HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարպետ Վոլոդյայի պատրաստած աստղադիտակները

87-ամյա տեխնիկ-մեխանիկ Վլադիմիր Աղաբաբյանը 2009 թվականից ձեռքով աստղադիտակներ է պատրաստում։ Վարպետ Վոլոդյան 8 տարիների ընթացքում ձեռագործ 5 աստղադիտակ է պատրաստել։ Դրանք նախատեսված են երկնային բոլոր մարմիների դիտման համար։

Ասում է՝ իր պատրաստած աստղադիտակների վրա միայն պտուտակն ու մանրադիտակներն են գործարանային, մնացածը անձամբ է «ստանում»։

Աստղադիտակների պատրաստումը սկսել է 2006 թվականից, երբ հանդիպել է ֆիզիկոս-ճարտարագետ Պարիս Հերունու հետ, որից երեք տարի անց արդեն սկսել է աստղադիտակներ պատրաստել, իսկ 2012-ին ստեղծել է իր առաջին աստղադիտակը։ Ասում է, որ շատ կցանկանար` իր աստղադիտակներից գոնե մեկը Հերունին տեսած լիներ։

«Սա իմ հոբբին է։ Մտել է հոգուս մեջ և մինչ կյանքիս վերջ կզբաղվեմ ու կզբաղվեմ աստղադիտակներով»,- ասում է վարպետը։

Նա շատ է ցանկացել պատրաստել «Կասեգրեն» տեսակի աստղադիտակ, որի վրա արդեն 3 տարի աշխատում է։ Այն ավարտելու համար դեռևս շատ աշխատանքներ ունի. «Սրանով երևի հազիվ ավարտեմ»։

Իր աստղադիտակներով վարպետ Վոլոդյան երբեմն Երևանի տարբեր կետերում աստղասերների հետ աստղադիտումներ է կազմակերպում։ Կարծում է՝ իր պատրաստած և դեռևս պատրաստվելիք աստադիտակները կնվիրի դպրոցներին և մանկատներին. դեռ չի որոշել։

Մեկնաբանություններ (1)

Anush
Երանի այսպիսի մարդիկ մեր շարքերում շատ լինեն, ովքեր համեստորեն զբաղվում են ոչ միայն սիրած, այլև հանրության համար օգտակար զբաղմունքով: Առողջություն և երկար տարիների կյանք վարպետ Վոլոդյային:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter