HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Սամվել Բաբայանը առեղծվածային գործարքի չկայացման պատճառով լքել է Հայաստանը

ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գտնվելու վայրը տեւական ժամանակ  անհայտ է:

Սամվել Բաբայանին պատկանող ընկերության` «Քարդան սիստեմ» ՍՊԸ-ի գործերը դատարանում են:  Ընկերությունը հիմնադրել են Իրանի Հանրապետության քաղաքացիներ Ալի Ղավամի Փիրուզին  եւ  Շահլա Խոսրոջերդին: Սակայն նրանք այսօր ընկերությունում մասնաբաժին չունեն: Ընկերության տնօրենը նույնպես իրանի քաղաքացի է, եւ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված: «Քարդան սիստեմ» ՍՊԸ-ն մի քանի տարի շարունակ Հայաստան հիմնական շինափայտ ներկրողն էր: Բոլորն էլ գիտեին, որ «տախտակի գործը» Սամվել Բաբայանինն էր, եւ նրան այդ հնարավորությունը տրվել է դեռեւս նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին:

«Քարդան սիստեմ» ՍՊԸ-ն Հայաստան էր ներկրում նաեւ մեծ քանակությամբ պարարտանյութ` սիլիտրա: 2010 թ. սկիզբին Սամվել Բաբայանի գործերում ինչ-որ շրջադարձային բան է տեղի ունեցել: Տարբեր աղբյուրներ խոսում են ինչ-որ գործարքի մասին, որը ձախողվել է, Բաբայանին խաբել են, եւ նա միանգամից մեծ պարտք է կուտակել: Գործարքի իրականացման համար նա բանկում գրավ  է դրել անշարժ գույք: Գրավադրված է Ս. Բաբայանի Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկում գտնվող տունը, Կասկադի վերեւի հատվածում դեռեւս անավարտ առանձնատունը, զոքանչի տունը, Ալբերտ Բազեյանի հայրական տունը, Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի տունը եւ էլի մի քանի տներ:

Սամվել Բաբայանի անավարտ առանձնատունը

Ընդհանուր առմամբ գրավադրված է 16 անշարժ գույք` բնակարաններ, առանձնատներ, լողավազան եւ մեկ սրճարան: «Քարդան սիստեմ» ՍՊԸ-ի` դատարանի որոշմամբ հաստատված հիմնական պարտատերը «Արդշինինվեստ» բանկն է: Ընկերությունը բանկին պարտք է 1 մլն 800 հազար դոլար: Պարտատերերից մեկը խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունն է, «Ապավեն» ընկերությունը: Եւս երկու պահանջ կա դատարանում, որոնք դեռեւս չեն հաստատվել. մեկը` «Եվրոպա» ՍՊԸ-ն` 90 մլն դրամ պահանջով,  մյուսը` «Տախմետ» ՍՊԸ-ն` 250 մլն դրամ պահանջով:

«Ինչ-որ տեղ արձանագրվա՞ծ է, որ Սամվել Բաբայանն է «Քարդան սիստեմ» ՍՊԸ-ի իրական սեփականատերը»  հարցին սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանն այսպես պատասխանեց. «Ոչ կարող եմ հաստատել, ոչ էլ` հերքել: Համենայնդեպս, փաստաթղթային որեւէ հիմք չկա»: Կառավարիչն ասաց, որ ինքն էլ տարբեր տեղերից լսել է այդ մասին: ««Արդշինինվեստ» բանկից վերցրած վարկը չի փակվել: Թե ու՞ր են ուղղվել գումարները, եւ ինչու՞ վարկը չի փակվել, առայժմ չգիտենք, փաստաթղթերն ենք հայթայթում: Փաստաթղթեր չկան: Ընկերության փաստաթղթերի, կնիքի եւ տնօրենի հետախուզում է հայտարարված: Չկա այն պաշտոնատար անձը, որից կարողանանք ինչ-որ բան ճշտել, չկան փաստաթղթերը»,- ասաց Հրանտ Ղամբարյանը:   

Մեկնաբանություններ (43)

ջանո
Էդիկ ջան ,այս օր պատահական հոտվածը Սամվել Բաբայանի մասին տեսամ ու կարդացիմ,որպես տեղյակ անձ Ս,Բաբայանի չըկայացած բիզնեսից,ձեր կողմից հրատարակված հոտվածը լիովին ճիշտե , Բայց մտածված կամ ձեր կողմից կամ պատվիրատույի պատվերով հոդվածում շատ մեծ բաց թողումներ էմ տեսնում, Էդիկ ջան հոտված գրելից բոլոր ճշմարտությունը գրի առե եթե տեղեկացվածեկ ,շատ մեծ բացթողումներ էք թուլ տվել ձեր հոտվածում որի իրավունքը դուք չունեիկ,եթէ պատվեր եք կատարի վորեվե ձեզ մեղադրելու իրավունք ինձ չեմ վերապահում,բայց եթե ձեր կողմից է գրի առվել ուրեմէ պետքէ ձեզանից խնդրեմ եթե մի թեմաի մասին հոտվածեկ գրում բոլոր իրականությունները թեմայի հետ կապված գրի առեկ եթե տեղեքվածվապեք եթե լիովին տեղեկացված չեք ուրեմե պետք չի մարդկանց շեղել իրականությունից
da kap cuni
Anna ete du ay tvakannerin aprac lineir LERNAYIN KARABAXI HANRAPETUCUNUM tenc karcikner ceir unene))) erp vor mi kani ropeyov anjatumen hosank@ Hayastanum asumen ELI EKAV 1996 tiv@ )) bayc gites inc e exel Arcaxum 1990-1994 tvakanin )) EV EKEK C@ MORANAN HAZARAVOR MARDKANC ANUMNER OV SHNORHIV MENK APRUMENk generalner@nel odic cen icnum ayl darnum en
andre
Anna jan,vor asum es Samvel BAbayan@ etqan layn gorcuneutyuna unecel,es hamadzayn chem,hima mamulic texekanalov kareli e asel vor,himikva generalneri mej amenaaxqat@ inqna`Samvel Babayan@.:Ba ur en nra ashxatac poxer@
armen
Anna jan,chehitem dzer texekutyun@ chisht e te sxal,hamenayn deps aysor arcaxi banak@ Samvel Babayani kariq@. uni kam el inchu che`Hayastani:
хуz
xosa andre
vomn
xosum enk erevyti masin, voch te andzi...
ANDRE
AMOT NRANZ OV SAMVELI MASIN VAT E XOSUM 91-94 TVERIN XI CHEIK XOSUM VOR TURKERN ANUNN LSELOV DOGUM EIN
Anna
P.S. Համաձայն եմ ՍԱՍ-ի և Ոմն-ի հետ:
Anna
Նարինե, ճշմարտությունը տեսնում եմ Ձեզ ցավ է պատճառել: Դա հասկանալի է: Վիրավորական պահվածքին անցնելը' անընդունելի և ապացուցում է ԲՈԼՈՐ այն անձանց կարծիքները, որոնք հարցին մոտենում են օրենքի կիրառման տեսանկյունից: Իսկ դատելով Ձեր բառապաշարի սահմանափակ հնարավորությունից, և օլիգարխին արդարացնելու Ձեր ապարդյուն փորձերից, միայն դրական եմ համարում Ձեր ' այս ֆորումին չմասնակցելու որոշումը, որովհետև կոռումպացված այս համակարգին զոհ գնացած բազում ազատամարտիկներ և նրանց ընտանիքների անդամներ, երբ տեսնում են նման անտարբեր պահվածք, հավատացեք, իրենք են ուզում Ձեզ ժամ առաջ ոգնություն ցույց տալ' աչքերից շղարշը հեռացնելով: --------- Չմոռանանք, որ Սամվել Բաբայանն արդեն մեկ անգամ մեղավոր է ճանաչվել պաշտոնական դիրքի շահագործման հետևանքով հանրային շահերին խոշոր չափի վնաս հասցնելու մեջ և դատապարտվել ազատազրկման, ինչը դրական է համարվել թե Արցախի, թե ՀՀ-ի և թե միջազգային դիտորդների կողմից: ԿՐԻՄԻՆԱԼԸ ՈՉ ԲԱՆԱԿՈՒՄ ԱՆԵԼԻՔ ՈՒՆԻ, ՈՉ ԷԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԻՆ, լինի նա, կամ որևէ մեկ այլ անձ: Հաջորդ անգամ Ձեզ անծանոթ մարդկանց հետ զրուցելիս կամ դիմելիս, բարի եղեք ԴՈՒՔ-ով խոսել, և խուսապեք էժանագին տերմիններից: Սա բանավեճ է, ոչ թե բազար, և երբեք ուշ չէ պորձել' հասկանալու այս տարբերությունը:
ոմն
Հարգելի նարինե անկախ ամեն ինչից մենք բոլորս մի լճակի / արդեն լճակի / ալիքներից ենք և պետք է համաչափ , միասին, մի ուղղությամբ ծփանք,որպեսզի ոչ մի թշնամի քամի մեզ չխառնի իրար ,այլ ոչ թե կարապի, խեցգետնի և գայլաձկան նման այսօր իսկապես ազգի լինել չլինելու հարցն է
narine
Anna duq hogebani xndir uneq.ayd isk pat4arov es qnnarkumnerin el 4em masnakci,vor vi4akd 4bardana.dimir hogebani,qez arox4utyun em maxtum.
narine
vomn,es ev @ntercum em,ev asxatum,ev payqarum.qo gracneri me4 ka 4smartutyun,bayc mi moracir vop hzor anhatner@ mist foxel en patmutyan aniv@. li4@ in4qan el mec lini 4i karox ovkianosi nman alekocvel...
ոմն
Նարինե, Ձեր փոխարեն ես միայն կընթերցեի ... Հարգելի Աննա պետք չէ ներեղություն խնդրել, ինչ վերաբերվում է լտպ- ին, եթե ինձ ուժ լիներ ես դրան իր ամբողջ շնագայլերով ամենաքիչը կվտարեի Հայաստանից նախորոք գողացած փողերը ետ գանձելով դրո այս պատերազմի 1-ին սերիան հաղթել է ողջ Հայությունը` Քյավառցին, Արթիկեցին, Գորիսեցին, Երևանցին, Արտաշատցին, Բեյրութցին, Լոս- Անջելոսցին.....և.....և...., Ինչպես նաև հացթուխը, մետրոի աշխատողը,բժիշկը, մանկավարժը, էլեկտրիկը, ուսանողը .........մի խոսքով բոլորս միասին անփոխարինելի մարդ չի լինում ` Սամվելը չլինի Մանվելը կլինի` գուցե և ավելի լավ, Բաբայանը չլինի Բադալյանը կլինի` գուցե և ավելի լավ , չկասկածես Հայ ժողովուրդը լավ տղերք միշտ էլ ունենում է Պետության մեղքն է ,որ չկան օրենքով տրված արտոնություններ և ... սահմաններ կռվածների արտոնությունների մասով , 1941-45թթ մասնակիցը եթե չլիներ Սամվել բաբայաններ չէին ծնվի,բայց նրանց նույնիսկ տրանսպորտում տեղ չեն զիճում ինչի մասին է խոսքը
gayane
35. narine Խոսքը հենց դրա մասին է : Եթե փասթաթուղթ ստորագրած, զինվորական կոչումների արժանացած հերոսները մնային իրենց տեղերում, հիմա չէինք ունենա այն, ինչ ունենք: Ցավալի է, բայց փաստ... հարստության մոլուցքը բթացնում է գիտակցությունը:
narine
ovqer mez darcrin haxtox azg,ovqer mez veradarcrin mer arjanapatvutyun@ iravunq 4unen arjanapativ aprelu?mi moraceq um storagrutynn e zinadadari txti tak.Astvac vo4 ani paterazmi krknvelu depqum eli Samveli nmanner@ hayreniq en pahelu,isk ambax-zambax xocoxner@ eli datark xoselu en.
Վարազ Սյունի (Ամստերդամ)
ոմն (30) - Համաձայն եմ քո հետ:................... Ես արդեն գրել եմ,որ Հայաստանում ԲՈԼՈՐԻՆ (այդ թվում նաև եկեղեցիներում թաքնված ԿՂԵՐԱԿԱՆ-ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻՆ) պիտի հենց վաղը առսվոտյան ժամը 6-ին շարք կանգնեցնել ու ՔՇԵԼ կամ ԶԱՎՈԴ,կամ ԿՈԼԽՈԶ,կամ ԲԱՆԱԿ:.................Պետք է ժամանավորապես ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԵՐԸ, պատգամավորների թիվը ԱԺ-ում ԾԻԾԱՂԵԼԻ շատ 131-ից կրճատել 50-ի,ու ԲՈԼՈՐ կուսակցություներին ԱԺ-ում տալ ՀԱՎԱՍԱՐ պատգամավորներ: ՎԵՐԱՑՆԵԼ երկրի պրեզիդենտի պաշտոնը ու ստեղծել (Մարզերն ու Սփյուռքը ներկայացնող) ՎԵՐԻՆ Պալատ:.......................Կլանային-օլիգարխային սիստեմում ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ԽԱՂԱԼՆ ավելի այլանդակ ու ԱԶԳԱԿՈՐԾԱՆ է:
ոմն
29Աննա չի կարելի, ոչ ոք իրավունք չունի այդպես աղավաղելու ,նվաստացնելու Հայոց լեզուն ,բոլորը պետք է գրեն միայն հայերենով- ամեն ինչ սկսում է այդ էլեմենտար հարգանքից հանդեպ իր Մայրենին` կարելի է ասել Մորը... Ես համոզված եմ ,որ 10-ից 9-ը չի կարդացել քո գրածը... Ինչ վերաբերում է թեմային` մինչև Մասիսը մերը չդառնա Հայաստանը / ՀԱՅԵՐԸ / պետք է ապրի Ռազմական Կոմունիզմի օրենքներով ...Ոչ մի օլիգարխ, հարուստ -մարուստ `բոլորը պետք է ապրեն բավարարված, նորմալ մարդու նման , պետք է սահմանվի շքեղ ապրելու սահման,իսկ ավելցուկը պետք է հատկացվի պաշտպանությանը,բյուջեին ...խախտողներին տեղում գնդակահարել. ՍՏԱԼԻՆԸ աշխարհի կեսը գրավեց , բայց մեռավ միակ համազգեստի մեջ `կարողա պակաս ''դուխով'' կամ ուժեղ տղա չէր ...այդ կարգի մարդիկ պետք է այրվեն գաղափարի համար ոչ թէ 2կոպեկի... Ճշտգրտված տվյալներով` ունենալով այսքան պաշարներ Հայաստանում ոչ մի աղքատ չպետք է լինի Ազգին պետք է ազգային գաղափարախոսություն շարունակելի...
GAGIK
NARINE,,,,MER MOT MEK@ HEROS E MI URISH@ NAXAGAH ERORD@ INCH VOR MEKI < @NKERUHU > TXAN EV ARDUNKUM VOCH MEKI MASIN KO MTACELAKERPOV BAROYAKAN IRAVUNK CHUNENK XOSELU
DERENIK
VAHAN HO MENAK SAMVEL BABAYAN@ CHI VOR HAYASTAN@ NAUM EN VORPES XOPAN,,,SHATER@ TKLOR EKAN EV KARCH JAMANAKUM MILIONATER DARAN,,,HAYASTAN@ NMAN MARDKANC HAMAR ERBEK HAYRENIK CHI DITVEL
VAHAN
ՆԱՐԻՆԵԻՆ ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐԻՆ-Ոչ ոք չի ուրանում Սամվել Բաբայանի Արցախյան պատերազմում ունեցած ներդրումը, բայց կա նաև մեդալի հակառակ երեսը. Չէ ոչ պատերազմը դեռ չի ավարտվել, Ս. Բաբայանը այդ ինչու է թողել , եկել , բնակություն հաստատել հենց Երևանի կենտրոնում, դղյակ կառուցել, մի չկայացած կուսակցություն հիմնել, Արցախին էլ նայում է որպես փայտանութի լավ հանք. Ինչու նա իր բիզնեսը չի հիմնեյ Արցախում, աշխատատեղեր բացել, մարդկանց հոգսը գոնե որոշ չափով թեթևացներ.Ինչ է նա արել ու անում իր հարստության աղբյուր Արցախի համար.Թե? եկել է հիմա էլ Երևանը պաշտպանելու.Երևանը նրա կարիքը չի զգում, Քոչարյանն էլ արդեն նախագահ չէ, իսկ Արցախն այսօր դատարկվում է.
ոմն
դրո ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, վերջ ի վերջո ֆրանսիացին պաշտպանում է ֆրանսիան, ռուսը ռուսաստանը,թուրքը թուրքիան ... հայն էլ պարտավոր է արյան գնով, կյանքի գնով ԱՆՇԱՀԱԽՆԴԻՐ պաշտ- պանելու իր տունը,օճախը,մորը,հորը ...........
dro
samveli nman herosnerin halal e amen ban.
ոմն
վԱՀԱԳԻՆ երկրաշարժի գոտում 7000մարդ տուն չունի, 1000-ավոր հասարակ ազատամարտիկների ընտանիքներ աղքատ են ապրում ... կարող ա տենց չէ....սա իհարկե Սամվել Բաբայանին չի վերաբերում
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Վահագն (20)-Պրծում չկա քո երկար-բարակ,սխալ ու ԿՈՂՄՆԱԿԱԼ կոմենտներից: Հասկացանք էլի,որ աշխատում ես Քաջարանցի պատգամավոր խաղացող օլիգարխիկի բիզնեսներից մեկում ու պատվերով կոմենտ «չես» գրում: Արդեն հոգնեցուցիչ է:......................ԲՈԼՈՐԸ,անկախ ամեն ինչից,ՊԻՏԻ ԳՈՐԾԵՆ ՕՐԵՆՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ.սա է ՄԻԱԿ չափանիշը:
Վահագ
Պատերազմում մեծ հաջողությունների հասած, իրա քաջությունն ու ռազմական գիտելիքները առավելագույնս ցույց տված ու կիրառած մարդը խաղաղությունում ունի իրավունք ՕՐԻՆԱԿԱՆ միլիոնատեր լինելու, քանի որ նրա շնորհիվ մենք մի շարք հողեր ենք ազատագրել ու նրա ձեռքում ժամանակին բավականին մեծ իշխանություն է եղել: Կարծում եմ, որ չարժի պախարակել Սամվել Բաբայանին... դա նման է նրան, որ ասենք Կուբացիները փնովեն իրենց ռազմական լիդերներին ու զարմանան նրանց հարստության վրա...բա տրամաբանական է, եթե մարդը ունի իշխանություն ունի նաև մեծ լծակներ և օրինական հարստանալու իրավունք...Դուք երևի Բաբայանի կյանքը Ղարաբաղի պատերազմի ընթացքում լավ չեք ուսումնասիրել
ARPINE
AMOT E AZGAYIN HEROSI M ASIN EQ XOSUM.PARZ CHI VOR PATVER E @NTRUTYUNNERIC ARAJ.
narine
edik es im heraxosahamar@ toxel em xmbagrutynum,zangir qo harcerin kpatacxanem.
ՄիՄարդ
Gayane-ին Էլի կպնդեք, որ Ս. Բաբայանը նույնպես պատերազմի հերոս է և նման արարքի ընդունակ չէ: Եվ խնդրում եմ մի հարցի պատասխանեք` պատերազմի դաշտից վերադարձած մարդը ինչպես է դառնում ՕՐԻՆԱԿԱՆ միլիոնատեր, որ կարողանում է նման դղյակներ կառուցել, միլիոնանոց բիզնեսներ դնել ու միլիոններ տակ տալ:
Էդիկ Բաղդասարյան
narine-ին` Ես երբեք ուրիշ անունով մեկնաբանություն չեմ գրում: Եթե դժվար չէ, ասեք թե ես ինչու բարոյական իրավունք չունեմ Սամվել Բաբայանի մասին գրելու: Ու մեկ էլ ասեք այստեղ որ մասն է պատվերը:
ոմն
ստացվում է անպես,որ ով պատերազմի հերոս է պետք է նստի էս խեղճ ազգի վզին ու մինչև օխտը պօրտը վայելի
narine
hovnan,edik@ du es,patviratunerin el inzanic lav gites.varaz syunin hianali meknabanel e.sranq generalin vaxuc en partvel[ankax amen in4ic]
Lisa
Azeriner@ tox hamberater spasen, menq mez kamac-kamac vochnchacnum enq...Amenaarber iev bazmazan metodnerov....
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ես սիրում և հարգում եմ Սամվել Բաբայանին: Այս ամենն ինձ կասկածելի է տվում:Ոնց որ թե փորձում են մինչև ընտրությունները այն մարդկանց չեզոքացնել,որոնք ԴԵՄ են տարածքներ հանձնելուն:Տեսնես հիմա հայրենիքից ինչ են ուզում ծախել-իրենց աթոռներին մնալու համար:
Xarabaxci
Vaheeee inch minchev verch chgites kesat mi asa!Asumes Babayan@ Qocharyani jamanak er anum taxtaki gorc.aysinqn Qocharyann tvech et gorc@,xi ches asum vor SAMVEL BABAYANN QOCHARYANIN BEREC EREVAN U MARD DARDZREC
Aram
Petq e aynpes hog tanel generalneri u mer azgi kayacman gorcum nerdrum anpoxneri masin(petakanoren), vorpesi ayspisi baner chlini,,,, ete inch vor mekn el nexvum a, piti ognenq ayl voch te toxnen
gayane
Սովորական, հայկական, իշխանական քցոցի: Այսպիսի պատմություններ բազմիցս լսել ենք, պարզապես այս դեպքում Ս. Բաբայանն է:
narine
ananun,qo anun@ arden amen in4 asum e.
narine
azgain herosi masin nman hodvaz grel,nman patver katarel uxaki storutyun e.inz hamar djvar e ays devov grel,es hodvazagri het kxosem,inq@,ir patviratuner@ hasvarknerum sxalvum en,joxovurdi mtazox hatvaz@ gnhatum e kendani legendin.patviratuner@ karcum en azgovi hisoxutyan korust unenq.
Հովնան
narine ջան, Էդիկ Բաղդասարյանը բարոյական, իրավական, բնական ու բանական ամեն մի իրավունք ունի գրելու շատերի ու շատ բաների մասին: Այս հոդվածում ես մտահոգություն տեսա մեր փառաբանված գեներալի, ազգային հերոսի ճակատագրի մասին: Իսկ դու?ք ինչ տեսաք:
ananun
Narine, isk du iravunq unes nman hancagorcin pashtpanelu, du es inch baroyakan es... dra texy bantn e, miajn banty, hancagorc anter, vor paterazmy, Arcaxi azatagrumy dardzrel e iren vahan
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հայաստանում չկա ԱՌԵՎՏՐԻ ՊԱԼԱՏ/ պետական օրգան,որտեղ պարտադիր գրանցվում են ԲՈԼՈՐ ձեռնարկությունները-համապատասխան ինֆորմացիայով?
narine
samveli masin greluz ara4 mtazi;du unes baroyakan iravunq ?
SAMO
Jri berac@ jurn el tanum a,,,,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter