HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Հարյարպետյան. «Մեռյալ ծով»-ի հանելուկը

Լինում է, չի լինում, մի քաղաք է լինում ու մի «Մեռյալ Ծով»: Գնում ես, գնում, շատ ես գնում, թե քիչ, հասնում ես քաղաքի գաջի գործարան: Կանաչ ու բաց շագանակագույն, չտեսնված գեղեցկությամբ փոքրիկ երկու լճակները պսպղին են տալիս հեռվում` ճիշտ գործարանի քթի տակ: «Այնինչ` սա կարող էր լինել հանգստավայր»,- ասում է ծանոթներիցս մեկը: «Կնկարես, կգան էս էլ ձեռներիցս կառնեն, իրենցով կանեն»,- իր մտավախությունն է կիսում խաղաղ ջրերի վրայով «սահող» տղամարդը: «Մեռյալ ծով» գալիս են մարզվելու ու լողալու, գալիս են սովորական ու մշտական այցելուներ, գալիս են մարդիկ, ովքեր առողջական խնդիրներ ունեն, ում համար ծով հասնելը անհաս երազ է, գալիս են մարդիկ` թանկարժեք մեքենաներով: Բարի, մտերմիկ միջավայր, թփերի, քարերի, մեքենաների դռների հետևում հանդերձանք փոխող մարդիկ, երեխաների չոփ- չոփ, բիզնես պլաններ, լճակների հատակում կամ մոտակա փոսերում կավ փնտրող ձեռքեր: Այստեղ կա նաև փոքրիկ մի «գյոլ», որից դուրս է գալիս մաքուր աղաջուր, ասում են` այն հատկապես լավ է ողողումների համար: Բայց թե որտեղից է գալիս ու հավաքվում մոգական ջուրը, ոչ ոք չգիտի: «Իսկ էդ բիզնես պլաններ մշակող մարդիկ չգիտե՞ն պոչամբարի մասին»,- գլխիս սառը ջուր է լցնում ծանոթներիցս մյուսը: Երկնքից երեք խնձոր է ընկնում, մեկը լճակի մակերևույթով սահողին, մյուսը ջրերի մեջ թռնողին, երրորդն էլ` հանելուկի լուծումը գտնողին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter