HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հովհաննես Հարությունյանն ազատվել է Բագրատաշենի մաքսակետի պետի պաշտոնից. ՊԵԿ-ը շրջանցում է առևտրականների իրական պահանջները

Թուրքիայից  ապրանքներ ներմուծող առևտրականները  արդեն տևական ժամանակ է ՊԵԿ-ից պահանջում են Բագրատաշենի  մաքսակետում իրենց ապրանքները մաքսազերծել ոչ թե ներմուծվող հագուստի կգ-ով , այլ ինվոյսով՝ ապրանքի գնման վայրից ներկայացված  հաշիվ ապրանքագրով:

Մայիսի 23-ի ՊԵԿ-ը հաղորդագրություն է տարածել, որտեղ  առևտրականների իրական պահանջները շրջանցվել են:

«Հետք»-ի խնդրանքով` մայիսի 24-ին Բագրատաշենի անցակետի այլևս նախկին պետ Հովհաննես Հարությունյանը ներկայացրել էր Ստամբուլ-Երևան ավտոբուսով Թուրքիա գնացող-եկող  առևտրականների  մաքսատան  սպասարկման մասին: Նրա խոսքով`  Թուրքիայից առևտրականների  միջոցով ներմուծվող նոր հագուստների մաքսազերծման  համար անցակետում գործում է  սահմանված կարգ: «Ենթադրենք մարդուն թույլատրվում է երկու վերնաշապիկ, բայց նա բերել է 130-ը, դա արդեն մեր օրենսգրքով ապրանքային քանակություն է և պետք է մաքսազերծվի»,-ասաց  Հ. Հարությունյանը:

Վերջինս  Թուրքիայից եկող առևտրականներին ռիսկայի համարեց անցակետի համար: Հ. Հարությունյանը  նաև հայտնեց , որ մայիսի 24-ի առավոտյան միաժամանակ առևտրականների 3 ավտոբուս է մտել անցակետ, մաքսավորները վաղուց վերջացրել են ավտոբուսների զննումը և սպասում են առևտրականների  ձևակերպումնրին: Ըստ պետի՝ առևտրականներն էլ  գումար չունին, աշխատակիցները սպասում էին նրանք կատարեն վճարումները։

«Հիմա ժամանակը գնում է, մենք մեղավոր ե՞նք , որ իրենք ապրանքը բերել են, գրպաններումը ոչ մի կոպեկ չեն թողել, որ ձևակերպում անեն, գումարները մուծեն, գնան»,- ասաց  Հ. Հարությունյանը, ով,սակայն, շրջանցեց  առևտրականների մաքսազերզման իրական պահանջները:

«Մեր խնդրանքը նա է, որ մաքսազերծման գները իջեցնեն: Չգիտենք` ով է հորինել ավտոբուս պլոմբելը: Հիմա մեր ավտոբուսը պահել են էն կողմի վրա,  դռներից բռնացրած պլոմբած է: Հիմա ժողովուրդը լրիվ խողովակների վրա է նստած: Ուր է մաքսատան սպասասրահը: Ցույց տվեք մաքսատանը սպասասրահ կա,  այս ժողովուրդը գնան, նստեն:  Այստեղ 40–ից ավելի ուղևորներ են, ուտելու և ջուր խմելու ոչ մի հնարավորություն չկա:  Մարդիկ  իրենց ճանապարհի  ուտելիքը, լվացվելու և  հիգենիայի հեղուկը թողել են ավտոբուսում», -ասաց Նարինե Մանվելյանը:

Խմբի ղեկավար Նարեկ  Հայրապետյանն էլ  դժգոհեց, թե 45 ուղևորով  արդեն 6 ժամ  է Բագրատաշենում են, ուղևորներին սպասելու տեղ չեն տալիս, նստելու տեղ չունեն:

Բոլոր ուղևորները փողոցում են սպասում: Նրանց մեջ 60 անց կանայք կան: «Ինձ  ստիպում են 8 կգ հագուստ մաքսազերծել,  ունեմ երկու երեխա, մեծ թվով վարկեր, ես ի վիճակի չեմ , ես ստիպված  եմ  էնքան մնալ  անցակետում, որ իմ 50 կգ ապրանքը  վերցնեմ, գնամ:  Ես Թուքիայից բերել եմ հագուստ վաճառեմ, իմ ընտանիքը և իմ երեխաներին պահելու համար:  Մենք առավոտվանից այստեղ ենք»,- վրդովված դժգոհեց Նարինե Հովսեփյանը:

Թուրքիայից եկող առևտրականները  ամիսներ շարունակ իրենց ներկրած  ապրանքների մաքսազերծման մասին դիմումներ են  ուղղել  պետեկամուտների կոմիտեին: Ավտոբուսի ուղևորուհի Քրիստինե Մանուկյանը պատմեց, որ անձամբ ինքը պետեկամուտների կոմիտեի նախագահին դիմում է ներկայացրել  ավտոբուսի ուղևորների, Բագրատաշենի  մաքսային անցակետի պետ Հովհաննես Հարությունյանի  և «Արարատ» բանկի  ներկայացուցիչների  հետ իրենց հարցին լուծում տալու մասինՈրովհետև էս կերպով  չի լինի: Եթե մենք ապրում ենք Հայաստանում, մեր փողը ՀՀ դրամն է, մենք ինչի պետք է ապրանքը մաքսազերծենք եվրոյով և եվրոյի կուրսն էլ պետք է որոշեն «Արարատ» բանկի ներկայացուցիչները՝ իրենց ցանկացած կուրսով»:  

Այստեղ «Արարատ»  բանկի սրահ են տեղադրել, մի փոքր վերև»,- ասաց Քրիստինեն:  Մեզ չհաջողվեց  մտնել  բանկի սրահ: Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքի սահմանային վերահսկողության բաժնի պետը անթույլատրելի համարեց լրագրողի մուտքը անցակետի ռեժիմային գոտի և արգելեց շարունակել զրույցն առևտրականների հետ:  Մինչ այդ մեզ հետ զրուցելիս առևտրականները ասացին չեն առարկում և համաձայն են իրենց ապրանքերի մաքսազերծմանըՄենք ասում ենք ՝ համաձայն ենք, որ կատարեն մաքսազերծում: Բայց  նախ գոյություն ունի ինվոյս՝ ապրանքի տեսականիի փաստաթուղթ: Մեր մաքսազերծումը ինվոյսով չեն անում: Ընդամենը անգարում քձձում են մեր ամբողջ ապրանքը և  նոր հագուստը հանում : Դա կլինի ներքնազգեստ, սրբիչ, ինչ ուզում է լինի, եթե նոր ա,  մաքսազերծման 1 կգ-ը  4 եվրո է»,- բացատրեց  Քրիստինե Մանուկյանը:

Քրիստինեի խոսքով  մաքսավորները իրենցից պահանջում են վճարել նաև10 հազար դրամ փաստաթղթերի փող: Առևտրականները պահանջում էին վերանայել մաքսատան գները: « Մեկ էլ պահանջում ենք Բագրատաշենի մաքսատանը մեզ հետ վերաբերվեն մարդկային»,- ասաց Քրիստինեն:  Նրա ասելով, եթե անցակետի սահմանային ռեժիմի գոտու տարածքից  շինանյութը տանեն, առևտրականները ընդհանրապես նստելու տեղ չեն ունենա: Առևտրականները առաջնահերթ պահանջում էին մաքսազերծման գումարների վերանայում։ 

«Մարդ կա Թուքիայից  իր հետ բերում է  2 հազար դոլարի ապրանք, մաքսազերծման համար մինչև 4 հազար դոլարով ռաստամոշկա է  դրվում:  Էդ մարդը ոնց անի էդ ապրանքը  տանի Երևան վաճառքը կայանա,  եկամուտ ունենա,  իր ընտանիքը պահի և պետական հարկերը վճարի:  Մեր պահանջի  ատճառով , երբ մենք մտնում ենք  մաքսակետ, այստեղ  մեզ պահում են առնվազը 24 ժամ: Դա կապված է նրանից , թե այստեղ  մեր հանդեպ ինչ ձևով կտրամադրվեն, նաև նրանից , թե ինչքան գումար մենք պետք է ռաստամոշկա անենք: Մեզ ասում են , եթե թույլ տանք  Ձեզ նստեք ավտոբուսում ապրանք կհանենք : Է, այդ դեպքում թող մեզ հետա մաքսազերծումը այնպես կազմակերպեն, որ մենք մտնենք անգար, նորմալ   մաքսազերծվեն մեր ապարնքները և մենք հանգիստ թողնենք, գնանք: Կներեք , մաքսազերծման այս ձևով մեզ մղում են վատ քայլի: Եթե մենք հիմա վիճենք , կասեն, որ մենք  օրինախախտ մարդիկ ենք: Բայց  ինչքան կարող ենք էս խողովակների վրա նստել»,- ասաց  Քրիստինեն:

Հ. Հարությունյանը առևտրականների  դժգոհությունների հետ կապված մայիսի 24-ին  հեռախոսով մեզ  պատասխանեց.«Դա ճիշտ չէ:  Անցակետում  մաքսազերծումների 1կգ հագուստի  վճարման միջազգային միավորը  4 եվրոյին համարժեք հայկական  դրամ է: Առևտրականները  իրենց մաքսավճարները  վճարում են հայկական դրամով»:  Հ. Հարությունյանը  նաև դժգոհեց, թե արդեն անցակետով ճանապարհել են  առևտրականների 5 ավտոբուսներ, միայն այդ առևտրականներն են, որ ամեն անգամ իրենց ապրանքը մաքսազերծելիս բողոքի ակցիաներ են կատարում:

«Էստեղ անհնար է, որ կամայական խոչընդոտ առաջացվի: Չկա նման բան»,- ասաց նա: Քաղաքացիների արագ սպասարկման հետ կապված  մաքսատան  նախկին պետը նաև բացատրեց, որ  կան ապրանքեր , որոնց համար պահանջվում է ոչ սակագնային կարգավորման միջոցներ, ապրանքներ  էլ կան  ձևակերպվում են  15 րոպեում:  Թուրքիայից եկող առևտրականների դեպքում  մաքսազերծումը ձգձգվում է աևտրականների մաքսազերծման պահանջված գումարը ժամանակին չվճարելու պատճառով »,- բացատրեց  Հովհաննես Հարությունյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter