HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Տեքստիլ ընկերությունները Հայաստանում մեծ մասամբ աշխատում են այլ ապրանքանիշերի համար

Գյումրին՝ նախկին Լենինականը, խորհրդային տարիներին հայտնի էր որպես հզոր, բազմաճյուղ արդյունաբերություն ունեցող քաղաք: Մինչեւ երկրաշարժը քաղաքի ավելի քան 50 ձեռնարկություններում աշխատում էր 40 հազար մարդ, թողարկվում էր ավելի քան 700 տեսակ արդյունաբերական ապրանք: Տնտեսության առաջատար ճյուղը թեթեւ արդյունաբերությունն էր: Գյումրին ԽՍՀՄ տեքստիլ արդյունաբերության կարեւոր կենտրոններից էր եւ ամենախոշորը Հայաստանում: Երկրաշարժից ավիրված տնտեսությունն ու անկախացման տարիներին երկրում առկա բազմաթիվ խնդիրները երկար ժամանակով հետ մղեցին նախկին արդյունաբերական հզորության թեկուզ կեսը վերականգնելու հույսերը:

Վերջին տարիներին Հայաստանի որոշ շրջաններում` Շիրակում, Լոռիում եւ Գեղարքունիքում, թեթեւ արդյունաբերությունը զարգացնելու փորձեր են արվում: Տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վարազդատ Կարապետյանի փոխանցմամբ, այս ուղղությամբ դեռ շատ անելիքներ կան. «Այս ոլորտը համարվում է բարձր պոտենցիալ ունեցող ոլորտ, ուղղակի խնդիրներ կան արտադրողականության հետ կապված: Աշխատավարձերը համեմատաբար ցածր են, քան մնացած ոլորտնում»: Չնայած դրան` փոխնախարարը դրական կողմ էլ է նշում` թեթեւ արդյունաբերությունն ավելի շատ աշխատատեղեր է կարողանում ապահովել: «Մենք պետք է աշխատենք կարողությունների զարգացման, նոր գործողությունների ավելացման, մեր սեփական ապրանքանիշերով արտաքին շուկաներում ներկայանալու ուղղությամբ, որն էլ կբերի նաեւ աշխատավարձերի աճի»,- հավելում է նա:

Վարազդատ Կարապետյան

Գյուրիում գործող, տեքստիլ արդյունաբերության ոլորտում առաջատար համարվող «Լենտեքս» ձեռնարկությունն այն քչերից է, որ կարողանում է արտաքին շուկա հանել սեփական ապրանքանիշը: Վարազադատ Կարապետյանը բերում է Վանաձորի օրինակը, որտեղ գործող ձեռնարկությունները, ստեղծելով հազարավոր աշխատատեղեր եւ ապահովելով կայուն արտադրանք, ճանաչելի չեն դրսի շուկաներում: «Տեքստիլ ընկերությունները Հայաստանում մեծ մասամբ աշխատում են այլ ապրանքանիշերի համար:  Իրենք արտադրում են, բայց այլ ընկերության ապրանքանիշ են կպցնում ապրանքների վրա եւ տալիս այդ ընկերությանը: Բավականաչափ փոքր շահույթ է մնում Հայաստանում: Շահույթի մեծ մասը գնում է այն ընկերություններին, որոնք կարողանում են վաճառք կազմակերպել»,-շեշտեց փոխնախարարը:

Մասնագետների պակաս եւս կա: Ցածր աշխատավարձը մի կողմից, մյուս կողմից էլ ժամանակակից տեխնոլոգիաներով աշխատելու հմտությունների պակասը խոչընդոտում է գործող ձեռնարկությունների զարգացմանը: Իրավիճակը կփոխվի, երբ Գյումրիում բացվի ուսումնական կենտրոն, որտեղ կպատրաստվեն ու կվերապատրաստվեն ժամանակակից տեքստիլ արդյունաբերության մասնագետներ: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության ու ՄԱԿ-ի արդյունաբերական հիմնադրամի աջակցությամբ:

Իսկ մինչ այդ, Շիրակի, Լոռու եւ Գեղարքունիքի առեւտրաարդյունաբերական պալատները ապրիլի 5-ին Գյումրիում համատեղ արդյունաբերության այս ճյուղի զարգացմանն ուղղված ծրագրի մեկնարկը տվեցին: Եվրամիության եւ Գերմանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրի նպատակն է խորհրդատվությամբ ու ֆինանսական աջակցությամբ զարգացնել ոլորտը, բարձրացնել 40 նորաստեղծ եւ արդեն գործող բիզնեսների մրցունակությունը եւ զարգացնել կայուն եւ բարձրորակ արտադրանք թողարկելու կարողությունը:

«Հիմա մարզերում մեծ թվով աշխատատեղեր են ստեղծվում հենց տեքստիլի ոլորտում: Եթե նայեք մարզպետարանների ներկայացրած տարեկան աշխատանքային պլաններն, ապա յուրաքանչյուր մարզում 500-1000 աշխատատեղ այս տարի կստեղծվի միայն տեքստիլի ոլորտում: Այսինքն` ակնկալվում է, որ այս ոլորտը Հայաստանում կավելացնի մոտավորապես 10 հազար աշխատատեղ միայն 2018-ին: Սա էլ է կարեւոր հանգամանք, որ հնարավորինս աշխատենք աջակցել գործող ու նորաստեղծ ձեռնարկություններին»,- նկատեց Վարազդատ Կարապետյանը:

Մեկնաբանություններ (3)

Lukas Castulik
To whom it may concern, My name is Lukas Castulik, I'm representing Czech company Novibra - the only European manufacturer of spindles for short staple spinning. As a Sales representative, Armenia is the country which I'm looking after. I would really appreciate if you will be so kind and provide me with the list of spinning mills in Armenia. It would really help us to introduce brand name Novibra to Armenian customers and lift up their business in all fields. Thanks a lot for cooperation Lukas Castulik Sales Manager, Novibra
Անդրանիկ
Անձամբ ճանաչելով Վարազդատ Կարապետյանին համոզված եմ ,որ նրա պլանները անպայման կյանքի կկոչվեն:
Varouj
The textile manufacturers should hire some of those young kids learning graphic and clothing design at Tumo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter