16:19, 9 մայիսի, 2012Մասնագիտությամբ քիմիկ-էկոլոգ Քրիստինե Թամարյանը 2006-ից դասավանդում է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում: Թեկնածուական աշխատանքը նախապաշտպանության փուլում է: Ապագա գիտությունների թեկնածուն, սակայն, մտահոգված է երկրում գիտության պահանջարկի, գիտնականի վարձատրության և գնահատված լինելու խնդիրներով:
-Քրիստինե, ինչպե՞ս է այսօր գիտնականն ընկալվում հասարակության կողմից:
-Կրթված մարդը չի ցանկանում գիտության ուղին բռնել, որովհետև տեսնում է, որ երիտասարդ գիտնականն իր աշխատավարձով չի կարողանում ընտանիք կազմել, տարեց գիտնականն էլ նույնիսկ տարրական տրանսպորտային ծախսերը չի կարողանում հոգալ: Ցանկացած տարիքի գիտնական այսօր նսեմացված է: Գիտնականը արժեք չունի, նրա գործը չի գնահատվում:
-Դա մերօրյա՞ խնդիր է, թե՞ միշտ է եղել:
-Ոչ, միշտ չի եղել: Ավագ սերնդի հետ շփվելով`հասկացել եմ, որ ժամանակին գիտնականներն իսկապես ունեցել են այն բոլոր արտոնությունները, որ հարիր է զարգացած երկրին, որը ձգտում է ունենալ մրցունակ գիտական ներուժ: Շատ ավագ իմ կոլեգաներ ժամանակին ունեցել են բարձր աշխատավարձ, համապատասխան սարքավորումներ, գիտական գրականություն, ինչը հնարավորություն է տվել զբաղվել իրենց հետաքրքրության ոլորտով: Բարձր լրացուցիչ կրթաթոշակներ են ստացել, հնարավորություն են ունեցել իրենց հետազոտությունները կատարել արտերկրում: Պատիվ է եղել ժամանակին գիտնական-մտավորականի անունը կրելը: Նույն այդ գիտնականներ այսօր զուգահեռներ տանելով`տեսնում են, որ մեր գիտությունը հետընթաց է ապրում:
-Ինչո՞ւ է այդպես: Ի՞նչն է փոխվել:
-Մեր արժեհամակարգը, պարզապես շատ է փոխվել: Հասարակության գիտակցությունն է փոխվել: Թերևս պատճառը գիտնականի վատ ապրելակերպն է, և այսօր գալիս ենք մի պարզ հանգման, որ կեցությունն է որոշում գիտակցությունը: Բայց նաև`կրթության և գիտության ոլորտում պետական պաշտոն զբաղեցնողները, պատկան մարմինները գիտության հետ որևէ առնչություն չունեցող մարդիկ են: Այլապես կկարևորեին գիտության զարգացումը և ավելի մեծ ֆինանսական հատկացումներ կանեին այս ոլորտին:
-Ի՞նչ է պետք գիտնականին մրցունակ լինելու համար:
-Ցանկալի է, որ ԲՈՀ-ի կողմից տրվող գիտական կոչումները համապատասխանեցվեն միջազգային չափորոշիչներին: Հայաստանում գիտական կոչումներ են թեկնածուն և դոկտորը, իսկ եվրոպական չափանիշներով`դոկտորի կոչումը միանգամից է շնորհվում` առանց թեկնածուի կոչում ստանալու: Պետք է տարբերություն չդրվի Հայաստանի և ֆրանսիայում ապրող գիտնականի միջև, որպեսզի Հայաստանի գիտնականը հրավերներ ստանա արտերկրց, կարողանա հավասարը հավասարի հետ խոսել արտերկրի գիտնականների հետ, բանավիճել նրանց հետ:
-Կոնկրետ քիմիան կիրառական նշանակություն ունի՞մեր երկրում:
-Այսօր գիտության և արտադրության մեջ կապ գրեթե չկա: Մասնավորապես բնագիտական ոլորտին առնչվող ցանկացած մասնագիտություն, որն ընտրում է երիտասարդը, Հայաստանում հեռանկար չունի աշխատանք գտնելու: Կիրառական են տեղեկատվական տեխնոլոգիաներին վերաբերող ուղղությունները, բայց դրանք նույնպես ցածր են վարձատրվում Հայաստանում:
-Ի՞նչ խնդիրների եք բախվել Ձեր գիտական աշխատանքի ընթացքում:
-Գիտական հոդվածների տպագրության առումով խնդիրներ կան: Հեղինակավոր գիտական ամսագրերում տպագրությունը վճարովի է, նաև ժամանակային խնդիր կա: Գիտական նյութերը գրախոսվում են ոչ թե բովանդակությունը, այլ գիտական աշխատանք կատարողի կամ նրա գիտական ղեկավարի անձը նկատի ունենալով: Անձնավորված բնույթ է կրում: Ինքս հանդիպել եմ այդ երևույթին 2 տարի առաջ: Նույն ձևով շատուշատ իմ ընկերների աշխատանքներ չեն գրախոսվել տպագրության միայն այն պատճառով, որ գրախոսը հարմար չի գտել տպագրել: Բայց գիտական առումով իսկապես արժեք ունեցող աշխատանքներ են եղել:
-Քիմիան փորձարարական գիտություն է, ուսումնասիրությունների համար կա՞ն անհրաժեշտ լաբորատոր պայմաններ:
-Առնչվել եմ նաև այս խնդրին: Ժամանակին աշխատում էի այնպիսի մի սարքավորման վրա, որն իսկապես իր դարն ապրել էր: Այդ սարքավորման մոտավոր տվյալները հանգեցրին նրան, որ աշխատանքիս մեջ տեղ չհատկացրի դրանց: Աշխատեցի, բայց չներառեցի`մտածելով, որ կասկածի տեղիք կտան: Շատուշատ երիտասարդ գիտնականներ ունենում են այդ խնդիրը. փորձեր են անում հին սարքավորումներով, արդյունքում`կամ առհասարակ ոչինչ չեն ստանում, կամ ստանալու դեպքում`մոտավոր, ոչ ճշգրիտ, կամ փորձը ձախողվում է:
Մեկնաբանված
Կարդացված
13.05.2013
դիտվել է 3583 անգամ
Դուք հասկանու՞մ եք, թե ինչ է նշանակում, երբ զինվոր է դուրս գալիս փողոց
14.05.2013
դիտվել է 3196 անգամ
Տալվորիկ գյուղի խոշոր հողատերը Ռոբերտ Քոչարյանի որդին է
18.05.2013
դիտվել է 2233 անգամ
Ոստիկանների ժպիտը հունից հանեց զոհված զինծառայողների ծնողներին
15.05.2013
դիտվել է 2018 անգամ
Դատավոր Պետրոսյանը «յուրացրել է դատական իշխանությունը»
13.05.2013
դիտվել է 1946 անգամ
Հանքարդյունաբերական ընկերությունը ձեռնոց է նետում հանրությանը
13.05.2013
դիտվել է 1696 անգամ
«Վերականգնված» կամուրջը ջնջեց անցյալի հետ կապը