HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փամբակում գոմաղբից բիոգազ են ստանում

Գեղարքունիքի մարզի Փամբակ գյուղում ամուսիններ Նվեր և Նունե Խլոյաններն արդեն 3-րդ տարին է` իրենց տան բակում գոմաղբից բիոգազ են ստանում։ 

Այն ստանում և օգտագործում են ապրիլ-հոկտեմբեր ամիսներին, քանի որ գոմաղբը գազի վերածող տեխնիկական սարքերը տեղադրված են բացօթյա այգում, և ձմռան ամիսներին խողովակներով հոսող հեղուկը սառչում է։ 

Խլոյաններն այնքան են մասնագիտացել այս աշխատանքներում, որ գազի ստացման պրոցեսում նորարություններ են կիրառել, մասնավորապես՝ գազը մի հորից մյուս հոր տեղափոխող քարե մակերեսը ծակել են, փայտյա խողովակներ տեղադրել, որով խառնում են գազը, որպեսզի այն հեշտությամբ և ավելի արագ հասնի ֆիլտրման հորերին։ 

Վերջնական ֆիլտրած գոմաղբը հումուսի է վերածվում, դա էլ օգտագործում են որպես պարարտանյութ՝ այգին մշակելու համար։ 

Խլոյանների այս նորարարությանը ծանոթացել է էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը: Նրան ամուսինները ներկայացրել են գազի ստացման տեխնոլոգիան, խնդրել ստեղծել հնարավորություն՝ քարե շինությամբ այդ սարքավորումները ծածկելու, ողջ տարին գազ ունենալու համար։ Անգամ հաշվարկել են անհրաժեշտ գումարի չափը, սակայն մինչ օրս նախարարությունից որևէ պատասխան չկա։

Մեկնաբանություններ (3)

Հարութ Ներկարարյան
Հրաշալի ձեռնարկում է, իրոք գովելի է:
Լուսիկ
Հետաքրքիր է, թե այդ տեխնոլոգիան իրենց սեփականն է՞ և ինչքանով է այն անվտանգ:
Ara
Գազի կենսականը ո՞րն է... կենսական - հոմանիշներ ա. Կարևոր, էական, անհրաժեշտ, կենսաթրթիռ, հրատապ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter