HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ովքե՞ր են նորընտիր պատգամավորները. 105 պատգամավոր, որից 4-ը՝ ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արձանագրություն է կազմել՝ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրված պատգամավորներին գրանցելու և մանդատներ տալու վերաբերյալ:

2015թ. սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո փոփոխություններ կատարվեցին մի շարք օրենքներում, այդ թվում՝ Ընտրական օրենսգրքում: Այդ փոփոխությունների արդյունքում նորընտիր Ազգային ժողովն ունենալու է 105 պատգամավոր՝ ներկայիս 131-ի փոխարեն: 7-րդ գումարման Ազգային ժողովում լինելու են նաև ազգային փոքրամասնությունների թվով 4 ներկայացուցիչներ:

Նոր կազմով խորհրդարանն իր առաջին նիստը կգումարի մայիսի 18-ին:

Հայաստանի Հանրապետական Կուսակցություն

Հանրապետական կուսակցությունը խորհրդարանում կազմում է մեծամասնություն: Վերջինիս բաժին է հասել 58 մանդատ, որից 27-ը՝ տարածքային ցուցակներով, 28-ը՝ հանրապետական ցուցակի առաջին մասով: Հանրապետական խմբակցությունն ունենալու է նաև ազգային փոքրամասնության 3 ներկայացուցիչ՝  ազգությամբ եզդի Ռուստամ Մախմուդյանը, ասորի Արսեն Միխայլովը և քուրդ Կնյազ Հասանովը:  

Թիվ 1 ընտրատարածք (ք. Երևան, Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ)

Այս ընտրատարածքից պատգամավոր է ընտրվել երկու հոգի՝ գործող պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, ով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է և ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը:

Թիվ 2 ընտրատարածք (ք. Երևան, Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններ)

«ՍԱՍ Գրուպի հիմնադիր», գործող պատգամավոր Արտակ Սարգսյանը և գործող պատգամավոր, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գևորգյանը ևս մեկ անդամ պատգամավոր են դարձել:

Թիվ 3 ընտրատարածք (ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններ)

Այս ընտրատարածքից կուսակցությունն ունի 3 պատգամավոր՝ Սամվել Ալեքսանյանը, վերջինիս քրոջ փեսան՝ Կորյուն Նահապետյանը և Արայիկ Հովհաննիսյանը: Երեքն էլ գործող պատգամավորներ են:

Թիվ 4 ընտրատարածք (ք. Երևան, Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններ)

Այստեղ պատգամավոր են ընտրվել տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը և Հարություն Կարապողոսյանը;

Թիվ 5 ընտրատարածք (Արարատի մարզ)

Արարատի մարզում ՀՀԿ-ից պատգամավոր է ընտրվել 3 հոգի՝ գործող պատգամավորներ Արայիկ Գրիգորյանը և Մուրադ Մուրադյանը, ինչպես նաև նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

Թիվ 6 ընտրատարածք (Արմավիրի մարզ)

Այս մարզում ներկուսակցական ակտիվ պայքարում պատգամավոր են ընտրվել գործող պատգամավորներ Նահապետ Գևորգյանը և Սեդրակ Սարոյանը՝ դուրս թողնելով Առաքել Մովսիսյանին (Շմայս), Հրանտ Գրիգորյանին, Ալեքսան Պետրոսյանին (ՄԱՊ-ի Ալիկ):

Թիվ 7 ընտրատարածք (Արագածոտնի մարզ)

Այստեղ պատգամավոր է ընտրվել Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրը՝ գործարար Նաիրի Սահակյանը:

Թիվ 8 ընտրատարածք (Գեղարքունիքի մարզ)

Գեղարքունիքի մարզից պատգամավոր են ընտրվել գործող մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը և պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Թունելի Հակոբ):

Թիվ 9 ընտրատարածք (Լոռու մարզ)

Այստեղ վերընտրվել են գործող երեք պատգամավորները՝ Կարեն Կարապետյանը, Վահրամ Բաղդասարյանը և Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադիկ):

Թիվ 10 ընտրատարածք (Կոտայքի մարզ)

Պատգամավոր են ընտրվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Արտաշատի ԳԳՄ-ի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը և բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը;

Թիվ 11 ընտրատարածք (Շիրակի մարզ)

Շիրակի մարզից ՀՀԿ-ն Աժ-ում ունի երկու ներկայացուցիչ՝ գործող պատգամավոր Արման Սահակյանը և Շիրակի նախկին մարզպետ, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանը:

Թիվ 12 ընտրատարածք (Սյունիքի և Վայոց ձորի մարզեր)

Այստեղ ՀՀԿ-ն ունի երկու պատգամավոր՝ «Ջերմուկ Գրուպի» հիմնադիր Աշոտ Արսենյանը և «Հիդրո» ՍՊԸ-ի ղեկավար Ավետ Սարգսյանը:

Թիվ 13 ընտրատարածք (Տավուշի մարզ)

Տավուշից Հանրապետական կուսակցությունն ունի մեկ պատգամավոր՝ «Գրանդ Տոբակո» ՀԿ ՀՁ ՍՊԸ-ի ֆինանսական տնօրեն Գրիգոր Ավալյանը:

Համապետական ցուցակի առաջին մասից պատգամավորներ են ընտրվել նաև Արփինե Հովհաննիսյանը, Արա Բաբլոյանը, Արﬔն Աշոտյանը, էդուարդ Շարմազանովը, Մարգարիտ Եսայանը,  Սամվել Ֆարմանյանը, Կարեն Ավագյանը, Գալուստ Սահակյանը, Հերﬕնե Նաղդալյանը, Գագիկ Մինասյանը, Սամվել Նիկոյանը, Հրայր Թովմասյանը, Շուշան Պետրոսյանը, Մանվել Գրիգորյանը, Արտաշես Գեղամյանը, Խոսրով Հարությունյանը, Շուշան Սարդարյանը, Հայկ Բաբուխանյանը, Վահան Հարությունյանը, Ջեմմա Բաղդասարյանը, Գևորգ Կոստանյանը, Միհրան Հակոբյանը, Արման Սաղաթելյանը, Ռուզաննա Մուրադյանը, Գագիկ Մելիքյանը, Կարեն Բեքարյանը, Շիրակ Թորոսյանը և Կարինե Աճեմյանը:

«Ծառուկյան» Դաշինք

«Ծառուկյան» դաշինքը ստացել է 31 մանդատ, որից 15-ը՝ տարածքային ցուցակներով, 15-ը՝ հանրապետական ցուցակի առաջին մասով: Այս քաղաքական ուժը խորհրդարանում կունենա ազգային փոքրամասնության մեկ ներկայացուցիչ՝ ազգությամբ ռուս Տատյանա Միքայելյանը;

Թիվ 1 ընտրատարածք (ք. Երևան, Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ)

Պատգամավոր է ընտրվել Արտյոմ Ծառուկյանը:

Թիվ 2 ընտրատարածք (ք. Երևան, Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններ)

Վերընտրվել է գործող պատգամավոր Վահան Կարապետյանը;

Թիվ 3 ընտրատարածք (ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններ)

Հարություն Ղարագյոզյանը ևս գործող պատգամավոր է և վերընտրվել է այս ընտրատարածքից:

Թիվ 4 ընտրատարածք (ք. Երևան, Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններ)

Պատգամավոր է ընտրվել նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը;

Թիվ 5 ընտրատարածք (Արարատի մարզ)

Արարատի մարզում «Ծառուկյան» դաշինքն ունի ընտրված երկու պատգամավոր՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը և գործող պատգամավոր Տիգրան Ստեփանյանը;

Թիվ 6 ընտրատարածք (Արմավիրի մարզ)

Արմավիրի մարզից պատգամավոր է ընտրվել Արմավիրի նախկին փոխմարզպետ, գործող պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը:

Թիվ 7 ընտրատարածք (Արագածոտնի մարզ)

Այստեղ պատգամավոր է ընտրվել «Մաքս Գրուպ»-ի հիմնադիր, նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանը:

Թիվ 8 ընտրատարածք (Գեղարքունիքի մարզ)

Հրանտ Մադաթյանը նախկին պատգամավոր է և ապրիլի 2-ին ընտրվել է Գեղարքունիքի մարզից:

Թիվ 9 ընտրատարածք (Լոռու մարզ)

Այս ընտրատարածքից պատգամավոր է ընտրվել Վանիկ Ասատրյանը:

Թիվ 10 ընտրատարածք (Կոտայքի մարզ)

Կոտայքի մարզից դաշինքը ևս երկու պատգամավոր ունի: Մեկը՝ տրանսպորտի և կապի նախկին նախարար, Ուկրաինայում ՀՀ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Դավիթ Մանուկյանը, ով Գագիկ Ծառուկյանի փեսան է և գործող պատգամավոր Մելիք Մանուկյանը:

Թիվ 11 ընտրատարածք (Շիրակի մարզ)

Շիրակի մարզից ևս երկու պատգամավոր է ընտրվել: Մեկը Վարդևան Գրիգորյանն է, մյուսը` Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

Թիվ 12 ընտրատարածք (Սյունիքի և Վայոց ձորի մարզեր)

Այստեղ պատգամավոր է ընտրվել Մերուժան Սիմոնյանը:

Թիվ 13 ընտրատարածք (Տավուշի մարզ)

Այս ընտրատարածքում դաշինքից որևէ մեկը պատգամավոր չի ընտրվել:

Համապետական ցուցակի առաջին մասից պատգամավորներ են ընտրվել նաև Գագիկ Ծառուկյանը, Իշխան Զաքարյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Բոստանջյանը, Միքայել Մելքումյանը, Արարատ Զուրաբյանը, Տիգրան Ուրիխանյանը, Իվետա Տոնոյանը, Արթուր Մանուկյանը, Լուիզա Սարգսյանը, Վահե Էնֆիաջյանը, Կարինե Պողոսյանը, Սերգեյ Բագրատյանը, Մարինա Մարգարյանը և Շաքե Իսայանը:

«Ելք» կուսակցությունների դաշինք

Խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Ելք»-ը ստացել է 9 մանդատ, որոնցից 4-ը՝ տարածքային ցուցակներով, այն էլ` միայն Երևան քաղաքում, իսկ 5-ը` հանրապետական ցուցակի առաջին մասով:

Թիվ 1 ընտրատարածք (ք. Երևան, Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ)

Պատգամավոր է ընտրվել Մանե Թանդիլյանը:

Թիվ 2 ընտրատարածք (ք. Երևան, Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններ)

Պատգամավոր է ընտրվել կուտակային կենսաթոշակների դեմ պայքարի նախաձեռնողներից Գևորգ Գորգիսյանը:

Թիվ 3 ընտրատարածք (ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններ)

Այստեղ պատգամավոր է ընտրվել ԵՊՀ նախկին դասախոս Արարատ Միրզոյանը:

Թիվ 4 ընտրատարածք (ք. Երևան, Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններ)

Պատգամավոր է ընտրվել նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանը;

Համապետական ցուցակի առաջին մասից պատգամավորներ են ընտրվել՝ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Սասուն Միքայելյանը, Արտակ Զեյնալյանը, Լենա Նազարյանը:

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն

ՀՅԴ-ն այս նոր գումարման Ազգային ժողովում կունենա 7 պատգամավոր, որից 3-ը՝ տարածքային ցուցակներով ընտրված, 4-ը՝ համապետական ցուցակի առաջին մասից:

Թիվ 6 ընտրատարածք (Արմավիրի մարզ)

Արմավիրի մարզից պատգամավոր է գործարար Անդրանիկ Կարապետյանը:

Թիվ 11 ընտրատարածք (Շիրակի մարզ)

Շիրակի մարզից պատգամավոր է ընտրվել Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանը:

Թիվ 13 ընտրատարածք (Տավուշի մարզ)

Տավուշից պատգամավոր է ընտրվել Սուրեն Մանուկյանը:

Համապետական ցուցակի առաջին մասից պատգամավորներ են ընտրվել նաև Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Արմեն Բաբայանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter