HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփանակերտի շուկայի վաճառականները

Ստեփանակերտի կենտրոնական շուկայի վաճառողների մի մասը շուկայում է հայտնվել պատերազմից հետո, երբ Արցախում փակվել են մի շարք արտադրամասեր ու ֆաբրիկաներ: Նախկին կտորի, կոշիկի, գորգի և այլ ֆաբրիկաների վարպետները ու ճաշարանների ու ռեստորանների խոհարարները սկսել են առևտրով հացի փող վաստակել: Այսօր 20 տարուց և ավելի փորձ ունեցող առևտրականների հետ իրենց այգու ու բանջարանոցի բերք ու բարիքն են վաճառում նաև Արցախի տարբեր բնակավայրերից եկած գյուղացիները: Նրանց մի մասը նախընտրում է ամբողջ մթերքը էժան հանձնել տեղի վաճառողներին, իսկ մի մասը՝ ինքն է վաճառում: «Շուկա կանգնողները» պատմում են, որ շուկան վերանում է, քանի որ ամեն մի բակում մի «մինի շուկա» է բացվում: Նրանց հիմնական հաճախորդները զբոսաշրջիկներն են, դրանից ելնելով էլ՝ իրենց եղած եկամուտն էլ սեզոնային է դարձել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter