի տատանումներից հետո ԿԲ-ն որոշեց բարձրացնել այն։  2015-ին այն  հասավ 10.5%-ի։ Այդ տարվա կեսերից տարբեր որոշումներով այն նվազեցվեց։

2016 թվականին Կենտրոնական բանկը ութ որոշումներով նվազեցրել է այս տոկոսադրույքը՝ 8.75%-ից այն հասցնելով 6.25%-ի։ Վերջին անգամ այն նվազեցնելու  որոշում է կայացվել 2016-ի դեկտեմբերի 27-ին։ Այս տարվա ընթացքում սա առաջին որոշումն էր։  

Նշված 6%-ը ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի ամենացածր ցուցանիշն է՝ առնվազն 2013 թվականից ի վեր։

Նախորդ տարի ՀՀ առևտրային բանկերի կողմից տրվող վարկերի տոկոսադրույքների նվազում գրանցվեց։ Ենթադրվում է՝ սա հենց վերաֆինանսավորման տոկոսադրույքի նեվազեցման արդյունքն է։ ԿԲ-ի հրապարակած վերջին տեղեկագրից (2016թ. հոկտեմբեր) որպես օրինակ առանձնացրել են 1 տարուց ավելի ժամկետով տրվող վարկերի միջին տոկոսադրույքները։  Շեշտենք, որ դրանք միջին տոկոսադրույքներն են, ինչը նշանակում է, որ մի բանկի դեպքում այն կարող է նշվածից ավելի բարձր լինել, մյուսի դեպքում ՝ ցածր։

Այս անգամ էլ վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազման հիմքում ԿԲ  խորհրդի այն  գնահատականն է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից էական գնաճային ազդեցություններ չեն ակնկալվում: «2017 թ. հունվարին արձանագրվել է 2.6% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 2.2%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնանկումը մեղմվել է՝ կազմելով 0.6%: Արտաքին հատվածում ձևավորված միտումներն հիմնականում պահպանվել են. համաշխարհային տնտեսությունը շարունակում է աճել դանդաղ տեմպերով, իսկ միջազգային ապրանքային շուկաներում պահպանվել են որոշ գնաճային զարգացումներ: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից էական գնաճային ազդեցություններ չեն ակնկալվում։ Հաշվի առնելով այդ և այլ գործոններ, ինչպես նաև նախորդ տարվա համեմատ 2017 թ-ին Կառավարության կողմից նախանշված զսպողական հարկաբյուջետային քաղաքականությունը՝ ԿԲ խորհուրդը նպատակահարմար և հնարավոր է գտնել այս անգամ ևս թուլացնել դրամավարկային պայմանները»,-  եզրակացրել է ԿԲ-ն։

Մեկնաբանություններ (1)

Վահագն
Битва, которая проходит через века и в которой рано или поздно предстоит сразиться,- это сражение людей против банков. Лорд Актон, главный судья Англии, 1875

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter