HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սևանի փողոցների 40 տոկոսն ապահովված չէ գիշերային լուսավորությամբ

Դիանա Ղազարյան, Սարո Բաղդասարյան

Սևան համայնքն ունի 79 փողոց։ Գիշերային լուսավորությամբ ապահովված է դրանց 60 %-ը կամ 45-ը։ Մնացած 40 % փողոցները լուսավորելու համար անհրաժեշտ է 170 մլն դրամ։ 

Ինչպես հայտնել են Սևանի քաղաքապետարանից՝  լուսավորությունը պահպանելու և բարելավելու ուղղությամբ հիմնական աշխատանքներն իրականացվել են 2000-ականների սկզբին։ Աշխատանքները ներառել են հենասյուների փոխում և ավելացում, լուսատուների ձեռքբերում, լուսավորված փողոցների թվի ավելացում։ 

Մենք այցելել ենք համայնքի Ցամաքաբերդ թաղամաս, Գևորգ Մարզպետունի, Իսակովի և դրան կից փողոցներ։ Տեղի բնակիչներից շատերը չէին հիշում, թե վերջին անգամ երբ են լուսավորված տեսել իրենց փողոցները։ Շատերն էլ ասում էին՝ Սովետմիության փլուզումից հետո «փլուզվեց» նաև փողոցային լուսավորությունը, հենասյուներն այլ նպատակով սկսեցին օգտագործվել։ 

2014 թվականից մինչ օրս լուսավորության ցանցի կառուցման և պահպանման համար համայնքային բյուջեից հատկացվել է 53,6 մլն դրամ։ 

Ըստ Սեւանի քաղաքապետարանի` առաջիկայում նախատեսվում է լուսավորել Գայ և Գեղամա փողոցները, նոր կառուցվող Պրահա-Վինոր այգու տարածքը: Թե երբ գիշերային լուսավորությամբ կապահովվեն մյուս փողոցները, հայտնի չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter