Չորեքշաբթի, 22 մայիսի

Armenian Power-ը «նման է իտալական հին մաֆիայի և փողոցային ավազակախմբերի ամուսնության»

Էդիկ Բաղդասարյան


12:14, 31 մայիսի, 2012

Հարցազրույց ԱՄՆ արդարադատության նախարարության քրեական վարչության աշխատակից Մարտին Էստրադայի հետ

-Հատկապես ի՞նչ տիպի հանցագործություններում են ներգրավված այստեղի հայերը:

Ես մասնագիտացած չեմ այն հանցանքներում, որոնցում ներգրավված են ծագումով հայեր: Ես միայն կարող եմ խոսել այն փորձառությունների մասին, որոնք ունեցել եմ՝ կատարելով հետաքննություններ, որոնք ներառում են ծագումով հայերի:Ես կարող եմ խոսել իմ փորձի մասին: Ուղղակի ուզում եմ` պարզ լինի, որ մենք հետաքննում ենք բոլոր ազգությունների` հանցանք կատարող ներկայացուցիչների: Ունեմ աֆրոամերիկացի ամբաստանյալներ, մեքսիկական ծագմամբ ամբաստանյալներ, կովկասցի ամբաստանյալներ, ունենք հայ ամբաստանյալներ: Ուստի, չեմ ուզում, որ տպավորություն ստեղծվի, թե ինչ-ինչ պատճառով հայ համայնքում ավելի շատ հանցագործներ կան, քան այլ համայնքներում: Ամենը, ինչի մասին կարող եմ ասել, հանցանքներն են և հանցագործներին հետաքննելը: Ուստի, չեմ ուզում, որ իմ մեկնաբանությունները սխալ հասկանաք, թե իբր ծագումով հայերն ավելի կամ պակաս հակված են հանցանքներ գործելու: Ես դա չգիտեմ: Ես միայն գիտեմ այն հանցանքները, որոնք հետաքննում եմ:

Ինչ վերաբերում է մեր հետաքննություններին, մենք հիմնականում հետաքննել ենք կազմակերպված հանցագործություններ Լոս Անջելեսում, Օռանժ մարզում, Հարավային Կալիֆորնիայի տարածքում: Ինչպես գիտեք, Գլենդեյլում, Բըրբենքում, Հյուսիսային Լոս Անջելեսում ակնհայտ է ծագումով հայերի մեծ կենտրոնացումը:

Ինչ վերաբերում է մեր հետաքննած հանցատեսակներին, ապա դրանք աշխարհում հանդիպող բոլոր տեսակի հանցանքներն են՝ սպանություններից մինչև բանկային խարդախություն, առևանգում, կրեդիտ քարտերի կեղծումներ, նույնականացման տվյալների գողություն, մոլեխաղերին վերաբերող օրենսդրության ոտնահարում. այս աշխարհում հանդիպող հիմնականում բոլոր հանցատեսակները:

Եվ մեր արած հետաքննություններից տպավորություն է ստեղծվել, որ Հայաստանի, նախկին Խորհրդային Միության կամ թեկուզ հենց Արևելյան Եվրոպայի հետ կապեր ունեցողները հատուկ ունակություններ ունեն՝ կատարելու նույնականացման  տվյալների գողություն: Պատճառն այն է, որ նրանք «մուտք» ունեն դեպի տեխնոլոգիաներ և զբոսաշրջիկներ կամ այլ մարդիկ, ովքեր գալիս են երկիր: Նրանք կարող են ձեռք բերել նրանց վերաբերյալ տեղեկատվություն՝ նրանց անունները, սոցքարտի համարը, ծննդյան ամսաթվերը, կարող են այդ տեղեկատվությունը գնել զբոսաշրջիկներից կամ հանցավոր կապերի մեջ մտնել զբոսաշրջիկների հետ և հետո այդ տեղեկատվությունն օգտագործել՝ նույնականացման տվյալներ գողանալու կամ որևէ տեսակի խարդախություն անելու համար:

-Վերջին 1 տարվա ընթացքում Armenian Power-ն անընդհատ լուսաբանվում է լրատվամիջոցներում: Ի՞նչ կազմակերպություն է սա, կարո՞ղ եք նկարագրել:

-Ելնելով մեր հետաքննությունից՝ իմացել ենք, որ դա «կառույց» է: «Կառույցն» իրավական եզրույթ է, որը վերաբերում է բոլոր տեսակի հանցանքներ գործող խմբի: Կառավարության կողմից հետաքննվող «կառույցների» տեսակները սկսվում են փողոցային ավազակախմբերից: Լոս Անջելեսում բազմաթիվ փողոցային ավազակախմբեր կան: Դրանցից որոշները շատ մեծ են, դրանք հետաքննվել են, ինչպես MS13-ը, և դրանք «կառույցներ» են: Բայց կան նաև կազմակերպված հանցավորության ավելի հմուտ խմբեր, ինչպես «Կոզա Նոստրան», ասիական խմբեր, ինչպես «Թրայադը», և դրանք նույնպես «կառույցներ» են:

Դատելով մեր հետաքննությունից՝ Armenian Power-ը շատ հմտացված «կառույց» է, քանի որ ներառում է և փողոցային ավազակախմբերի ուղղվածությունը, և ավելի բարձր` կազմակերպված հանցավորության ուղղվածությունը: Ուստի, սա գրեթե նման է իտալական հին մաֆիայի և փողոցային ավազակախմբերի ամուսնության: Նրանք հզոր են փողոցում, քանի որ հենվում են երիտասարդ ավազակների վրա, ովքեր կրում են հրազեն և ուրիշներին ֆիզիկապես վնասող, կեղտոտ «աշխատանք» են կատարում: Սակայն նրանց մյուս հանցակիցները չեն ընդգրկվում փողոցային ավազակախմբում, այլ մասնագիտացած են խարդախության, փողերի լվացման և նմանատիպ բաների մեջ: Ու նաև կա մարդկանց մի փոքր խումբ, որը պայքարում է, որ վերահսկի այս տարբեր ուղղվածությունները:

Մեկ այլ հետաքրքիր հանգամանք է այն (մեղադրական փաստաթղթերում սա կա), որ այստեղ Armenian Power-ը դարձել է ավելի հզոր, քան ավանդական օրենքով գողերը: Armenian Power-ի ղեկավարությունն ուղղակիորեն գործակցում է այն օրենքով գողերի հետ, ովքեր գալիս են Լոս Անջելես: Բայց Armenian Power-ի ղեկավարներն ավելի հզոր են, քան օրենքով գողերը, քանի որ կապեր ունեն փողոցում, ունեն «զինվորներ» և առնչություն բանտարկված այն ծայրաստիճան հզոր ավազակախմբի հետ, որը հայտնի է որպես մեքսիկական մաֆիա: Դա հիմնականում մեքսիկական փողոցային ավազակախումբ է, որը վերահսկում է բանտերը թե Կալիֆորնիայի դաշնային նահանգում, թե ամբողջ երկրով մեկ: Ուստի, քանի որ Armenian Power-ի ղեկավարությունն ունի այդ կապերը, այն հզոր է փողոցում և պաշտպանված՝ բանտում:

-Որքան հասկացա Ձեր նկարագրածից, ամենաուժեղ հանցավոր կառույցն է:

-Եվ մենք նրանց համարում ենք ամենամեծ սպառնալիքներից մեկը Լոս Անջելեսում:

-Երբ տեղեկություններ սկսեցին տարածվել, նշվում էր նաև, որ այս մարդիկ կապեր ունեն Հայաստանի հետ: Հաստատվեցի՞ն արդյոք Հայաստանի պաշտոնյաների կամ Հայաստանի հանցագործ աշխարհի հետ կապերը:

-Այո, նրանց ճնշող մեծամասնությունը ծնվել է նախկին Խորհրդային Միությունում և դեռ ընտանիք կամ կապեր ունի այնտեղ: Դա նշանակալի է նրանով, որ նրանք, ինչպես ասացինք, կապ ունեն Ռուսաստանից և Հայաստանից եկած զբոսաշրջիկների հետ: Եվ նրանք նաև երբեմն այնտեղ են փախել Ամերիկայից, որպեսզի խուսափեն քրեական հետապնդումից: Բայց հավանաբար ավելի կարևոր է նրանց կապն օրենքով գողերի հետ: Armenian Power-ի ղեկավարությունն ուղղակիորեն գործում է ոչ միայն այստեղի, այլև Մոսկվայի ու Հայաստանի օրենքով գողերի հետ: Եվ եզրակացությունն այն է լինելու (թեև մենք դա չենք հաստատել), որ պատճառ կա, որ նրանք դա անում են. պետք է որ դրա դիմաց փոխադարձություն ստանան Հայաստանում և Մոսկվայում:

-Այսինքն՝ դուք դեռ չե՞ք հայտնաբերել կոնկրետ փաստեր, որ կապը կա: Դա ենթադրությո՞ւն է, թե՞ արդեն հաստատված է:

-Ոչ, կապի վերաբերյալ կոնկրետ ապացույց առկա է: Սակայն մեզ հայտնի չէ, թե Ռուսաստանի օրենքով գողերը ինչ են անում այս տղերքի համար Ռուսաստանում և Հայաստանում, եթե առհասարակ որևէ բան անում են: Գուցե դա պարզապես հարգանքի հարց է:

-Համագործակցե՞լ եք Հայաստանի իրավապահ մարմինների հետ:

-Չենք խնդրել, որ որևէ կերպ համագործակցեն, քանի որ անպայման չէ, որ դա առնչվի մեր հետաքննություններին: Առնչություն ունեցող այլ հետաքննությունների պարագայում մենք օգնություն ենք խնդրել Ռուսաստանի կառավարությունից և կարողացել ենք համագործակցել:

-Հնարավո՞ր է՝ դատավարության ժամանակ հնչեցնեք հանցագործների կամ պաշտոնյաների անուններ՝ և ռուս, և հայ:

-Միշտ էլ հնարավոր է:

-Նաև խոսում էին այն մասին, որ գումարները փոխանցվում են Հայաստան և Ռուսաստան: Կա՞ն դեպքեր, երբ հայտնաբերել եք, որ գումարներ են փոխանցվել:

-Հավանաբար սա մի թեմա է, որի մասին չպետք է խոսեմ, քանի որ հրապարակային չէ:

-Ինչո՞վ եք բացատրում, որ Լոս Անջելեսում հանցավոր խմբերը կարողանում են այսպես զարգանալ: Ինչո՞ւ են հայերը կարողանում ստեղծել այսպիսի կազմակերպված խումբ:

-Լոս Անջելեսը ամենամեծ տնտեսություններից մեկն է, այնտեղ մեծածավալ առևտուր է կատարվում, նավահանգիստներ կան, այն մոտ է Մեքսիկային, որը թմրաբիզնեսի կենտրոնն է: Ուստի, Լոս Անջելեսում հանցավոր գործունեությունը շատ է, և կոնկրետ այս մարդիկ, որոնց հետաքննում ենք, ունակ են գործել և փողոցային տարրերի հետ, ինչպիսին մեքսիկական մաֆիան է, և նաև ավելի հմտացած տարրերի հետ, ինչպիսիք են Ռուսաստանի ու Հայաստանի օրենքով գողերը: Եվ նրանք ունակ են հասկանալու տեխնոլոգիան՝ նույնականացման տվյալների գողություն ու բանկային խարդախություն կատարելու համար: Սրանք հմտություն պահանջող հանցատեսակներ են, որոնք սովորաբար չեն գործում մարդիկ, ովքեր ներգրավված են ուրիշներին ֆիզիկական վնաս պատճառող հանցանքներում: Բայց այս խումբը կարող է անել երկուսն էլ:

-Հայտնի Medicare-ի, Պզոյի գործը, որով ձերբակալված են հայեր, ինչքանո՞վ էր կապված Հայաստանի` երկրի և հատկապես Հայաստանի պաշտոնյաների ու քրեական աշխարհի հետ:

-Ես չգիտեմ որևէ կապի մասին: Կարող է որևէ կապ լինել, բայց ես տեղյակ չեմ դրանից: Medicare-ի գործը, որին առնչվեցինք, հիմնականում այնպիսի խարդախություն է, որը կարող է հանցավոր ճանապարհով բերել միլիոնավոր դոլարներ: Անպայման չէ, որ այդ դոլարները գնան որևէ այլ տեղ` բացի հանցագործների գրպաններից: Դժբախտաբար, սա տարածված հանցանք է, քանի որ ոլորտում կան շատ թղթաբանություն և վստահություն, որը ամրագրված է թղթաբանությամբ: Ուստի, այն մարդու համար, ով ուզում է հանցանք գործել, դժվար չէ կատարել Medicare խարդախություն:

-Անընդհատ խոսվում էր Armenian Power-ի և ռուսական մաֆիայի կապերի մասին: Իսկ Armenian Power-ը կապեր ունի՞ ուրիշ երկրների՝ ասենք, Արևելյան Եվրոպայի երկրների հետ:

-Այդ տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ:

-Ընդհանրապես այս տարածքի իրավապահ մարմիններում հայեր աշխատո՞ւմ են: Ձեր կառույցում կա՞ որևէ հայ:

-Շատերը կան, և պետք է շեշտեմ, որ ինչպես ասացի, մենք հետաքննում ենք հանցանք կատարող մարդկանց: Եվ պարզապես այնպես է ստացվել է, որ մենք հետաքննում ենք ծագումով հայերի: Ուստի, չեմ ուզում, որ թյուրըմբռնում լինի, թե մեր կարծիքով՝ ծագումով հայերն ավելի հակված են հանցանքներ գործելու: Ըստ էության, կարող եմ ասել, որ այս խումբը գործում է շատ հանցանքներ, այդ թվում նաև մարդկանց ֆիզիկապես վնասող հանցանքներ: Եվ դժբախտաբար, մարդկանց ֆիզիկապես սպառնացող նրանց հանցանքների մեծամասնության և նույնիսկ նրանց խարդախությունների մի փոքր տոկոսի թիրախը իրենց սեփական համայնքն է. նրանց թիրախում մյուս հայերն են:

-Դա էլ է Armenian Power-ի առանձնահատկությունը:

-Այո, թեև տեսնում ենք, որ շատ մաֆիաներ հաճախ թիրախ են ընտրում իրենց սեփական երկրների կամ վայրերի մարդկանց: Հավանաբար պատճառներից մեկն այն է, որ նրանց թվում է, թե ավելի հեշտությամբ կարող են ահաբեկել իրենց հայրենակիցներին ու վախեցնել, որ վերջիններս ոստիկանություն չդիմեն:

-Armenian Power-ից ո՞վ է դատապարտվել ամենաերկար ազատազրկման: Կարո՞ղ եք արդեն դատվածների անուններ ասել, եթե այդպիսիք կան, և ի՞նչ գործ է եղել:

-Որևէ մեկը դեռևս չի դատապարտվել երկարատև ազատազրկման: Ամենավերջին դատավարությունը Սանտա Անայում էր, որտեղ Արման Շարոպետրոսյան անունով գլխավոր ամբաստանյալը ղեկավարել ու կազմակերպել էր բանկային խարդախություն, որը կատարում էր բանտից: Նա նախկինում կատարել է մարդկանց վտանգ սպառնացող մի շարք հանցագործություններ և կդատապարտվի շատ երկրատև ազատազրկման՝ 20-30 տարվա սահմաններում:

Անգլերենից թարգմանությունը՝ Սոնա Ավագյանի


Գլխավոր էջ




Մեկնաբանություններ (15)
1. Վարազ Սյունի (Ամստերդամ)23:51 - 31 մայիսի, 2012
Եվ այդ անամոթաբար իրենց "Armenian Power" անվանածի անդամները,և այդ այսպես կոչված «օրենքով գողերը» ԲՈԼՈՐԸ տականքներն են-թափթփուկներ: Դրանց մոտ նույնիսկ 0.1% ազգային ցգացում ու խղճի նշույլ չկա: Հոլանդիայում էլ ադպիսի ԱՅԼԱՍԵՌՎԱԾ հայեր կան. տարբեր հնարքներով իրենց խցկում են (հիմնականում անօգնական) այլ Հայերի տուն- տունը թալանում, հետո վախացնում,որ եթե շխուր անեն, էլի կգան իրենց հետևից: Նույնիսկ բաժակներում քնաբեր են քցում,տան թանկարժեք բաները թռցնում ու փախում: Ինչ ասես չեն ձևանում- ԷԼ փեսա ու հարս,ԷԼ «փողոցը մնացած» քույր ու եղբայր,ԷԼ միասեռական,ԷԼ էլեկտրիկ-ռեմոնտչի: Ու համարյա ԲՈԼՈՐԸ Երևանցիներ են: Դրանց ԲՈԼՈՐԻՆ պիտի վառես: Նույնիսկ Քաջարանում գործող «Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատի» շուրջը հավաքված ՄԱՖԻԱՆ տենց չի:
2. Hay_Axchik (NeNe)15:24 - 1 հունիսի, 2012
:)))) paj paj paj.. mi tes e,,,,, es ur mnac DEMOKRATIN.. VARAZ SYUNU BARI demqy... Mardaser,, Zijox,, Nerox.... VARELUC ES XOSUM? :)))))
3. Վարազ Սյունի (Ամստերդամ)17:11 - 1 հունիսի, 2012
Hay_Axchik (2) - Հերիք տեղի-անտեղի հարձակվես իմ վրա: Դու իմ կոմենտը լավ կարդա: Ինչու հանդուրժել ԱՅՍՊԻՍԻ մարդկանց ( քանի դեռ ազատության մեջ են)?
4. Hay_Axchik (NeNe)21:39 - 1 հունիսի, 2012
henc etpes,, ete azatutyuna uremn azatutyuna.... Saxin el handurjum enq!!!! qo hamar saya avazakutyun,, im hamar el gomikutyan shqertnern en avazakutyun..... ete azatutyuna.. junglineri orenqnerov enq aprum,, ANUXEX... uremn saxin el handurjum enq.... ete dran hamacayn ches... apa aprum en UXEXOV u MARDAVARI..... inc mi asa es inch anem,, harcakvum em pashtpanvi... lacel chka!!!
5. Hay_Axchik (NeNe)21:42 - 1 հունիսի, 2012
gites inch em nkatel gomikneri mot??? iranq ahavor kerparner en, en arumov, vor ete dimaci kangnac txamardy gomik chi, sksum en kpnel poric,, tesqic,, esim inchic... u nvastacnel,, esel mi qarozi ceva eli "Ov mez het chi OLIGARXA kam porova"..... En vat kananc pes qnnadatum en u pnovvum.... Janim duq ov exaq vor mi hat el aseq sran varenq nran varenq???? Ete varelu linenq arajiny cez pti varenq......
6. Վարազ Սյունի (Ամստերդամ)01:12 - 2 հունիսի, 2012
Hay_Axchik (4-5) - Նախ «վառել» ասելով ես սիմբոլիկ բառ եմ օգտագործել-ես ՉԵՄ առաջարկում իրենց խարույկի վրա վառել: Հետո,էս հոդվածը այսպես կոչված գոմիկների մասին չի: Իրենք ՈՉ ՈՔԻ վնաս չեն պատճառում,իսկ հոդվածի կրիմինալները ապօրինաբար թալանում,ջարդում, վիրավորում,սպանում են անմեղ մարդկանց:...............................................Էդ քո ասած դիմացին կանգնած տղամարդու ճակատին գրված է «գոմիկ»-«ոչ գոմիկ»? Ուրեմն եթե մի տղա մի գեղեցիկ աղջկա սիրատածի/կպնի ու պարզվի,որ էդ աղջիկը միասեռական է,ուրեմն էդ աղջիկը պիտի խփի էդ տղու գլուխը ջարդի? ու ասի.«յախկ,էդ տարասեռականները...»?
7. Hay_Axchik (NeNe)18:49 - 2 հունիսի, 2012
lsi,,, qo grac commentnerum,, du havanel es nanc gracnery ovqer gomikneri ogtin en xosel,,, mysuenerin saxin anun es drel,,, gexaci,, kam vayreni,, nmanorinak.... Vnasnery linum e tarber ceveri,,, menak spanely kam goxanaly chi vnas,,,, Henc menak en, vor asenq meky ira txa erexayi het gna,, u tesni u irar patatvac,, kam shqerti mej patatvac txaner,, vory GOVVUMA,, ira cnoxic harcni,, inch pti patasxani et cnoxy vor erexu hogekan ashxarhy chxapanvi??? Misht hishi,,, vor inch canum es ayn el hncum es,,, ete duq govveq, goxutyuny,,, miaserakanutyuny,, avazakutyuny,, oligarxutyuny,,, vor ays bolorn el VAT en,,, erexeqy mecanalov srnc en nmanvelu,, vortev erexeqy ACHUM u mecnum en yst MECERI GOVQI...... Nenc vor miaserakanutyuny shat vtangavor e,,,,, ANMEX MANUKNERI u naev MARDKANC HAMAR..... Ayo, dimaci mardu chakatic lav el erevuma ova gmik ov normal txamard, ov el oligarx..... Ուրեմն եթե մի տղա մի գեղեցիկ աղջկա սիրատածի/կպնի ու պարզվի,որ էդ աղջիկը միասեռական է,ուրեմն էդ աղջիկը պիտի խփի էդ տղու գլուխը ջարդի? ու ասի.«յախկ,էդ տարասեռականները...»? ha ba tenc el anum eq.... vor senc sharunakvi,, mi qani tari heto, vor annormalnery shatanan,, du hly tes vonc en en normalneri gluxy KRCELU..... Hly mi hat en hogekan COMAKI xosakcutyuny lsi ,,,, tes vonca mer txaneri hascein xosum,,, mard chi el haskanum inqy incha,, Axchik te txa??? kam vonca hayerin Vayreni u hetamnac hamarum,,,, et vor gomik eq uremn henc arajadem eq... menq el vor normal enq exanq gexaci??? Dranq qaxckexi nman vor mi hat kpnum en , el prcum chka.... CHnayac de cankacac VAT ban et motecumova gorcum.... Es dem em EVROPAYI hanac TUPOJ orenqnerin,, kam normal HAYAVARI orenqner,, kam el vobshe JUNGLIN lava... "VAREL" et saxn el symbolik en eli ogtagorcum,, vor asum enq miaserakannerin varenq ,, ba inchi eq tenc harcakvum,,,, xexj eq gtel eskoxm enkoxm,,,,, xexj e chen,,,, mez en vaxy myus ory varelu,, ete esor menq chvarenq... Amen depqum, voch mekin varelu koxmnakic chem, es misht el bolor tesaki mexavornerin NERUM em,,, u im asacnery menak ena te vonc anenq vor VATI DEMN arnenq.... voch te qo nman GOVVENQ vor aveli u aveli shatana....
8. ImArev21:51 - 2 հունիսի, 2012
Հանցագործներին պետք է պատժել օրենքի սահմաններում, ցավոք դրանք պարազիտների նման են սնվում և ազգի անունը բոլոր երկրներում քցում են, որ նորմալ մարդը գնում է արտասահման ասում է հայ եմ խայտառակ է լինում: ԶԱՐՄԱՆՈՒՄ ԵՄ, որ ՈՐՈՇ ՄԱՐԴԻԿ ՀՊԱՐՏԱՆՈՒՄ ԵՆ հանցավոր խմբավորումներով և ասում են "հզոր է", ինչ է նշանակում հզոր? Ավելի լավ են մարդ սպանում ու թալանում? Այ հայերի ուղեղի մեջ սրսկված է "գողական լավ տղաների" կյանքը, դրա համար էլ այսպիսի գնջլոտ ազգ էլ կմնանք` 10000 դրամով կաշառվող, մեկը մյուսի միսը ուտող, բամբասող, տակը փորող, ով առաջա գնում հետևից խփում, նախանձ, լավ տղա և հարիֆ....... բայց դե առաջին քրիստոնյաաաա... եփած հավի ծիծաղը գալիսա, ու մեկ էլ ուրիշ ազգերին մանավանդ եվրոպական որ գնջլոտ ուղեղով անուն են կպցնում այ էդա ծիծաղելու... բա մենք բարոյական ազգ ենք(փաստացի մնացածը անբարոյական են, եթե նշում ենք, սովորական գնջլոտ ֆաշիզմ), բա մեր մշակույթը...(ում վրայիցա մշակույթի հետք երևում???)....... Մեկ էլ որ սեքսի հետ կապված թեմայա լինում ազգը գուգլով "ՊՈՌՆՈ"-ա ման գալիս, առաջին տեղն ենք աշխարհում հայ օնանիստներ, էդ ինտերնետի փողը հավաքեք լևի գնացեք, ոչ թե հեռախոսից մտեք ինտերնետ և օնանիզմով զբաղվեք .......
9. Hay_Axchik (NeNe)00:05 - 3 հունիսի, 2012
8. ImArev Inch es uzum,,, ches uzum azganvant verjin YAN-y poxi, du el kprcnes mezanic, menq el qezanic... gnjloty, du es,,, bolori vra mi taraci kextert,,,, Du HAY ches!
10. Վարազ Սյունի (Ամստերդամ)00:59 - 3 հունիսի, 2012
Hay_Axchik (7) - Փողոցներում իրար փաթաթված տղա-աղջիկը գիտես մարդկանց ներվերի վրա չի ազդում? Հա թող 2 տղա փաթաթված լինեն իրար: Ում են վնաս տալիս? Եթե վրադ էդքան շատա ազդում, մի նայիր-գլուխդ շրջիր: Պիտի դիմակներով ու զինված մտնեն ու տունդ ու քեզ ջարդուփշուր անեն ու թալանեն,որ նոր հասկանաս ՈՎ է ԻՍԿԱԿԱՆ վտանգավոր այլասեռվածը? Ինչի ՍԱՂ պիտի ՔԵԶ նման լինեն? Ինչ լյուքսա:
11. Hay_Axchik (NeNe)15:32 - 3 հունիսի, 2012
10. Վարազ Սյունի (Ամստերդամ), --------------------------------------------------------------------------------------------------------------mi xosoqv es qo het xosalu ban chunem,,,,,, prcanq???
12. Վարազ Սյունի (Ամստերդամ)17:17 - 3 հունիսի, 2012
Hay_Axchik - Վերջապես:
13. Nara21:14 - 3 հունիսի, 2012
imarev.....lol;;SHAT LAVN ES GREL E;;;; &shmartutyun eeeeeeeeee....ha;;;ha;;;;ha;;;ha;;;lol ImArev21:51 - 2 հունիսի, 2012 Հանցագործներին պետք է պատժել օրենքի սահմաններում, ցավոք դրանք պարազիտների նման են սնվում և ազգի անունը բոլոր երկրներում քցում են, որ նորմալ մարդը գնում է արտասահման ասում է հայ եմ խայտառակ է լինում: ԶԱՐՄԱՆՈՒՄ ԵՄ, որ ՈՐՈՇ ՄԱՐԴԻԿ ՀՊԱՐՏԱՆՈՒՄ ԵՆ հանցավոր խմբավորումներով և ասում են "հզոր է", ինչ է նշանակում հզոր? Ավելի լավ են մարդ սպանում ու թալանում? Այ հայերի ուղեղի մեջ սրսկված է "գողական լավ տղաների" կյանքը, դրա համար էլ այսպիսի գնջլոտ ազգ էլ կմնանք` 10000 դրամով կաշառվող, մեկը մյուսի միսը ուտող, բամբասող, տակը փորող, ով առաջա գնում հետևից խփում, նախանձ, լավ տղա և հարիֆ....... բայց դե առաջին քրիստոնյաաաա... եփած հավի ծիծաղը գալիսա, ու մեկ էլ ուրիշ ազգերին մանավանդ եվրոպական որ գնջլոտ ուղեղով անուն են կպցնում այ էդա ծիծաղելու... բա մենք բարոյական ազգ ենք(փաստացի մնացածը անբարոյական են, եթե նշում ենք, սովորական գնջլոտ ֆաշիզմ), բա մեր մշակույթը...(ում վրայիցա մշակույթի հետք երևում???)....... Մեկ էլ որ սեքսի հետ կապված թեմայա լինում ազգը գուգլով "ՊՈՌՆՈ"-ա ման գալիս, առաջին տեղն ենք աշխարհում հայ օնանիստներ, էդ ինտերնետի փողը հավաքեք լևի գնացեք, ոչ թե հեռախոսից մտեք ինտերնետ և օնանիզմով զբաղվեք .......
14. Rafi Sarkis03:36 - 7 հունիսի, 2012
While I understand that in any race or community you will find good and bad, I do wish if I were reading an article about Armenians excelling in something positive, something that benefits humanity. I hope one day the "Armenian Power" will be a name for an entity that has a nobile cause and the power to do good.
15. Andranik20:51 - 16 հուլիսի, 2012
The Armenian power is disgrace to all Armenians in the world, what power are we talking about Armenian Mafia in America? this is how the world should know us? what a shame for those who are in this gang in America.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Արխիվ

 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2013 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»