Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի
«Հետքի» մրցանակները

2011

  • Տարածքային կառավարման նախարարությունը եւ Հայաստանի համայնքների միությունը համայնքային կյանքի լավագույն լուսաբանման համար մրցանակ շնորհեցին «Հետքին»:
  • ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խմբի կողմից թերթը ճանաչվեց որպես ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի խնդրի ջատագով: 
  • «Նա/Նե» մրցանակաբաշխությանը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մրցանակ հանձնեց «Հետքին»՝ գենդերային հավասարության խնդիրները պարբերաբար եւ լավագույնս լուսաբանելու համար: Իսկ «Հետքի» լրագրող Երանուհի Սողոյանը նույն մրցույթում  «Առցանց կամ բլոգի հոդված» անվանակարգում զբաղեցրեց առաջին տեղը:
  • Թրաֆիքինգի դեմ պայքարի ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության ժամանակ էլ Հայաստանում մարդկանց շահագործման հարցերով խորհրդի կողմից «Հետքն» արժանացավ խրախուսական մրցանակի՝ թրաֆիքինգ երեւույթը եւ դրա դեմ պայքարի խնդիրները հետեւողականորեն լուսաբանելու համար:
  • «Հետքի» լրագրող Լարիսա Փարեմուզյանն արժանացավ «Ասպարեզ» լրագրողական ակումբի Խոսքի ազատության մրցանակին մանկապղծության մասին իր հետաքննական նախագծի համար:

2012

  • Թրաֆիքինգի հարցերով խորհուրդը «Հետք» պարբերականին խրախուսական մրցանակ շնորհեց տարիներ շարունակ թեմային հետեւողականորեն անդրադառնալու համար: 

2013

  • «Անտարես» հրատարակչությունը եւ «Գրանիշ» գրական հիմնադրամը «Գրքի ընկեր» անունը կրող մրցանակ շնորհեց «Հետքի» լրագրող Մարինե Մարտիրոսյանին գիրքը եւ գրականությունը լավագույնս ներկայացնելու համար: 
  • Միգրանտների միջազգային օրը տեղի ունեցած «Ճամպրուկ 2013» ամենամյա լրագրողական մրցույթի մրցանակաբաշխությանը «Լավագույն հոդված» անվանակարգում երկրորդ տեղը զբաղեցրեց «Հետքի» լրագրող Երանուհի Սողոյանը:
  • «Իրավունքի հայկական կենտրոն» ՀԿ-ի եւ գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) համատեղ մրցույթում Հետքի» լրագրող Գրիշա Բալասանյանն արժանացավ երկրորդ մրցանակին Հայաստանում դատաիրավական բարեփոխումների ընթացքը լուսաբանելու համար: 

2014 

  • Գյումրու «Ասպարեզ» լրագրողական ակումբը Խոսքի ազատության մրցանակ շնորհեց «Հետաքննող լրագրողներ» կազմակերպությանը եւ hetq.am-ին` օֆշորային հաշիվների ու հարակից խնդիրների հետաքննության եւ բացահայտումների համար:
  • «Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխություն-2014»-ի շրջանակներում «Հետքն» արժանացավ «Մեդիա գերազանցություն» մրցանակի (հետաքննական լրագրության եւ մարդու իրավունքների լուսաբանման մեջ ականավոր լրատվական պրոֆեսիոնալիզմի համար): 

2015

  • «Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխություն-2015»-ի շրջանակներում «Հետքի» լրագրող Զարուհի Մեջլումյանն արժանացավ «Մեդիա գերազանցություն» մրցանակի՝ իր բացառիկ արհեստավարժության եւ ցմահ դատապարտյալների մասին գրելու ու նրանց իրավունքները պաշտպանելու համար: 
  • «Թվապատում 2015. պատմություններ փոփոխությունների մասին» լրագրողական մրցույթում «Հետքն» արժանացավ մրցանակի երեք անվանակարգերում՝ «Դիտակ. հետաքննական լրագրություն», «Ռեինֆորմացիա. բարեփոխումների լավագույն կիրառում» եւ «Մեդիա 3.0. տեխնոլոգիաների լավագույն կիրառում»:
  • «Հավասար հնարավորություններ» հաշմանդամության թեմայով զանգվածային լրատվամիջոցների 13-րդ ամենամյա մրցույթին «Հետք»-ը արժանացել է երկու մրցանակների: «Լրագրողական հոդված» անվանակարգում առաջին մրցանակը հանձնվել է Քրիստինե Աղալարյանին, իսկ երրորդ մրցանակը` Արփինե Մինասյանին: Մրցույթն իրականացնում են «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները։

2016

  • «Օքսֆամ»  միջազգային կազմակերպության  հայաստայան գրասենյակի «Պարենային անվտանգություն և սնուցում» թեմայով լրագրողական մրցույթում «Լավագույն առցանց հրապարակում» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Հետք»-ի լրագրող Տաթև Խաչատրյանը:
  • Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) հայտարարած մրցանակաբաշխությանը «Հետք»-ի լրագրող Նաիրա Հայրապետյանն արժանացել է մրցանակի երկու անվանակարգերում` «Ամենաբազմազան թեմաներով հրապարակումների հեղինակը» և «Ամենահուզիչ հոդվածի հեղինակը»:
  • «Հետքի» թղթակից Գայանե Սարգսյանը առաջին մրցանակի արժանացավ «Կրոնական հանդուրժողականություն» թեմայով «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի ամենամյա մրցույթում:
  • Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Թվապատում. պատմություններ փոփոխությունների մասին» մրցույթում «Հետք»-ի լրագրողներն արժանացան 4 մրցանակների հետեւյալ անվանակարգերում` «Դիտակ. հետաքննական լրագրություն» (Քրիստինե Աղալարյան, Էդիկ Բաղդասարյան, Մարինե Մադաթյան), «Մեդիա 3.0. տեխնոլոգիաների լավագույն կիրառում» (Գրիշա Բալասանյան, Դավիթ Բանուչյան): Երանուհի Սողոյանն էլ արժանացավ խրախուսական մրցանակի:
  • «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունների կողմից նախաձեռնած «Հավասար հնարավորություններ» ԶԼՄ-ների ամենամյա 14-րդ մրցույթում «Տպագիր և/կամ Էլ. մամուլ» անվանակարգում մրցանակ է տրվել «Հետք» լրատվական կայքի լրագրող Գայանե Սարգսյանին:

2017

«Հետքի» լրագրող Հրանտ Գալստյանը հաղթող է ճանաչվել Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ամենամյա «Թվապատում» մրցույթի «Դիտակ» անվանակարգում։ Նրա «Ապրիլի զոհերը» հոդվածը ժյուրիի կողմից ճանաչվել է որպես տարվա լավագույն հետաքննական նյութ։ 

«Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի մրցանակները

1999 «Հետաքննության ժանրով լավագույն ֆիլմաշարի համար», Երեւանի մամուլի ակումբ

2000 «Լավագույն հաղորդման սցենարի հեղինակ», «Շողակաթ» ստուդիա

2004 «Լավագույն հետաքննական ֆիլմի առաջին մրցանակ», «Ինտերնյուս-Հայաստան»

2005 Լավագույն բնապահպանական ֆիլմի առաջին մրցանակ, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակ

2008 Հետաքննական լրագրության միջազգային մրցանակ, Նորվեգիա

2009 «Հայաստանի ազատության պաշտպան»-ի մրցանակ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

2011 «Մամուլի ազատության ժամանակը»` հետաքննական լրագրության զարգացման, անկախ դիրքորոշման և մասնագիտական խիզախության համար, Երեւանի մամուլի

2012 «Հրանտ Դինք»-ի անվան Ազատության մրցանակ, Իրավաբանների հայկական ասոցիացիա 

Կապ

Մեր Հասցեն
Հայաստանի Հանրապետություն
Երեւան, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ

Հեռ.՝ (374-10) 56-33-63
Ֆաքս՝ (374-10) 58-11-02
Էլ.փոստ՝ info@hetq.am