HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Բարսեղ Բեգլարյանի փորձագետ որդին ցանկանում է ավագանու անդամ դառնալ. ի՞նչ եկամուտ է նա հայտարարագրել

Գործարար, «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի կրտսեր որդին՝ Սանասար Բեգլարյանը, որոշել է Երևանի ավագանու անդամ դառնալ: Նա առաջադրվել է Հանրապետական կուսակցության ցուցակով և զբաղեցնում է այդ ցուցակի 43-րդ հորիզոնականը:

Սանասար Բեգլարյանը 24 տարեկան է: Այս տարվա հունվարից աշխատում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում որպես փորձագետ:

Որպես ավագանու թեկնածու Սանասար Բեգլարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել գույքի ու եկամուտների հայտարարագիր: Ըստ այդ , թեկնածուն 2017թ. ապրիլի 1-ի դրությամբ՝ մեկ տարվա կտրվածքով ունեցել է 58 միլիոն 269 հազար դրամ եկամուտ

Դրան զուգահեռ բավականին համեստ են ունեցած դրամական միջոցները:

Ինչ վերաբերում է ավագանու թեկնածուի շարժական գույքին, ապա դրա պակասը չունի: Հայտարարագրել է հողամասեր, շինություններ և բենզալցակայաններ:

Սանասար Բեգլարյանը հայտարարագրել է նաև երկու շարժական գույք՝ 1989թ. բեռնատար «Մազ 54323» և 1996թ. արտադրության «ՍԱՄՌՈ SR334DAR» կիսակցորդ:

Նշենք, որ Սանասար Բեգլարյանը երկու առևտրային ընկերություններում ունի  մասնաբաժին՝ «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ում՝ 50%, «Արցախ ՀԷԿ»-ում՝ 4,87:

«Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2000 թվականին: Ըստ հարկային մարմնի՝ գրանցված է Չարենցավան քաղաքում և զբաղվում է գազի արտադրությամբ: Իսկ «Արցախ ՀԷԿ»-ը՝ հիդրոէլեկտրոկայան է:

Մեկնաբանություններ (1)

Գագիկ ալեքսանյան
Աստված ձեզ պահի, մեզնից անպակաս լինեք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter