HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Անպետք» իրերի հավաքածու՝ նկուղում

Այն, ինչ ձեզ համար անպետք է, Կարենի Պանյանի համար օգտագործելի է։ Հնություններ սիրող, մասնագիտությամբ ավագ խոհարարը աղբարկղերի կողքին դրված իրերը հավաքում, վերանորոգում, սեփական նկուղում ցուցադրության է դնում կամ օգտագործում։ Հիմնականում օգտագործում է մետաղյա լարերը, որոնք մաքրում և հանձնում է։ 

Նկուղը գտնվում է եռահարկ շենքի ստորգետնյա հարկում։ Նկուղ տանող ճանապարհը փոքր պատուհանն է ու փայտյա աստիճանը։ 

Կարենը թափոններ սկսել է հավաքել նախորդ տարվանից , երբ նկուղում ջուր է լցվել. խողովակները փոխելուց հետո որոշել է կարգի բերել այն և օգտագործելի տարածք դարձնել։ Առաջին իրերը, որոնք հավաքել է աղբարկղերի կողքից, եղել են մետաղյա լարերը, հետո ավելացել են այլ իրեր։ 

Ասում է՝ երբևէ նկուղ չի բերում իրեր, որոնք իր համար անպետք են, չի կարող ցուցադրել կամ օգտագործել. «Ստեղ ինչ կա, գտած ա»,-ասաց նա։ 

Ընտանիքի անդամները չգիտեն, որ նկուղում Կարենը նման իրեր է հավաքում, չեն էլ կարող գալ իրենց «նորացված»նկուղը, քանի որ այնտեղ տանող քարե անցքը փոքր է, դժվարությամբ կկարողանան մտնել և դուրս գալ։ 

Նկուղում ունի տարբեր հնության իրեր՝ թեյնիկներ, զինվորական սպասքի պարագաներ, մետաղյա 50 տարվա ափսե, որն ամիսներ առաջ է գտել։ Բայց Կարենի համար ամենաթանկ իրը Ավետարանն է, որը կրկին աղբարկղի մոտ է գտել և բարկացել, որ այն ոմանց համար անպետք է եղել և հայտնվել է աղբարկղում։ 

Նկուղում նա հանգստանում է. այստեղ կա մահճակալ, ռադիո, զով է և անձայն։ Որոշել է՝ հնարավարության դեպքում կգնի նաև հեռուստացույց` «պայմաններն ամբողջացնելու համար»։

Մեկնաբանություններ (1)

Ռշտուն Մարտիրոսյան
Կարդացի, հետո տեսագրությունը նայեցի: Ամբողջ ընթացքում փորձում էի հսկանալ ռեպորտաժի իմաստը: Փորձում էի գտնել կարևորը, որ անհրաժեշտ է ընթերցողին կամ ունկնդրին: Հիասթափությունս սահման չուներ, երբ ավարտվեց տեսագրությունը և մնաց կորցրած ժամանակս, անգրագետ ու անկիրթ, անհետաքրքիր ու անճաշակ ռեպորտաժի հերոսը: Չէի ցանկանա ոիևէ մեկին վիրավորել, հատկապես պարզ, հասարակ ու շարքային մեր քաղաքացիներին, որոնց ընտանիքներում են հաճախ ծնվում ու մեծանում հարգանքի ու պատկառանքի արժանի քաղաքացիներ: Արդյոք ՀԵՏՔ-ի նման հետաքրքիր ու բազմաշերտ կայքը այլևս ասելիք չունի?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter