HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Աշոտ Արսենյանը 210 մլն դրամ նվիրատվություն է ստացել կնոջից

2003 թվականից պատգամավոր Աշոտ Արսենյանը խորհրդարանական այս ընտրություններում արդեն չորրորդ անգամ պայքարելու է՝ պատգամավոր դառնալու համար։ Արսենյանը առաջադրված է Սյունիքի և Վայոց ձորի մարզից։

Կենտրոնական ընտրական հանձնաժողով  նրա ներկայացրած հայտարարագրից կարելի է ենթադրել, որ պատգամավորը հարուստ և միլիոնատեր թեկնածուներից  է։

Աշոտ Արսենյանը 2016թ. փետրվարի 2-ից մինչև 2017թ. փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում ստացել է ավելի քան 1,6 միլիարդ դրամ (3, 4 միլիոն դոլար) և գրեթե 48 հազար դոլար եկամուտ։

Պատգամավորի ստացած առանձին եկամտային միջոցներին ծանոթանալիս պարզվում է, որ Արսենյանը 207 միլիոն դրամից ավելի փոխառություն ստացել է որդուց՝ Վահագն Արսենյանից, բացի դա 210 միլիոն դրամ նվիրատվություն ստացել է կնոջից՝ Գայանե Մկրտչյանից։ Վերջինս համաձայն պետական ռեգիստրի տվյալների՝ նախկինում Արսենյանի հետ բաժնեմաս է ունեցել «Փրայմ պրոդուկթս» ընկերությունում։  Փաստորեն պատգամավորի նախորդ տարվա եկամուտների մեկ քառորդը ապահովել են նրա մտերիմները։

Բացի նախորդ տարի ստացած եկամուտներից, Աշոտ Արսենյանը հայտարարագրել է 253 միլիոն դրամ և 4 միլիոն դոլար։ Այսինքն՝ եթե հավատանք այս թվերին, Արսենյանը ունի 4, 5 միլիոն դոլար դրամական միջոց։

Պատգամավորին է պատկանում «Ջերմուկ գրուպ»-ի 77.37 % և «Ջերմուկ Հիդրոտեխ» ընկերության 50 % բաժնեմասերը։

ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարագրել է 4 անշարժ գույք՝ 2 բնակարան՝ մեկը Երևանի կենտրոնում, մյուսը՝ Ջերմուկում,  ինչպես նաև Գնդեվազ գյուղում ունի մեկ շինություն և հողամաս։

Շարժական գույքերից ունի 2013 թվականի թողարկման «Մերսեդես Բենց E 250» մակնիշի ավտոմեքենա։

 

Լուսնկարը՝ newsinfo.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter