HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

«Նորաշեն 2007»-ը Հայաստանի մակետն է

«Նորաշենի» պատմությունը մեր իրականության հայելին է, մեր բիզնես միջավայրի, դատական համակարգի, Ազգային ժողովի, հարկային ծառայության եւ ընդհանրապես պետական համակարգում առկա բոլոր կեղտերը նույնությամբ արտացոլված են այստեղ՝ «Նորաշենի» հայտնի պատմության մեջ:

«Նորաշենի» օրինակով կարելի է պատկերացմում կազմել երկրի բոլոր պետական մարմինների մասին` ցույց տալով, թե որքան անպատժելի են պաշտոնյաները, ու որքան անպաշտպան՝ Հայաստանի Հանրապետության սովորական քաղաքացիները:

Քաղաքացիներ, որոնք տասնամյակներով փող են կուտակել տուն ունենալու համար, եւ ահա հայտնվում են մի քանի պաշտոնյաներ ու յուրացնում այդ գումարները:

Որեւէ մեկը այնտեղ` վերեւներում, կարո՞ղ է բացատրել, թե ինչու է առայսօր շարունակում պաշտոնավարել Դավիթ Բեգլարյանը` Արարատի հարկային տեսչության պետը, ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսինը: Ներքեւներում գիտեն, թե ինչու է նա շարունակում պաշտոնավարել: Որեւէ մեկը այնտեղ` վերեւներում, կարո՞ղ է բացատրել, թե ինչու առայսօր քրեական գործ չի հարուցվել կարկառուն հանրապետական Հերմինե Նաղդալյանի նկատմամբ, եւ վերջապես այնտեղ` վերեւներում, որեւէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչպես է նա դարձել 14 բնակարանի տեր այդ շենքում, որտեղ Հայաստանի Հանրապետության սովորական քաղաքացիները պետք է ստանային իրենց բնակարանները: Այստեղ` ներքեւում, բոլորը գիտեն, թե դա ինչպես է եղել:

«Նորաշենը» Հայաստանի մոդելն է, թալանի օրինականացման, թալանողների անպատժելիության: Իրավապահ մարմինների անզորության ու անկարողության դասական օրինակն է «Նորաշենը»: Քննիչները շատ փայլուն կարող են կատարել իրենց աշխատանքը, ավելին՝ նրանք կատարել էին իրենց աշխատանքը, բայց դրա համար նրանք կարող էին պատժվել: Այս առումով գոնե բախտները բերել է, համենայն դեպս, առայսօր նրանց չեն պատժել իրենց գործը լավ կատարելու համար. խոսքս «Նորաշենի» մասին է: Ու հիմա նրանք` այդ քննիչները, շատ զգույշ են, որովհետեւ արդեն զգուշացված են: «Նորաշենի» պատմությունը եւս մեկ անգամ հաստատեց, որ Հայաստանում «քաշվողները» կարող են լինել միայն  Հայաստանի Հանրապետության սովորական քաղաքացիները:

«Նորաշենի» այդ սովորական քաղաքացիները փորձում են իրենք իրենց համոզել, որ երկրի նախագահը այս ամենի մասին չգիտի: Եվ նույնիսկ նամակ են գրել նախագահին:

Ես չեմ հավատում, որ երկրի նախագահը չգիտի Հերմինե Նաղդալյանի, նրա ամուսնու` Արարատի հարկային տեսչության պետ Դավիթ Բեգլարյանի, ԲՀԿ-ական պատգամավոր Արսեն Ավագյանի (մականունը՝ Տուգո),  ռազմական ոստիկանության պետի նախկին տեղակալ Հայկ Ստեփանյանի եւ շատ ու շատ այլ պաշտոնյաների՝ «Նորաշենում» ունեցած դերակատարության, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության սովորական քաղաքացիներին թալանելու մասին:  

Իսկ Հայաստանը ահա այսպես փոքրացել, փոքրացել է եւ իր ներսում տիրող բարքերով դարձել «Նորաշեն» անունով մի մակետ:

Իսկ առջեւում նոր ընտրություններ են, ու նույն մարդիկ, օգտագործելով նաեւ «Նորաշենի» պրոյեկտից գռփած փողերը, հայտնվելու են «նորացված» խորհրդարանում: Քանի որ այնտեղ` վերեւներում,  Հայաստանի առաջընթացը միայն այդպես են պատկերացնում:  

Մեկնաբանություններ (1)

hasmik
heto el asum en ekek aprek hayastanum. wer4ers erevanum er mi leh, erb harcrecink hayastani masin, asac, vor aynyex bazanvac e 2 masi, harustner ev axkatner,wo4 wok makurov ci karox pox ev paszton unenal, dra hamar el woc wok el 4i uzum weradarnal hayrenik, isk da el womanc hamar dzernatu e

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter