HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Նշագեղձերի վիրահատությունը՝ մահվան առիթ. ծնողները մեղադրում են բժշկին

«Հրազդան» բժշկական կենտրոնում նշագեղձերի հեռացման վիրահատությունից երկու օր անց` հունվարի 28-ին, ներքին արյունահոսություն ունենալուց հետո մահացել է չորս տարեկան Միլենա Մարտիրոսյանը:

Երեխայի ծնողների` Գևորգ Մարտիրոսյանի ու Նարինե Սարգսյանի կարծիքով, նշագեղձերի հեռացման վիրահատությունն ընդամենն իրենց երեխայի մահվան առիթն էր, իսկ բուն պատճառը դարձել է բուժանձնակազմի անհոգատար վերաբերմունքը: Հայրը` Գևորգը, ասում է, որ վիրահատող բժիշկ Հայկ Աֆյանը՝ իմանալով, որ Միլենան մահացել է, հեռախոսազանգերին չի պատասխանում. «անհետացել» է:

«Միլենա Մարտիրոսյանը հիվանդանոց է ընդունվել ամսի 26-ին պլանային վիրահատության կապակցությամբ,- նշում է «Հրազդան» բժշկական կենտրոնի տնօրեն Ռոբերտ Սահակյանը,- հետազոտությունները կատարվել են ժամանակին, որից հետո երեխային վիրահատել են ընդհանուր անզգայացմամբ: Վիրահատությունը լավ է անցել: Հետվիրահատական շրջանում երեխան լավ է զգացել և ակտիվ է եղել: Հունվարի 27-ին զննվել է վիրահատող բժիշկ Աֆյան Հայկի կողմից: Երեխայի վիճակը եղել է բավարար, այսինքն`ընդհանուր վիճակը համապատասխանել է կրած վիրահատությանը: Ես չեմ մասնակցել երեխայի` հիվանդանոցից դուրս գրման գործընթացին և չեմ կարող այդ մասին ստույգ տվյալներ ներկայացնել, բայց բժիշկ ԱՖյանն ինձ ասել է, որ ծնողներն իրենք են դիմել, որ երեխան շուտ դուրս գրվի: Եվ քանի որ երեխայի վիճակը շատ լավ է եղել, բացի այդ՝ Միլենայի մայրն ունի մեծ հղիություն և անհարմարություններ են եղել գիշերը մնալու համար, բժիշկը համաձայնվել է, քանի որ չի եղել որևէ հակացուցում դուրս գրելու համար: Բժիշկը ծնողներին մանրամասն խորհուրդներ է տվել, թե ինչպես պետք է կերակրել, տվել է նաև իր հեռախոսահամարը, որպեսզի ինչ-որ խնդիր առաջանալու դեպքում զանգեին»:

Գևորգը չի հերքում այն փաստը, որ բժիշկը հետվիրահատական շրջանում` հունվարի 27-ին, ստուգել է իր երեխային, բայց թե ինչպես, հուզմունքը զսպելով է ներկայացնում. «Վիրահատությունից հետո բժիշկը մեզ կանչեց իր կաբինետ, ես ու եղբայրս ենք գնացել նրա մոտ,- պատմում է Գևորգը,- ասաց, որ իրեն պետք վճարենք 30 հազար դրամ: Էդ ժամանակ մեզ մոտ 30 հազար դրամ չկար, 20 հազար դրամ էր: Խնդրեցինք, որ գումարի մնացած մասը` 10 հազար դրամը, հաջորդ օրը տանք: Համաձայնվեց, ասաց, որ հաջորդ օրը ժամը երկուսից հետո է գալու աշխատանքի, և մենք էլ կարող ենք այդ ժամերին փողը տանել»:

Հաջորդ օրը բժիշկ Հ. Աֆյանը, ըստ երեխայի մոր` Նարինե Սարգսյանի, աշխատանքի է եկել պայմանավորված ժամից շուտ` առավոտյան, բացել է այն հիվանդասենյակի դուռը, որտեղ պառկած է եղել Միլենան և Նարինեին հարցրել է. «Ամուսինդ դեռ չի՞ եկել»: Երբ իմացել է, որ Գևորգը դեռ չի եկել, հեռացել է առանց երեխային զննելու:

Գևորգը պատմում է, որ կնոջ զանգից հետո աշխատավայրից անմիջապես շտապել է հիվանդանոց, մտել է բժշկի աշխատասենյակ ու վճարել 10 հազար դրամը:

«Երբ հարցրի` Միլենայիս վիճակը ոնց է, ասաց, որ գնամ, էրեխուն բերեմ իր կաբինետ, որ ստուգի»,- ասում է Գևորգը: 

«Եթե երեխան ակտիվ է, իրեն լավ է զգում, ապա ճիշտ է նրան հենց քիթ-կոկորդ-ականջաբանի աշխատասենյակում ստուգելը, ոչ թե հիվանդասենյակում, որովհետև դրա համար անհրաժեշտ են պայմաններ, սարքավորումներ»,- ասում է հիվանդանոցի տնօրեն Ռ. Սահակյանը:

Սակայն ըստ Գևորգի` Միլենան վիրահատության հաջորդ օրը իրեն լավ և «ակտիվ» չի զգացել, ինչպես տնօրենին ներկայացրել է բժիշկ Աֆյանը: 

«Ես բժշկին ասում էի, որ էրեխուս փորը ցավում է,- ասում է Գևորգը,- պատասխանեց, թե փորն էլ կցավա, ականջներն էլ կցավան, որ վիրահատությունից հետո դա նորմալ է»:

Գևորգը երեխային հիվանդասենյակից գրկած տարել է Աֆյանի աշխատասենյակ, որտեղ երեխային զննելու համար նրան պետք եկած միակ գործիքը բժշկակական գդալն է եղել:

«Որ էրեխուն պալատից գրկած տանում էի բժշկի կաբինետ,- պատմում է հայրը,- բերանից ուժեղ հոտ զգացի, բայց որ Աֆյանը գդալով էրեխու բերանը բացեց, նայեց, ասաց` ամեն ինչ նորմալ է, կարող եմ դուրս գրել, տանենք տուն»:

Հ. Աֆյանը երեխայի ջերմությունը չի չափել, փոխարենը ծնողներին է հարցրել «տաքություն ունի՞»:

«Բուժքույրն էլ չէր մտել պալատ ու էրեխու ջերմությունը չէր չափել: Հենց որ գնում էինք, իրենցից ջերմաչափ էինք ուզում, ասում էր՝ «առ, տար չափի»: Էդ ջերմաչափն էլ չէր աշխատում, ինչքան թափ էինք տալիս, 35-ի վրա էր: Դուրս գալիս էրէխու փորը ցավում էր, խնդրեցի բժշկին գոնե դիմեդրոլ-անալգին սրսկի, սրսկեց, բերեցինք տուն»,- պատմում է Գևորգը:

Տանը Միլենայի փորացավն ու սրտխառնոցը շարունակվել է, բայց ծնողները չեն անհանգստացել` մտածելով, որ դա հետվիրահատական նորմալ գործընթաց է, ինչպես հանգստացրել էր նրանց Հ. Աֆյանը: Հայրն ասում է, որ իրենք երեխային տանը պահել են այնպես, ինչպես բժիշկն է նախազգուշացրել. չեն տվել շատ տաք, սառը և կոշտ կերակուր:

Աֆյանի հանձնարարությամբ` Միլենան բժշկական զննության պետք է տարվեր հաջորդ շաբաթ: Աղջիկը, ըստ ծնողների, գիշերը հանգիստ քնել է:

«Հաջորդ օրն արդեն աշխատանքի էի գնացել,- պատմում է Գևորգը- կինս զանգեց ու ասաց, որ Միլենաս, երբ հողաթափերը հագնելիս կռացել է, լյարդացած սև արյուն է փսխել, հետո քթից ու բերանից սկսել է ուժեղ արյունահոսել, մայրս ու կինս էրեխուն անմիջապես հիվանդանոց են տեղափոխել»:

Ըստ Նարինեի, երբ Միլենային հասցրել են հիվանդանոց, այնտեղ եղել են  Վիրաբուժական բաժանմունքի վարիչ Էդուարդ Մելիքյանը և մի քանի բուժքույրեր, «բայց օգնություն չեն ցուցաբերել», բուժքույրերից մեկն էլ ասել է. «էրեխուն մեռած հասցրել եք էստեղ, ուզում եք փրկե՞նք»:

Էդուրադ Մելիքյանը հաստատեց, որ երեխային հիվանդանոց բերելու ժամանակ ինքը ընդունարանում է եղել. «Մայրը երեխային գրկած բերեց, սկեսրոջ հետ էր: Ես անմիջապես ընդառաջ եմ գնացել, պառկեցրել եմ մահճակալին: Երբ նայեցի, բբերը հավասարաչափ լայնացած էին, սրտի աշխատանքը դադարել էր, այսինքն` արդեն մահացած էր: Սրտի արհեստական մերսում արեցի: Չնայած շուտով դատաբժշկական քննությունը ցույց կտա իրականությունը, բայց ինձ թվում է, որ այս դեպքում  արյունահոսող մեծ անոթ չէր կարող լինել, և զանգվածային արյունահոսություն չի եղել, արյունը կաթ-կաթ է հոսել: Դիահերձումը ցույց է տվել, որ արյունը լցվել է երեխայի ստամոքսը, որը առաջացրել է փսխման ռեֆլեքս, արդյունքում արյունը լցվել է երեխայի շնչափողը և հանգեցրել շնչուղիների փակմանը` ասֆիքսիայի»:

Բժիշկ Մելիքյանի խոսքով` իրենք ամեն ինչ արել են երեխային փրկելու համար, բայց արդեն շատ ուշ է եղել: Իսկ Գևորգը համոզված է, որ իր երեխան հիվանդանոց հասցնելու առաջին րոպեներին մահացած չի եղել:

«Շատ շուտ եմ հասել հիվանադանոց, էրեխես ընդունարանում պառկած էր, բերանում փրփուր չկար, թեթևակի արյուն էր գալիս, որ ձեռքով մաքրեցի, զգացի, որ էրեխես տաք է, բժիշկ ու բուժքույր էինք փնտրում, որ ասեինք` էրեխեն կենդանի է, փրկեն: Ես ու եղբայրս մի ժամ կռիվ ենք տվել, զայրույթից ամեն ինչ ջարդուփշուր էինք անում, ոչ բժիշկ կար, ոչ քույր, դուրս չէին գալիս կաբինետներից, կինս հղի է, ուշաթափվեց ընկավ, ոչ մի քույր չէր մոտենում, օգնություն ցույց չէր տալիս»:

Միլենան մահացել է ընդունարանում:

Ինչի՞ց կարող էր երեխայի վիճակը վիրահատությունից հետո կտրուկ վատանալ: Տնօրեն Ռոբերտ Սահակյանը կարծում է, որ նրան կոշտ սնունդ են տվել. «Չնայած պատճառները պարզ կլինեն դատաբժշկական փորձաքննությունից հետո, բայց ինձ թվում է՝ երեխան կոշտ սնունդ է ընդունել, առաջացել է փառի թեթևակի վնասում և սկսվել է դանդաղ արյունահոսություն: Դա տևել է երկար ժամանակ, քանի որ արյան քանակությունը, որ նա հետ է տվել, եղել է բավական շատ»:

Ծնողները հերքում են բժշկի կարծիքը և ասում, որ նախորդ օրը Միլենան նույնիսկ ջուրն էր դժվարությամբ խմում, և նրան փափուկ սննդով են կերակրել:

Բժիշկ Մելիքյանն ասաց, որ նման վիրահատություններից հետո նորմալ չէ սրտխառնոց և փորացավ ունենալը. «Սրտխառնոցը տվյալ վիրահատության հետ բացարձակ կապ չունի, կամ փորը ինչո՞ւ պետք է ցավի»:

Իսկ թե ինչպես է Հայկ Աֆյանը Միլենայի փորացավը, թուլությունն ու սրտխառնոցը համարել բնական՝ նշագեղձերի հեռացման վիրահատությունից հետո, չկարողացանք ճշտել. նա աշխատավայրում չէր և հեռախոսազանգերին չէր պատասխանում: Տնօրեն Ռ. Սահակյանն ասում է, որ «նրան քննչական վարչությունը այս օրերին կանչել, քննում է. ընթանում է լուրջ քննություն»:

Դեռևս չկա Միլենա Մարտիրոսյանի մահվան դեպքի առթիվ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը: Ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Հ.Գ. Միլենայի ծնողները նշում են, որ իրենց երեխայի տարիքը լրատվամիջոցները սխալ են ներկայացրել: Աղջիկը չէր հասցրել դառնալ հինգ տարեկան. նա չորս տարեկան էր: Բացի այդ՝ վիրահատության ժամանակ հեռացվել են երեխայի ոչ միայն նշագեղձերը, այլև քթի պոլիպը:

Մեկնաբանություններ (21)

Անի
Նշիկների վիրահատությունից հետո 2 շաբաթ պետք է պահել խիստ դիետա, ուտել մենակ յոգուրտ, պաղպաղակ, մրգային պյուրե, մածուն , սմետան, խմել մենակ ջուր, կաթ, բնական հյութ խաղողի կան խնձորի ու ես ամեն ինբը շաաատ սառը, 3 շաբաթվանից նոր պյուրեներ բայց շատ գոլ,,,,հաց ընդհանրապես չի կարելի ետ շրջանում, թխվածքաբլիթներ, ցիտրուսային մրգեր,
AA AAA
Hargeli administracia__ menq pahanjumenq Hrazdani hivandanoci tnorenic _ Afyani buzqroj heracum@ ayn bani hamar, vor nayume hivandneri topraki mecutyan@, aysinqn inq@ hivandneric da pahanjume. Vorpes Tnoren__ete Duq uneq ayd hivandanocum liirav iravunqner apacuceq hasarakutyann vor nman quyr@ chpiti ashxati. Haskacanq myus quyr@ &er hivandanocum jur chlinelu patcharov hivandic arhamaranqov soker uzel, ayd pasti vra achq pakeciq. Minchder hivandin arhamaranqov jermachapein tvel_dael kul tveciq. Vortev amen mi patahacic poxeq vercnum ev @ndunum ashxatanqi, dra hamarel Qo hivandanoc@ vorak chuni. Uni miayn kasharakerutyan vorak. Usti ete mer xndranq@ chkatarvi verevnerum ays harc@ kdrvi.
jnjk
Hivandanoci anorak bzishkneri goyatevel@, tupoy tnoreni mexavorutyunne. de Afyanin inch ka? kvirahati, lav te vat-- iren hech chi hetaqrqrum, poxs durs ga. Quyrnel achqer@ chrac nayuma amen ners mtnoxi &erqi topraki mecutyan@. Ovel &erqin toprak chuni, arzananume quyri anshnorq verabermunqin. Tesnes ayd quyr@ @ntaniqice durs ekel te...............
aaaaa
Txerq jan, shat mi tanjveq grelov. Meka bzishkic inchqan uzen piti ta vor gorc@ phakvi. Inch veraberume hivandanoci vichaki masin, TNORENIN piti hanen. Hakarak depqum hivandanoci hexinakutyun@ chiel verakangnvi. Araji minusnel ayne vor lav masnagetner chuni. Voncvor ayd hivandanoc@ meqenaneri gerezmanoc lini. Inchqan anorak bzishkner kan havaqvacen ettex.
Կօբռա
Past@ ayne, vor voch kolot qaxaqapet@, voch tdzev marzpet@ mek@ myusi het kap chunen vor hivandanoci kasharaker, inqnagoh, tupoy inchpes naev phalas tnoren@ ashxatanqie @ndunum um patahi. Karevor@ bzishk@ iren hasaneliq gumar@ ta - Ayspes asac >. Mnacaci vra inq@ tqac uni klient@ kbuzvi te klavana. Mi sut kasen, meracin mexavor khanen u verj.
aaaa
bayc kolot qaxaqapetn inch kap uner anorak bjishki het?
УШК
Հարգելի մեկնաբանողներ` չեմ կարծում, որ լիարժեք իրավացի էք Ձեր մեղադրանքներով: Բժիշկն ինքնել չեր ուզենա նման բան լինել:Ցավում եմ անչափ և հայտնում ցավակցություններս ծնողներին: Վերցնենք կոբռայի մեկնաբանությունը... Նման համեմետություներ չեն անում: ARTUR--մարդ, որն ունի մարդկային բարձր որակավորումներ և' հիվանդանոցում և' իր շրջապատում: Ասեմ ավելին`Հրազդանի հիվանդանոցի բանիմաց բժիշկն է: Իսկ ինչ վերաբերում է Աֆյանի բուժքրոջն_կհամաձայնեմ Ձեր մեկնաբանություներին, որովհետև հայ աղջիկ տան հայելին է- ինչը չեմ կարող ասել իր մասին: Բարեբախտաբար մեկ անգամ եմ զրույց ունեցել իր հետ, մնացել եմ ապշած: Քանի-որ իր մոտ բացակայում էր բարոյական բոլոր նորմերը:
klor
Hargeli administracia, meknabanutyuneri mej lav u bat mi areq. .Ete afyani buzqrojic grumen urem petqe vor mardik kardan. Vorovhetev buzquyrnel ir mexqi bazin@ uni. Drsi hagustov mtnume oper blok u vochmek chi asum aseptikayi kanoneri masin. S.Roberti virahatarani quyrer@ patkeracumel chunen dra masin. Ur mnac Afyani BUT quyr@ imana. Por&i hamar harcneq aseptikayi u antiseptikayi masin, beran@ jur khavaqi u kmna.
hhhok
Ա. Հայկը այնքանով է մեղավոր, որ 30.000 դրամի համար հրազդան հիվանդանոցի պատիվը գցեց, որը աըսպես թե այնպես ընկած էր: Ա. Հայկը ֆուֆլո բժիշկե, ուղղակի մարդիկ ճարահատյալ են: Ս.Ռոբերտը չունի ուրիշ մասնագետ: Իսկ Աֆյանի լկտի բուժքույրը-լկտիաբար բերանը մինչեվ ականջները բաց ցիցաղում է իրենց իսկ արածի վրա. ասելով մենք մեր կլիենտները մեկա ունենք:
կօբռա
Արտուրիկ, եթե ձեր երեխան արժանանար նման ճակատագրի, Աֆյանին կպաշտպանեիր թե ոդ կհանեիր: Երեվի ձեր կաշվի վրա պիտի զգաք, ու հասկանաք ուրիշի ցավը: Գյադա....
frunz
Այս Արտուր կոչեցյալը երեվի Աֆյանի պես մի անվորակ մասնագետա: Պաշտպանում է, որ հետագայումել իրեն պաշտպանեն: Այ քեզ թիմ:
АРТУР
Մեկ հատ մեծ մեխ հարկավոր է մեխել ոմն Արգիշտի գլխին նման տմարդի մեկնաբանության համար: Աֆյան Հայկը լավ բժիշկ է և ընկեր,ես ցավում եմ փոքրիկի և իմ ընկերոջ համար: Դժբախտաբար նման կացության մեջ կարող է ընկնել ամեն մի պրակտիկ բժիշկ : Պետք չէ մեկնաբանել ուրիշի դժբախտությունը,ուր է կորել հարգանքը բժշկի նկատմամբ...
աչքդ հանող
Բժիշկը վերևը դոլյա պիտի տա, բա ինչի չվերցնի ?
jonik
Ժողովուրդ ջան, ուշքի եկեք, ձեր երեխաներին նորմալ մասնագետների մոտ տարեք. Ետ հիվանդանոց չի-անասնաբուժարանա: Սկի Ռ. Սահակյանը իր աշխատողներին չի վստահւմ: Իր կինը վիրահատվեց Հրազդանի հիվանդանոցում, բայց Երեվանից վիրաբույժ բերեց, չվստահեց իր հիվանդանոցի վիրաբույժներին: Էլ ինչի մասինե խոսքը:
աաաա
Սահակյան Ռոբերտի աշխատողներն են, նորմալ է մի զարմացեք ցավո, որ այս անագամ երեխա է զոհը
karevor chi
Astvac dranc het kap chuni, dranq satanu cnund en... asem avelin dranq hay chen.. Incha cheq tesnum sax texer@ et jhudnern en nstac? Bjshkutyan mej, qaxaqakanutyan mej, krtutyan mej, ekexecum, zlmnerum... amen tex dranq en. Zartneq!! Amen inch arel en dranq u saxin kotorum en.. Ardarutyun chka, korela...
Gena
Մեղք են երեխան էլ, նրա ծնողներն էլ, բժիշկն էլ հետները: Երկրում տիրող բարոյա-հոգեբանակն և քաղաքական տմարդի իրավիճակում այս երեք կողմն էլ իրոք մեղք են: Այս ընտանիքի և բժշկի ողբերգության պատճառները շատ խորն են ու պետք չի կարծել որ պարզ դրամաշորթության ու անհոգի վերաբերմունքի հետևանք է պատահած դժբախտությունը:
չիկ
Ես չեմ զարմանում, դա մի սովորական երևույթ է, և շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ ինչպես ասում են, ինքնադատաստան չի եղել: Տո, ավելին ասեմ, որ մի մարզպետարանի առողջապահության գծով պատասխանատուն Միքյելյան Լևովան լինի, բա ինչ եք ուզում:
ara
Mi zarmaceq sa Hrazdann e, unenq kolot qaxaqapet, tdzev marzpet, inqnagoh glxavor bjishk....dranc petq e dimananq.Isk ete cheq uzum dimanal mteq jardeq pshreq dzer erexeqin el prkeq. Goyutyan kriv e, haskanum eq?
Argist
Էդ երեսուն հազար դրամը մեծ մեխով պետք է մեխել էդ բժշկի գանգին, որ սատկելուց առաջ հետն էն աշխարհ տանի, գուցե իր հոգու փրկությունն էդ գումարով գնի:
Ros
Վերջապես երբ է այս անպատժելիությունն իր ավարտին մոտենալու` մասնավորապես բժշկության ոլորտում..? Ինչ է նշանակում` երեխային հասցնել ընդունարան, բայց բժիշկ կամ բուժքույր չգտնել, որ ԿՅԱՆՔԸ ՓՐԿԵՆ.... խոսքը մարդկային կյանքի, նոր կյանք մտնող էակի կյանքի մասին է... ով կբացատրի, ինչով է պայհմանավորված այսչափ անտարբերությունը կողքինի, համաքաղաքացու, ազգակցի, հայրենակցի նկատմամբ: Միգուցե այդ տականքները ցածր աշխատավարձից դժգոհելով չեն դուրս եկել դիմավորելու ծանր վիճակում հիվանդանոց հասցրած երեխային... դրանց գնդակահարելը քիչ է... դրանց դատաստանն Աստծո ձեռքերում է միայն... Ցավում եմ անչափ և հայտնում ցավակցություններս ծնողներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter