HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երգելու հույսեր

Հայաստանի կույրերի միավորման երգչախումբը և ժողովրդական գործիքների նվագախումբը ստեղծվել են 1976 թ.-ին: Կոլեկտիվը կազմված է չտեսնող և մասամբ տեսնող երաժիշտներից: 37 տարվա պատմություն ունեցող երգչախումբն ու նվագախումբn այսօր հայտվել են բարդ կացության մեջ: Դեռևս խորհրդային ժամանակաշրջանում երգչախումբը շրջագայել և համերգներով հանդես է եկել Լատվիայում, Լիտվայում, Բելառուսում, Վրաստանում, ինչպես նաև Հայասատանի տարբեր շրջաններում: Խորհրդային Միության փլուզումից հետո երգչախումբն այդպես էլ պետական կարգավիճակ չի ստացել: Արդեն մի քանի տարի է, ինչ ֆինանսական դժվարություններ ունեն, ՀԿՄ-ն նույնիսկ սեփական տրանսպորտային փոխադրամիջոց չունի տեսողությունից զուրկ երաժիշտներին աշխատանքի տեղափոխելու համար: Սակայն երաժիշտները չեն լքում երգչախումբը և նվագախումբը, նրանցից շատերի` առաջին կարգի հաշմանդամների համար սա միակ աշխատատեղն է: Նույնիսկ պարբերաբար գտնվելով անվճար արձակուրդի մեջ՝ նրանք հույս ունեն, որ նորից կերգեն բազմաթիվ բեմերում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter