HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Թեկնածուների «սով». Ովքե՞ր են Արմավիրի տարածքային թեկնածուները

Թիվ 6 ընտրատարածքը, որն ընդգրկում է Արմավիրի մարզը, ապրիլի 2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների տարածքային ցուցակները «խայտաբղետ» են և ընտրողը դժվարությամբ է ընտրություն կատարելու: Պատճառն այն չէ, որ գրանցված 91 թեկնածուները հանրաճանաչ են և դժվար է նրանցից ընտրել ամենաարժանավորին: Ճիշտ հակառակը, շատերն իրենց գյուղից կամ թաղամասից դուրս ճանաչում չունեն:

1․ Ելք Դաշինք

Դաշինքը Արմավիրի մարզի տարածքային ցուցակով ներկայացրել է 7 թեկնածու: Մարզի մասշտաբով նրանցից որևէ մեկը հանրության լայն զանգվածներին հայտնի չէ:

Մասնավորապես՝ 27-ամյա Շանթ Գրիգորյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ է: Այս թեկնածուն գործազուրկ է:

Թեկնածու 40-ամյա Արման Ղուկասյանը անհատ ձեռնարկատեր է, դարձյալ ներկայացնում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:

Փարաքարցի Կարեն Գրիգորյանը դարձյալ գործազուրկ է: Թեկնածուն 27 տարեկան է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ:

Նույն կուսակցության անդամ է նաև Դավիթ Խուդաթյանը: Նրա տարիքը նշված չէ: Աշխատում է «Ֆինքա» ՈՒՎԿ Արմավիրի մասնաճյուղում, որպես վարկային մասնագետ:

Տարածքային ցուցակում ընդգրկված իգական սեռի ներկայացուցիչներից մեկը ՔՊԿ անդամ 27-ամյա Մարիամ Գրիգորյանն է: Թեկնածուն մանկավարժ է, աշխատում է Ջրարբի գյուղի միջնակարգ դպրոցում:

Նույն կուսակցության մյուս կին թեկնածուն Արուսյակ Մանավազյանն է: Նա «Դարեսկիզբ» և «Մեր Տպարան» ՍՊԸ-ների հաշվապահն է, 30 տարեկան: ՔՊԿ անդամ է:

34-ամյա Արսեն Պետրոսյանը չի աշխատում: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:

2․ Ազատ Դեմոկրատներ կուսակցություն

Կուսակցությունն Արմավիրի մարզում առաջադրել է 6 թեկնածու: Թեկնածուներից որևէ մեկը մարզի մասշտաբով հանրահայտ չէ:

40-ամյա Դիանա Գասպարյանն աշխատում է քաղաքի թիվ 12 հիմնական դպրոցում որպես ուսուցչուհի:

Նույն կուսակցության անդամ Հարություն Հակուբյանը գործազուրկ է: Թեկնածուն 30 տարեկան է:

Հաջորդ թեկնածուն կուսակցության մամուլի խոսնակն է՝ Սոնա Մինասյանը: 34-ամյա թեկնածուն հաշվառված է Կապան քաղաքում:

«Լուսանշան» ՊՈԱԿ-ի ճարտարագետ 36-ամյա Հայկ Սարգսյանը ևս թիվ 6 ընտրատարածքում գրանցվա թեկնածու է: Նա հաշվառված է Երևան քաղաքում:

Հռիփսիմե Օհանյանը 28 տարեկան է, գործազուրկ: Հաշվառված է Աշտարակ քաղաքում:

Երևան քաղաքի հաշվառում ունեցող Ներսես Արզականցյանը կուսակցության ամենաավագ թեկնածուն է՝ 60 տարեկան: Նա ևս չի աշխատում:

Վերը նշված բոլոր թեկնածուները Ազատ դեմոկրատներ կուսակցության անդամ են:

3․ Հայկական Վերածնունդ Կուսակցություն

Արթուր Բաղդասարյանի գլխավորած կուսակցությունը Արմավիրի մարզում առաջադրել է 15 թեկնածու: Նրանց գերակշիռ մասը գործազուրկ են:

Արտակ Աբրահամյանը 41 տարեկան է: Թեկնածուն գործազուրկ է:

Տարոնիկ գյուղի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մխիթար Ավագյանը ևս տարածքային թեկնածու է: Նա 63 տարեկան է:

Սվետլանա Ավագյանը 54 տարեկան է, գործազուրկ:

Արթուր Եղիազարյանը ևս գործազուրկ է: Թեկնածուն 40 տարեկան է:

60-ամյա Սեյրան Իրիցյանը ևս չի աշխատում:

Գործազուրկների շարքերում է Գայ գյուղի բնակիչ Կարեն Կարապետյանը: Թեկնածուն 51 տարեկան է:

Կուսակցության Արմավիրի մարզի ամենատարեց թեկնածուն 66 տարեկան է՝ Մարիամ Հակոբյանը: Նա Էջմիածնի Հակոբյանի անվան պետական քոլեջի տօրենի տեղակալն է:

Իսկ ամենաերիտասարդը 26 տարեկան է: Բաբկեն Ներսիսյանը Բաղրամյան գյուղի հաշվառում ունի, գործազուրկ է:

Հաջորդ թեկնածուն անհատ ձեռներեց է՝ Գառնիկ Ղազարյան: Թեկնածուն Երևան քաղաքի հաշվառում ունի, 56 տարեկան է:

Մրգաշատ գյուղի բնակիչ Լենդրուշ Մանուկյանը ևս չի աշխատում: Նա 52 տարեկան է:

Թավիթ Մինասյանն աշխատում է Վարդանաշենի միջնակարգ դպրոցում: Թեկնածուն 31 տարեկան է:

Հաջորդ գործազուրկ թեկնածուն Էջմիածին քաղաքի բնակիչ 55 ամյա Ալեքսան Մկրտչյանն է:

Էդգար Պետրոսյանը ևս չի աշխատում: 33 տարեկան է:

Գայանե Սիրադեղյանը Մեծամոր քաղաքից է: 58-ամյա թեկնածուն գործազուրկ է:

«Գազ լենդ Գրուպ» ՍՊԸ-ի հաշվապահ Էլմիրա Քալանթարյանը 63 տարեկան է:

Վերը նշված բոլոր թեկնածուները Վերածնունդ կուսակցության անդամ են:

4․ Ծառուկյան կուսակցությունների Դաշինք

Դաշինքը մարզում առաջադրել է 8 թեկնածու: Նրանցից հայնտի են միայն երեքը՝ պատգամավորներ Արայիկ Աղաբաբյանը, Հրանտ Դավթյանը, ինչպես նաև նախկին պատգամավոր, «Մաքս Ֆրութ» ՍՊԸ նախագահ Հակոբ Հակոբյանը (Ճոյտ):

Թեկնածուներից է «Երիտասարդ եզդիներ» ՀԿ նախագահ Սաիդ Ավդալյանը: Թեկնածուն 25 տարեկան է, անկուսակցական: Հաշվառված է Կոտայքի մարզի Զովունի գյուղում:

Սամվել Սիմոնյանը գործազուրկ է: Թեկնածուն 50 տարեկան է:

Երվանդաշատ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Ալվարդ Խաչունցը ևս որոշել է պատգամավոր ընտրվել: Նա 48 տարեկան է:

Նարինե Հովհաննիսյանը 45 տարեկան է, Արմավիրի կանանց խորհրդի տարածքային ասոցիացիայի նախագահն է:

Ավետիս Բաբաջանյանը «Էդարմանտ» ՍՊԸ կաքի պատասխանատուն է, 43 տարեկան:

5․ Կոնգրես-ՀԺԿ կուսակցությունների դաշինք

Քաղաքական ուժը Արմավիրի մարզի տարածքային ցուցակում ունի 9 թեկնածու: Նրանցից որևէ մեկը մարզում լայն ճանաչում չունի:

Սեդրակ Հովհաննիսյանը 56 տարեկան է, չի աշխատում:

68-ամյա Տոնական Կարապետյանը գյուղատնտես է: Հաշվառված է Քարակերտ գյուղում:

Մերուժան Աբրահամյանը գործազուրկ է: Թեկնածուն 61 տարեկան է:

Պողոս Աբրահամյանը զբաղվում է գյուղատնտեսությամբ, 50 տարեկան է:

Ցուցակում միակ ՀԺԿ անդամը Աշոտ Շավեշյանն է: Նա 50 տարեկան է, անհատ ձեռներեց: Հաշվառված է Երևան քաղաքում:

Ծաղկունք գյուղի բնակիչ 26-ամյա Ժաննա Հովհաննիսյանը գործազուրկ է:

Անկուսակցական Ստեփան Նավասարդյանը զբաղվում է գյուղատնտեսությամբ, 60 տարեկան է:

Պատգամավորության թեկնածու Անահիտ Կիրակոսյանը Երևան քաղաքի հաշվառում ունի: Գործազուրկ է: Ծնվել է 00.00.1969թ-ին:

6․ Հայաստանի Հանրապետական Կուսակցություն

Կուսակցությունը Արմավիրի մարզում առաջադրել է 8 թեկնածու: Նրանցից 5-ը գործող պատգամավոր են՝ Հրանտ Գրիգորյանը, Նահապետ Գևորգյանը (Նովո), Առաքել Մովսիսյանը (Շմայս), Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ), Սեդրակ (Սեյրան) Սարոյանը: Համեմատաբար ամենաճանաչված թեկնածուներն ունի ՀՀԿ-ն, սակայն առաջադրված պատգամավոր թեկնածուները Ազգային ժողովում աչքի չեն ընկել ելույթներով, օրենսդրական առաջարկներով: Նրանցից «ամենահայտնին»՝ Առաքել Մովսիսյանը խորհրդրանում հատկապես լրագրողների նկատմամբ դրսևորել է անհանդուրժող վարքագիծ:

Մյուս թեկնածուներից Հրաչիկ Աբգարյանը «Վաղարշապատ» մարզական ակումբի հիմնադիրն է, Էջմիածնի նախկին քաղաքապետը:

Սիմիզար Եղիազարյանը Արմավիրի թիվ 8 հիմնական դպրոցի տնօրենի խորհրդականն է: Թեկնածուն 67 տարեկան է:

Զուբեիդա Հովհաննիսյանը Մյասնիկյան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն է: Թեկնածուն 64 տարեկան է:

7․ Հայաստանի կոմունիստական կուսակցություն

Կուսակցության տարածքային ցուցակում ընդգրկված է 12 թեկնածու: Նրանք մարզի մասշտաբով հայտնի չեն հանրությանը: Փեկնածուներից ամենաերիտասարդը թեկնածուն 49 տարեկան է, ավագը՝ 71:

Ավագ Աշուղբաբյանը կուսակցության Էջմիածնի շրջկոմի 1-ին քարտուղարն է, 62 տարեկան է:

Թադևոս Բոբոխյանը 55 տարեկան է: Աշխատում է «Արմմոբիլ» ՓԲԸ-ում որպես անվտանգության աշխատակից:

Արթուր Եղիազարյանը չի աշխատում, 49 տարեկան է: Հաշվառված է Երևան քաղաքում:

Վարդիթեր Լաբոյանը ևս Երևան քաղաքի հաշվառում ունի: Աշխատում է «Հայփոստում», 59 տարեկան է:

Ջուլիետա Հարությունյանը չի աշխատում, 65 տարեկան է:

Նույն տարիքի է նաև թեկնածու Գևորգ Մկրտչյանը: Նա նույնպես չի աշխատում:

Կուսակցության Էջմիածնի շրջկոմի 2-րդ քարտուղար Գառնիկ Մուրադյանը 68 տարեկան է:

Վարդան Շահինյանն աշխատում է Գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկայի ինստիտուտում: Հաշվառված է Երևան քաղաքում, 56 տարեկան է:

63-ամյա Աղասի Չոբանյանը Արաքս համայնքի աշխատակազմի ղեկավարն է:

Մարետա Սարդարյանը գործազուրկ է: 56 տարեկան է:

Ռոբերտ Վարդանյանը կուսակցության Բաղրամյանի շրջկոմի առաջին քարտուղարն է: Թեկնածուն 59 տարեկան է:

Վրեժ Փիլոյանը Արմավիրի շրջկոմի առաջին քարտուղարն է: Թեկնածուն 71 տարեկան է:

8․ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան Դաշինք

Այս քաղաքական ուժը Արմավիրում ունի 11 թեկնածու: Նրանք նույնպես ճանաչված չեն:

56-ամյա Թագուհի Դավթյանը գործազուրկ է՝ «Ժառանգության» անդամ:

Լավրենտին Կիրակոսյանը գյուղատնտես է, 56 տարեկան: «Համախմբում» կուսակցության անդամ է:

ՀԱԷԿ-ի փականագործը ևս պատգամավորության թեկնածու է: «Ժառանգության» անդամ Վաչագան Հակոբյանը 54 տարեկան է:

Գործազուրկ Նարեկ Հարությունյանը 28 տարեկան է: «Համախմբում» կուսակցության անդամ է:

Գագիկ Մարգարյանը «Սպորտի և երիտասարդության նախարարության Արմավիրի ՄՄՄ» մարզադպրոցի փոխտնօրենն է, 47 տարեկան: «Ժառանգություն» կուսակցության անդամ է:

46-ամյա Ռոբերտ Շահբազյանը գործազուրկ է, «Ժառանգություն» կուսակցությունից:

Էլիազա Սողոմոնյանը 55 տարեկան է, գործազուրկ: «Համախմբում» կուսակցության անդամ է:

Արամայիս Առաքելյանը ևս չի աշխատում: 65 տարեկան թեկնածուն «Համախմբում» կուսակցության անդամ է:

Տարոն Ավետիսյանի ծնդնդյան տարեթիվը հայտնի չէ: Նա «Ալաշկերտ» ԳՍԿ նախագահն է, «Համախմբում» կուսակցության անդամ:

Թեկնածու Գևորգ Բալասանյանը չի աշխատում: Նա 39 տարեկան է, հաշվառված է Երևան քաղաքում: «Համախմբում» կուսակցության անդամ է:

Երևան քաղաքի հաշվառում ունի նաև «Կարեն 5» ԱԿ մենեջեր Տաթևիկ Սիրեկանյանը: Նա 34 տարեկան է՝ «Համախմբում» կուսակցության անդամ:

9․ Հայ Յեղափոխական Դաշնակցություն

Կուսակցությունն ունի 15 թեկնածու: Ավելի հայտնի են նրանցից երկուսը՝ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և Արմավիրի փոխմարզպետ Գագիկ Գաբրիելյանը:

Ժաննա Թավակալովան 60 տարեկան է: Աշխատում է Բաղրամյանի ՍԱՏԳ-ում որպես առաջատար մասնագետ:

33-ամյա Անդրանիկ Կարապետյանը «Մոնոլիտ գործարան» ԲԲԸ-ի տնօրենն է, անկուսակցական:

Մրգաշատի համայնքապետարանի առաջատար մասնագետ Անահիտ Հարությունյանը 53 տարեկան է:

Սամվել Խոստեղյանը անհատ ձեռնարկատեր է: Թեկնածուն 44 տարեկան է:

Պատգամավորության թեկնածու է նաև Այգեշատ համայնքի ղեկավար Արամայիս Մխիթարյանը:

Արմեն Դարբինյանը Արմավիրի մարզպետարանի հողաշինության-հողօգտագործման բաժնի մարզային վարչության պետն է: Թեկնածուն 57 տարեկան է, անկուսակցական:

Գրիբոյեդով համայնքի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Շուշիկ Շուշանյանը ևս թեկնածու է: 57 տարեկան է:

Մուրադ Խաչատրյանը Էջմիածնի քաղաքապետարանի «Բարեկարգում» տնօրինության տնօրենն է: Նա 53 տարեկան է:

Արամ Խաչատրյանը «Արմավիր բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենն է, 59 տարեկան:

Ավետիք Հարությունյանը բնապահպանության նախարարի խորհրդականն է, 56 տարեկան:

56-ամյա Հերմինե Մնացականյանը մենատնտես է:

Հովիկ Միրզախանյանը «Արտեզիա» ՍՊԸ-ի տնօրենն է, դարձյալ 56 տարեկան:

Անկուսակցական Արարատ Խաչատրյանը գործազուրկ է: Թեկնածուն 38 տարեկան է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter