HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՊՆ-ն պարզաբանում է, թե ինչպես են ընտրվում դեսպանությունների տարածքում ծառայություն անցնող զինծառայողները

2009 թվականից սկսած մինչ այսօր ՀՀ ՊՆ ժամկետային զինառայողները օտարերկրյա պետություններում Հայաստանի դեսպանությունների տարածքում իրականացնում են պարտադիր զինվորական ծառայություն: Այս մասին «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են պաշտպանության նախարարությունից:

«Հետք»-ին հայտնի էր դարձել, որ տարիներ շարունակ գործել է պարտադիր զինվորական ծառայության մի տեսակ, երբ զինծառայողն իր ծառայությունն անցնում է այլ երկրում ՀՀ դեսպանության տարածքում: Նախարարության՝ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ծառայության այս տեսակով որևէ «պատահական անձ» ծառայություն չի անցել:

Մեր հարցման մեջ խնդրել էինք հստակեցնել, թե քանի տարի է գործել և արդյոք դեռ գործում է այն կարգը, երբ ՀՀ ՊՆ ժամկետային զինծառայողները իրենց պարտադիր զինվորական ծառայությունը կրել են այլ երկրներում Հայաստանի դեսպանատների տարածքում:

Հարցման պատասխանում նշվում է, որ զինծառայողները պարտադիր զինվորական ծառայություն են կրում Իրանի Իսլամական Հանրապետությում և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատների տարածքում:

Մեր հարցին, թե ինչ չափորոշիչների հիման վրա են ընտրվում դեսպանատան տարածքում ծառայություն անցնող զինծառայողները, նախարարությունից պատասխանել են. «Զինծառայողները ընտրվում են՝ հաշվի անելով նրանց ֆիզիկական պատրաստվածության և օտար լեզուների իմացության մակարդակը»:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե այս տարիների ընթացքում քանի զինծառայող է դեսպանատան տարածքում ծառայություն անցել, ՊՆ-ից պատասխանել են. «Զինծառայողների գործողումներն իրականացվել են հերթափոխով և համապատասխան թվաքանակով՝ հաշվի առնելով դեսպանության ներքին անվտանգության աահովման չափորոշիչները (շենքի տարածք, անցակետերի թվաքանակ և այլն)»:

Նկատենք, որ Հայաստանում օտարերկրյա դեսպանությունների տարածքը հսկում են ԱԱԾ աշխատակիցները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter