Հինգշաբթի, 23 մայիսի

Գայանե Առուստամյան. «Հուսով եմ, որ գոնե Մարգարիտ Եսայանի օգնությամբ մի քանի օրենքներ սխալներից զերծ կլինեն»

Մերի Մամյան


12:01, 30 մայիսի, 2012

«Հետքի» հարցերին պատասխանում է լրագրող, ՀԱԿ անդամ Գայանե Առուստամյանը, ով խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով առաջադրված էր թիվ 1 ընտրատարածքում:

Ինչպիսի՞ն է լինելու Ձեր հետագա գործունեությունը. լրագրողակա՞ն, թե՞ քաղաքական:

Միշտ ակտիվ եմ եղել ու ակտիվ մնալու եմ: Ես ցանկացած պրոցեսի մանասկացելու եմ նախ որպես քաղաքացի: Չգիտեմ՝ կոնկրետ ինչ եմ անելու, որովհետև ես գործազուրկ եմ: Ինձ աշխատանքից հանել են` խախտելով իմ սահմանադրական  և աշխատանքային իրավունքը, դա միայն ներքին կանոնակարգային որոշում է եղել: «Ա1+»-ն ինձ հանել է գործից, հենց առաջադրվել եմ: Մարդուն աշխատանքից չեն հանում իր սահմանադրական իրավունքն իրացնելու համար: Բայց Հայաստանում ամեն ինչ պատահում է: Շարունակում եմ մնալ ՀԱԿ անդամ, շարունակելու եմ պայքարել ՀԱԿ-ի շարքերում իմ դիքերից, որպես քաղաքացի շարունակում եմ մասնակցել դիմադրությանը: Հետագայում կյանքը ցույց կտա: Եթե այլևս իմ անձնական պայքարը հասնի այն գագաթնակետին, որ ես որոշեմ, որ այլևս անհնար է բան փոխել, ես կգնամ Հայաստանից:

Իսկ ո՞րն է պայքարի Ձեր ճանապարհը:

Ես միշտ ցանկացել եմ, որ Հայաստանում գրանցվեն նախադեպեր: Ցավոք սրտի, իմ քայլերը դեռևս նախադեպեր չեն դարձել. միայն ակցիաներ: Իմ առաջադրվելու վերջին քայլը նույնպես ակցիա էր: Դա զուտ քաղաքական քայլ չէր, որովհետև քաղաքականության մեջ մենակ չեն մտնում: Ես ընդամենը իրացնում էի իմ սահմանադրական իրավունքը` ընտվելու իրավունքը: Դիմդարությունը ցուցաբերվում է շատ տարբեր ոլորտներում: Իմ ոլորտը հանրային ոլորտ է: Հանրային ոլորտները փակ են, դրանցում արտահայտվելու հնարավորություն գրեթե չկա, որովհետև Հայաստանում ֆաշիստական ռեժիմ է, իսկ ֆաշիստական ռեժիմը փակում է բոլորի բերանը: Ես շարունակելու եմ պայքարել, եթե մի տեղ գտնվի հնարավորություն արտահայտվելու և մատնացույց անելու ռեժիմի արատը, ես դա անելու եմ իմ հնարավորության սահմաններում: Եթե փակվեն բոլոր հանրային ոլորտները, ես կագնելու եմ փողոցում ու գոռամ, որ այս թագավորը մերկ է:

Ինչպե՞ս կգնահատեք Ձեր նախընտրական պայքարը, քանի որ միակ կին թեկնածուն էիք այդ ընտրատարածքում (առաջադրված էին Ռուբեն Հայրապետյանը և Ստյոպա Սաֆարյանը):  

Դա նույնպես պետք է որպես նախադեպ գրանցվեր: Ես շատ զարմացած եմ, որ գրանտակերությամբ զբաղվող ՀԿ-ները, որոնք զբաղվում են կանանց իրավունքների պաշտպանությամբ, որևէ կերպ չարձագանքեցին, երբ իմ նկատմամաբ դրսևորվեց սեքսիզմ. Ռ. Հայարապետյանը հայտարարեց, որ կնոջ հետ չի բանավիճի: Կանանց իրավունքներով զբաղվողները, սևեռված լինելով իրենց գրանտակերության վրա, խորապես  թքած ունեն այն իրականության վրա, որը շրջապատում է նրանց: Դժվար էր շատ, բայց Ավանում վախի մթնոլորտ ջարդվեց: Ես 10 հազար բնակարանի դուռ եմ ծեծել, ու այդ դռները բացվել են, շատերը դժվարությամբ, բայց բացվել են: Ես խոսել եմ մարդկանց հետ, ու ստացել այն  5 հազար ձայնը, ավելի ճիշտ այն 6 հազար ձայնը, որովհետև իմ քվեաթերթիկների մեջ անվավերները շատ են եղել:

Ինչպե՞ս եք գնահատում այն միտումը, որ լրագրողները, որոնք քիչ թե շատ կայացել են լրատվական դաշտում, տեղափոխվում են քաղաքական դաշտ:

Շատ նորմալ ընթացք է լրագրության համար: Առանձին լրագրողներ կայացան, և եթե քաղաքականության հարթությունում աշխատող լրագրող  է, հատկապես ԱԺ-ում աշխատող լրագրող, բնական եմ համարում, որ այդ լրագրողը ի վերջո իր հասունության որոշակի շրջանի հասնելուց հետո կցանկանա տեղափոխվել այդ հարթություն: Պարտադիր է նույնիսկ, որ լրագրողը տեղափոխվի այդ հարթություն, որովհետև լրագրողն այդ արատները շատ ավելի լավ գիտի, քան շատ կուսակցականներ, ԱԺ աշախատանքը շատ ավելի լավ է պատկերացնում, և լրագրողն ունի օրենսդիր շախատանքին մասնակցելու անուղղակի փորձ:

Ըստ Ձեզ` Մարգարիտ Եսայանն ինչ-որ բան կանի՞ ԱԺ-ում:

Չեմ կարծում, թե Մարգարիտ Եսայանն ինչ-որ բան կանի, որովհետև Մարգարիտ Եսայանն ազատ չի լինի, այլ կլինի կուսակցության երկաթե օղակով սեղմված: Իր փորձն ու գիտելքիները կօգտագործեն, բայց դա շատ լոկալ հարց կլուծի: Հուսով եմ, որ գոնե Մարգարիտ Եսայանի օգնությամբ մի քանի օրենքներ ուղղագրական, կետադրական, քերականական, ոճական սխալներից զերծ կլինեն:

Ըստ Ձեզ` նորմալ է, որ որոշ մարդիկ լքում են ՀԱԿ-ի շարքերը, բայց արդյո՞ք դա չի թուլացնում պայքարը:

Չեմ կարծում, ընդհակառակը` բյուրեղացնում է: Եթե կան կասկածողներ, ավելի լավ է չլինեն: ՀԱԿ-ի համար հանրային ոլորտները փակ են, ՀԱԿ-ը չի կարողանում ամբողջական ներկայանալ հանրությանը, իր խոսքն անընդատ կոնտեքստներից կտրվում է, եթե անգամ արտահայտվելու հնարավորություններ են ընձեռվում: Բայց ՀԱԿ-ը չունի այդ տրիբունան:

Բայց կան ԶՄԼ, որ ընդդիմադիր են և լուսաբանում են ՀԱԿ-ի գործունեությունը:

Հանրության համար ամենահասանելի ու ամենամատչելի լրատվամիջոցը էլեկտրոնային լրատվամիջոցն է, հեռուստատեսությունն է: Հանրության գիտակցության վրա հեռուստատեսությամբ են ազդում, իսկ ռեժիմը օկուպացրել է էլեկտրոնային լրատավամիջոցները և արդուկում է հանրության գլուխը:

Բայց էլեկտրոննայինները լուսաբանում են:

Ինչքան կարողանում է, այդքան մարդ կա գիտակից: Դա է ազդեցությունը: 


Գլխավոր էջ



Այս թեմայով

  • Ստյոպա Սաֆարյանը առաջադրվեց
    Այսօր Երեւանի Ավան եւ Նոր-Նորք համայնքներն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում «Ժառանգություն» կուսակցության կողմից մեծամասնական ընտրակարգով Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվեց կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:
  • «Մհեր Մկրտչյան» թանգարանի ՀՀԿ-ական տնօրենը մեղադրվում է ընտրակաշառք տալու մեջ
    ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Գյումրիի «Մհեր Մկրտչյան» թանգարանի տնօրեն Շ. Մելքոնյանի կողմից 2012 թ. մայիսի 6-ի ընտրություններին ընտրակաշառք տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
  • Ոստիկանություն. Գյումրիի «Մհեր Մկրտչյան» թանգարանի տնօրենը մայիսի 6-ին ընտրակաշառք է բաժանել, հարուցվել է քրգործ
    Հատուկ քննչական ծառայության և ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողների հետևողական, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 6-ին՝ ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում, հիշյալ ավտոմեքենայից քաղաքացիներին ընտրակաշառք է բաժանել Գյումրի քաղաքի «Մհեր Մկրտչյան» թանգարանի տնօրեն, 1971 թ. ծնված Շողիկ Մելքոնյանը:
  • Գլխավոր դատախազությունը կզբաղվի ընտրախախտումների փաստերով (վիդեո)
    2012թ. մայիսի 6-ի ՀՀ ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու Գագիկ Հրաչյայի Ներսիսյանի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանը և Լուսինե Հակոբյանը 2012թ. մայիսի 16-ին դիմել են Սահմանադրական դատարան՝ անվավեր ճանաչելու թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի թիվ 41-Ա որոշումը և թիվ 17 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրությունների արդյունքները:
  • ՀԱԿ. «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը ծանր հարված է Հայաստանի վարկին միջազգային հանրության աչքում»
    ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույցը, բնականաբար, ծանր հարված է հասցնում Հայաստանի վարկին միջազգային հանրության աչքում եւ նաեւ թուլացնում է Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում, ինչի ամբողջական պատասպանատվությունը կրում են այս իշխանությունները, որոնք, ամբողջովին կեղծելով ընտրությությունները, ըստ էութան մերժել են հայ ժողովրդի կողմից սեփական իշխանություն ընտրելու իրավունքը:
... կարդացեք ավելին «Ընտրություններ-2012» թեմայով
Մեկնաբանություններ (2)
1. Թամարա 16:41 - 5 հունիսի, 2012
Հարգելի Գայանե, հասարարական սեկտորին մեղադրելուց եւ պիտակներ օգտագործելուց առաջ, լավ կլիներ, նախօրոք տեղեկանայիք կանանց ՀԿ-ները ինչ չափով, որտեղ եւ երբ են անդրադարձ կատարել Ձեր նկատմամբ հնչեցված սեքսիզմին: Դրա հետ մեկտեղ, լավ կլիներ, պատմեիք կանանց ՀԿ-սեկտորի հետ կապեր հաստատելու ձեր փորձի մասին, եթե այն եղել է:
2. Անի01:27 - 7 հունիսի, 2012
Հարգելի Գայանե, Ձեր գրածներից շատերի հետ լիովին համամիտ եմ, սակայն արդարության համար արժեր, որ գոնե հասարակական սեկտորում եղած լուսաբանումներն ուսումնասիրեիք: օրինակ կարող եք նայել այս լինքերը http://womennet.am/%C2%AB%D5%A5%D5%BD-%D5%AB%D5%B6%D5%B1-%D5%BE%D5%AB%D6%80%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%AF%D5%A6%D5%A3%D5%A1%D5%B4-%D5%B8%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B2%D5%A9%D5%A5%D5%B4-%D5%AF%D5%B6%D5%B8/ http://womennet.am/%D5%AF%D5%AB%D5%B6-%D5%A9%D5%A5%D5%AF%D5%B6%D5%A1%D5%AE%D5%B8%D6%82%D5%AB%D5%B6-%D5%BE%D5%AB%D6%80%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D6%82-%D5%B0%D5%A1%D6%80%D5%BE%D5%A1%D5%AE%D5%B8/ ու նման շատ այլ լինքեր, գոնե այստեղ, էնսպես որ մի ընդհանրացեք:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ

 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2013 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»