HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

ԵՏՀ-ն հաստատում է. ՍԱՊԾ-ն սխալ նորմատիվ փաստաթղթերով է իրականացրել պաստերացված կաթի փորձաքննությունը

Կաթի որակի վերաբերյալ «Հետք»-ի փորձաքննությունից հետո Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը «ՀԱԲԼԾԿ» լաբորատորիան «Հետք»-ին մեղադրեց «թյուր տեղեկություններ» տարածելու մեջ՝ «կասկածի տակ են դնում լրատվամիջոցի կողմից կատարվող աշխատանքի անաչառությունը»:

Մենք մասնավորապես նշել էինք, որ փորձաքննված կաթը հանդիսանում էր ՄՄ ՏԿ 033/ 2013 տեխնիկական կանոնակարգի կարգավորման առարկա, այն ինչ ՍԱՊԾ-ն դրա նկատմամբ կիրառել է նաև ՄՄ ՏԿ 021/ 2011 նորմերը, ինչը պաստերացված կաթի դեպքում անթույլատրելի է:

«Պարզաբանում»  ստացանք նաև տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից: Հետագա պարզաբանումներից խուսափելու համար, մի շարք հարցեր ուղարկեցինք՝ այդ տեխնիկական կանոնակարգերը մշակող Եվրասիական տնտեսական հանձնաժողով,  ՏԶՆ նախարարությանն ու իրեն ենթակա «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ:

ԵՏՀ-ից մասնավորապես պատասխանեցին, որ թեև ընդունված է և գործում է ստուգումների «փաթեթային սկզբունքը», բայց պաստերացված կաթի դեպքում կիրառվում են միայն ՄՄ ՏԿ 033/2013 նորմատիվ փաստաթղթի պահանջները.

 

ԵՏՀ տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտի
պաշտոնական պատասխանը «Հետք»-ին

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից, չնայած իրենց տարածած պարզաբանմանը, ևս հաստատել էին ԵՏՀ ուղարկած պատասխանը. ««պաստերացված կաթ» արտադրանքը հանդիսանում է ՄՄ ՏԿ 033/2013 տեխնիկական կանոնակարգման օբյեկտ» և «ՄՄ ՏԿ 021/2011 տեխնիկական կանոնակարգը «կաթ պաստերացված» արտադրանքի համար մանրէաբանական ցուցանիշներ չի սահմանում»:

Հարցերի պատասխաններն ամբողջությամբ և առանց խմբագրման ներկայացնում ենք.

Համապատասխանության գնահատման կամ պետական վերահսկողության նպատակով վերցված «պաստերացված կաթ»-ի նմուշը հանդիսանու՞մ է «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» ՄՄ ՏԿ 033/2013-ի կարգավորման օբյեկտ:

«Պաստերացված կաթ» արտադրանքը հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` Միություն) «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» ՄՄ ՏԿ 033/2013 (այսուհետ` ՄՄ ՏԿ 033/2013) տեխնիկական կանոնակարգման օբյեկտ:

Եթե այո, ապա «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» ՄՄ ՏԿ 033/2013 տեխնիկական կանոնակարգով սահմանված «պաստերացված կաթ»-ի նկատմամբ բոլոր պահանջների ապահովումը և կիրառումը պարտադի՞ր են, թե ոչ:

ՄՄ ՏԿ 033/2013 տեխնիկական կանոնակարգով սահմանվում են Միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դրվող կաթի և կաթնամթերքի անվտանգությանը, դրանց արտադրության, պահման, փոխադրման, իրացման ու օգտահանման (ուտիլիզացման) գործընթացներին, ինչպես նաև դրանց ազատ տեղափոխումն ապահովելու համար կաթի և կաթնամթերքի մակնշմանը և փաթեթավորմանը ներկայացվող՝ Միության մաքսային տարածքում կիրառման և կատարման համար պարտադիր պահանջներ (ՄՄ ՏԿ 033/2013 տեխնիկական կանոնակարգի ընդհանուր դրույթներ, պարբերություն 2):

Այս սկզբունքն ամրագրված է նաև «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի «Տեխնիկական կանոնակարգումը» 10-րդ բաժնի 51-րդ հոդվածով, համաձայն որի Միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգումն իրականացվում է հետևյալ սկզբունքներին համապատասխան.

  • Միության տեխնիկական կանոնակարգերի՝ անդամ պետություններում կիրառում և կատարում առանց բացառումների,
  • համապատասխանության գնահատման պարտադիր ընթացակարգերի իրականացման ժամանակ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոնների ու մեթոդների միասնականություն:

Կարո՞ղ են արդյոք ՄՄ ՏԿ 033/2013 կանոնակարգում պաստերիզացված կաթի համար սահմանված փորձաքննություների մեթոդների փոխարեն կիրառվել ՄՄ ՏԿ 021/2011 տեխնիկական կանոնակարգի ցանկով նախատեսված այլ մեթոդներ, եթե ՄՄ ՏԿ 033/2013-ում ամրագրված է կոնկրետ այդ ցուցանիշի համար նախատեսված փորձարկման մեթոդ:

Եթե կաթի և կաթնամթերքի վերաբերյալ ընդունվել են Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգեր, որոնցով սահմանվում են կաթի և կաթնամթերքի անվտանգությանը, դրանց արտադրության, պահման, փոխադրման, իրացման ու օգտահանման գործընթացներին ներկայացվող պահանջներ, ինչպես նաև դրանց մակնշմանը և փաթեթավորմանը ներկայացվող պահանջներ, ապա կաթն ու կաթնամթերքը, արտադրության, պահման, փոխադրման, իրացման ու օգտահանման գործընթացներին ներկայացվող պահանջներ, ինչպես նաև դրանց մակնշմանը և փաթեթավորմանը ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն Միության բոլոր այն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է դրանց վրա («Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 033/2013))։

Համաձայն ՄՄ ՏԿ 033/2013 տեխնիկական կանոնակարգի կետ 97-րդ կետի, կաթի և կաթնամթերքի համապատասխանությունը ՄՄ ՏԿ 033/2013 տեխնիկական կանոնակարգին ապահովում է վերջինիս պահանջների, ինչպես նաև Մաքսային միության այլ տեխնիկական կանոնակարգերի պահանջների ապահովումը (ՄՄ ՏԿ 021/2011 «Սննդամթերքի անվտանգության մասին», ՄՄ ՏԿ 022 «Սննդամթերքի մակնշման մասով», ՄՄ ՏԿ 029/2012 «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգության մասին» կանոնակարգերի պահանջները):

«Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» ՄՄ ՏԿ 033/2013 տեխնիկական կանոնակարգով սահմանված  է, որ հետազոտության (փորձարկման) և չափման մեթոդները սահմանվում են ստանդարտներով՝ համաձայն հետազոտության (փորձարկման) և չափման կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ տվյալ տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու, ինչպես նաև սննդամթերքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ նմուշառման կանոններ պարունակող ստանդարտների ցանկի:

Կոնկրետ` պաստերացված կաթի անվտանգության, ֆիզիկաքիմիական, մանրէաբանական, զգայորոշման ցուցանիշներ և դրանց հետազոտության (փորձարկման) և չափման մեթոդները սահմանված են ՄՄ ՏԿ 033/2013 տեխնիկական կանոնակարգով և վերջինիս կիրարկումն ապահովող ստանդարտներով:

Խնդրում եմ նշել ՄՄ ՏԿ 021/2011 տեխնիկական կանոնակարգի «կաթ պաստերացված» ապրանքի, օրինակ, ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ և այլն մանրէաբանական ցուցանիշների նկատմամբ պարտադիր պահանջի հստակ կետը (տես՝ ՄՄ ՏԿ 033/2013, հավելված 8, կետ 1)։

ՄՄ ՏԿ 021/2011 տեխնիկական կանոնակարգը «կաթ պաստերացված» արտադրանքի համար մանրէաբանական ցուցանիշներ չի սահմանում:

«Կաթ պաստերացված» արտադրանքի ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ և այլն մանրէաբանական ցուցանիշները և դրանց հետազոտության (փորձարկման) և չափման կանոններ ու մեթոդները սահմանվում են ՄՄ ՏԿ 033/2013-ով (Հավելված 8, կետ 1 և ՄՄ ՏԿ 033/2013-ի կիրարկումն ապահովող հետազոտության (փորձարկման) և չափման կանոններ ու մեթոդներ սահմանող ստանդարտներ):

 

«Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի պատասխան գրությունը ՍԱՊԾ լաբորատոր փորձաքննության արձանագրության, ինչպես նաև՝ ՄՄ ՏԿ 021/2011 – ցուցանիշները կիրառելու վերաբերյալ կարող եք տեսնել այստեղ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter