HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ոլորտների մեծ մասը բանկերից սնվում են հիմնականում դոլարով

Այս տարվա հունիսի վերջի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալը կազմել է շուրջ 2 տրլն 315 մլրդ դրամ։ Այս մասին են վկայում Կենտրոնական բանկի տվյալները (ՀՀ ԿԲ):

Տարեսկզբի համեմատ վարկերի ծավալն աճել է ավելի քան 174.5  մլրդ դրամով կամ 8.1%-ով։

Վարկերի կազմում շարունակում է գերիշխել արտարժույթը, մասնավորապես՝ դոլարը։ Հունիսի վերջի դրությամբ ռեզիդենտներին տրամադրված վարկերի 61%-ն արտարժույթով են, ինչը նշանակում է, որ արտարժույթի նկատմամբ բանկերի վստահությունն ավելի մեծ է, քան դրամի։  Բացի այդ, բանկերն իրենք էլ սնվում են մեծ մասմբ դոլարով։

Վարկային պորտֆելում արտարժույթի գերիշխելը նշանակում է, որ արժույթի տատանումների ռիկսերը բանկերը թողնում են հաճախորդների ուսերին։ Դոլարի արժեզրկման պարագայում տուժում է  հենց հաճախորդը (խոսքը և ֆիզիկական, և իրավաբանական անձանց մասին է)։ Մի քանի ոլորտների վարկերի 80-90%-ը արտարժույթով են։ Վերջին տվյալներով՝  տնտեսության միայն մեկ ոլորտ է, որի վարկային պորտֆելում դրամն ավելի մեծ տեղ ունի։ Նման վիճակում են նաև սպառողական վարկերը։

Այս տարեսկզբից ավելացել են և՛ դրամով, և՛ արտարժույթով վարկերը։ Մանավորապես դրամով վարկերի աճը կազմել է 15%, արտարժույթովը՝ 4.3%-ով։

Ինֆոգրաֆիկայում վարկերի կազմն է ըստ արժույթի՝ սկսած 2013 թվականից։ Ինչպես երևում է, մինչև 2014-ի տարեվերջ և՛ դրամով, և՛ դոլարով վարկերը կայուն աճել են, որից հետո պայմանավորված դոլարի թանկացմամբ՝ կտրուկ նվազել։ 2016-ից կրկին աճի դինամիկա է։

Ըստ՝ ՀՀ ԿԲ-ի

Որ ոլորտներն են «խեղդված» դոլարով

Բանկերի ընդհանուր վարկային պորտֆելում վերջին տվյալներով՝ զբաղեցրած կշռով առաջին տեղում սպառողական վարկերն են,որոնց զբաղեցնում են ընդհանուր վարկերի շուրջ 20%-ը։ Հաջորդում է առևտրի ոլորտը՝ շուրջ 15%-ով։ Տեսակարար կշռով առանձնանում են նաև հիփոթեքային վարկերը, ֆինանսական և ապահովագրական գործունեությանը, սպասարկման ոլորտին, մշակող արդյունաբերությանը, գյուղատնտեսությանն ու գազի և էլեկտրաէներգիայի մատակարման ոլորտներին տրված վարկերը։

Տնտեսության մի շարք ոլորտներ բավականին քիչ են վարկավորվում՝ ջրամատակարարմումը, գիտությունը, կրթությունը, մշակույթը և այլն։ Այս ոլորտների վարկերի ծավալը ինֆոգրաֆիկայում ներառել ենք «այլ ճյուղերի» մեջ, քանի որ դրանց կշիռը բավականին փոքր է։

Ըստ՝ ՀՀ ԿԲ-ի

Մեր առանձնացրած տվյալներով, վարկերի կառուցվածքով, առավել «դոլարախեղդ» ոլորտներն են հանքարդյունաբերությունը, փոխադրումների և պահեստային տնտեսության ճյուղը, մշակող արդյունաբերությունը, առևտուրը, գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտը (նաև գոլորշու և ալվորակ օդի մատակարարումը),  շինարարությունը և այլն։ Դոլարայնացման մակարդակը բարձր է նաև անշարժ գույքի հետ կապված գործունեության,  մշակույթի, ջրամատակարարման և առողջապահության ոլորտներում, որոնք մենք ներառել ենք  «այլ ճյուղերի» մեջ (արտարժույթի տեսակարար կշիռը՝ 80-90%)։

Փոխարենը նկատելի է, որ բանկերն առավել մեղմ են ֆինանսական և ապահովագրական  ոլորտների նկատմամբ։ Նրանց տրված վարկերի մեծ մասը դրամով են։ Այդպիսով բանկերը, որոնք ևս այդ ֆինանսական ոլորտի մի մասն են, դոլարի արժեզրկման ռիսկը ոչ թե փոխանցել են ոլորտին, այլ՝ իրենք ստանձնել։ Իսկ մյուս ոլորտների պարագայում ճիշտ հակառակ ռազամավարությունն է։

Դրամը գերակշռում է նաև սպառողական վարկերի պարագայում։

Վարկերի կազմում արտարժույթի մեծ կշիռը երկրում դոլարայնացման բարձր մակարդակի հիմնական պատճառներից մեկն է։

Ըստ՝ ՀՀ ԿԲ տվյալների

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter