HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այգեվանի «Դեղձանոցներում» դեղձը ծառերի վրա է մնացել

Արմավիրի մարզի Այգեվան գյուղի «Դեղձանոցներ» կոչվող այգիները ճանապարհի հետ անշուք են դառնում: Ճանապարհի ողջ երկայնքով ջրի պակասից չորացած ծառեր են, ծառերի վրա մնացած ու թոշնած կամ գետնին ընկած դեղձեր:

Մեզ հետ զրուցած այգեվանցիներ Ալինա Հարությունյանը և Եղիազար Եղիազարյանը հավաստում են, որ վերջին անգամ այգիներն ու դեղձանոցները ջրել են օգոստոսի սկզբի օրերին, դրանից հետո «ջրի երես չեն տեսել»։

Գյուղացիները բողոքում են, որ այս տարի մեծ վնասներ են կրել, քանի որ ոռոգման ջուր չունենալու պատճառով մրգի որակը ցածր է եղել, մթերումը ցածր գնով է արվել, բացի այդ` մեծ քանակությամբ դեղձ ծառերին չիր է դարձել, և այգեպանները, պարտադրված, դրանք անասուններին են տվել` որպես կեր։

Այգեվանցիներն այս հարցի միակ լուծումը համարում են արտեզյան հորերի ավելացումը։ Ասում են՝ այդ ժամանակ ջուրը իրենց հողերին էլ կհասնի, և այն բաժանելու համար ո´չ կվիճեն համագյուղացիների հետ, ո´չ կբողոքեն կուտակվող պարտքերից և չիրացված բերքից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter